Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին... - VNews

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

սուրենյայնց1 - Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին...

Գրող, թարգմանիչ  Հովհաննես Հովհաննիսյանը հայտնի էր ոչ միայն իր բանաստեղծություններով, այլ դասավանդման մեծ փորձով: Սովորելով Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ հետագայում նա փայլուն գիտելիքներով աշխատում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Իր կուտակած մեծ փորձն ու գիտելիքները փոխանցում է ճեմարանի սաներին՝ դասավանդելով ռուսաց լեզու և ընդհանուր գրականություն, հունարեն: Նրա հարուստ մանագիտական կյանքի վրա մեծ անդրադարձ են ունեցել ճանապարհորդությունները:

Լազարյան ճեմարանը ավարտելուց հետո՝ Հովհաննիսյանը  շրջագայում է Եվրոպայում՝ ԿոստանդնուպոլիսՓարիզՎիեննաԼոնդոն: Աշխարհընկալման այս տարիները մեծ ու նշանակալից անդրադարձ են ունենում նրա մասնագիտական կյանքի և գիտելիքների փախանցման վրա:

Հովհաննիսյանի մտերիմ ընկերներն էին Հրաչյա Աճառյանը, Կոմիտասը, Մանուկ Աբեղյանը, նկարիչներ Եղիշե Թադևոսյանը և Վարդգես Սուրենյանցը: Վերջինս հետ էլ կապված է այսօրվա մեր  հոդվածը:

Անդրադառնալու ենք մի հետաքրքիր միջադեպի, որ տեղի է ունեցել նրա և արվեստագետ Վարդգես Սուրենյանցի միջև…

Եվ այսպես՝ ժամանակին՝  մի հավաքույթի ժամանակ, Սուրենյանցը հանդիպում է մի աղջկա, որին սիրահարվում է առաջին հայացքից: Այդ աղջկա անունը Զարուհի էր: Նա փայլում էր իր սուր մտքով, գրագետ էր, հետաքրքիր զրուցակից: Սուրենյանցը որոշում է, որ հաջորդ հանդիպաման ժամանակ նրան սեր է խոստովանելու: Բայց ինչ իմանար, որ իր մտերիմ ընկեր Հովհաննեսն էլ է տարվել այդ աղջկանով և չի խոստովանել ո՛չ ընկերոջը, ո՛չ էլ Զարուհուն: Այսպես անցնում է որոշ ժամանակ, և Հովհաննիսյանը խոստովանում է Զարուհուն իր զգացմունքների մասին: Ու այս պատմության մեջ  ամենահետաքրքիրն այն է, որ ուղիղ մեկ օր առաջ նույն սրտաբուխ խոստովանությամ է զբաղված է եղել Սուրենյանցը: Բայց ապարդյուն…

Այս սիրային եռանկյունուց դուրս է գալիս գեղանկարիչը. Զարուհին  ընտրում է Հովհաննես Հովհաննիսյանին: Նրանք ամուսնանում են: Հետագայում նրանց դուստրը մի առիթով կպատմի.

«Մաման որոշել է ամուսնանալ հայրիկի հետ, Սուրենյանցը նեղացել է հայրիկից ու խզել կապերը:

Ու այլևս չի ամուսնացել»…

 

Կարդացեք նաև՝

 


Տերյանի երեք կանայք…

Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել

Տիգրանյանի և Իսահակյանի մրցակցությունն ու ընկերությունը…

Մի սիրո պատմություն. Մերիլին Մոնրո և Արթուր Միլլեր

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Մելանյա Թրամփ. այն ամենն, ինչ չգիտեք

Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սիրո (3 հայտնի)

Հայտնի ծնողների հայտնի ժառանգները…

Ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր լսել «սեր» բառը

Սիրո ու հարաբերությունների հոգեբանություն (ամենաընթերցված)

Ռուս դասականների սերերն ու մուսաները…

10 պարզ ճշմարտություն սիրո մասին

Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]