Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ice Cube-ն ասում է…

Post image1118 39 - Ice Cube-ն ասում է...
  • Չե՞ք կարծում, որ հասարակությունն ասես բուրգի տեսքով համակարգ լինի, և որոշ մարդիկ կարծում են, թե իրենք ընտրյալներ են ու բուրգի ամենավերևում են, մինչդեռ մյուսները ստիպված են լինում գոյատևել բուրգի հատակում: 

 

  • Կառուցի՛ր սեփական ճանապարհդ, կատարելագործի՛ր տաղանդդ, պատրաստ եղի՛ր ցույց տալ այն և երբեք, լսո՞ւմ ես, երբե՛ք չկասկածես սեփական ուժերիդ վրա:

 

  • Ճշմարտությունը անսահման մեծ ուժ է. երբ «խոսում» է ճշմարտությունը, սուտը «վազում» և «թաքնվում» է: 

 

  • Շարունակի՛ր անել այն, ինչ արել ես մինչ օրս, սիրահարվի՛ր այն ամենին, ինչ անում ես և ամեն ինչ իր տեղը կընկնի: 

 

  • Երբեմն ստիպված ես լինում ինչ-որ մի կետից սկսել ուղիդ և լավ է, երբ այն կետը, որից սկսել ես չի վերածվում վերջակետի: 

 

  • Եթե ծնվել ես կեղտի մեջ, ապա կեղտոտ կլինես և ինչքան էլ շատ ժամանակ անցնի, մարդիկ միևնույն է  չեն հասկանա քեզ: 

 

  • Հաջողության հասնելու համար դու պետք է ապավինես սեփական ուժերիդ, անես այնպես, ինչպես ցանկանում ես, և չհետևես այն ամենին, ինչ գրված է գրքում: 

 

  • Մի՛ խոսեք մահվան մասին. ես շատ երկար ժամանակ ունեմ ապրելու, ես շատ պատվերներ ունեմ տալու: 

 

  • Անկեղծ եմ ասում, հիմա կյանքիս ամենալավ ժամանակն է, և ես ոչ մեկի հանդեպ թշնամանքով չեմ լցվելու: Ես ամուսին եմ, հայր և մարդ, որը փորձում է թե՛ կյանքում, և թե՛ կարիերայում ճիշտ գործել:

 

  • Օբաման ինձ հիշեցնում է սևամորթ երեխայի, որը սպիտակամորթների դպրոցում է սովորում, և որի հետ ոչ ոք չի ցանկանում ընկերություն անել: 

cube - Ice Cube-ն ասում է...

  • Մեր խնդիրներից մեծ մասի մեղավորը կառավարությունն է, այլ ոչ թե երաժշտությունը: Երաժշտությունն ասես հայելի լինի, որը ցույց է տալիս թե ինչերի միջով ենք մենք անցնում, այլ ոչ թե հայելի, որի պատճառով մենք խնդիրների առաջ ենք կանգնում:

 

  • Իշխանությունների վերաբերմունքի մեջ ամենամեծ փոփոխությունը տեղի ունեցավ հեռուստատեսության ակտիվանալու արդյունքում, քանի որ այն ցույց էր տալիս թե ինչ է տեղի ունեցել հասարակության հետ: Այո՛, միանշանակ լավագույն փոփոխությունը դա էր: Առանց հեռուստատեսության հասարակության և իշխանությունների զատումն ավելի կոպիտ կլիներ: 

 

  • 1993 թ. ռեփը խնդիրներից փախչելու և թաքնվելու մի յուրահատուկ ձև էր՝ ալկոհոլ, գիշերային ակումբներ, մարիխուանա, մեքենաներ, կանայք. այս ամենը ռեփի հետ կատարյալ էր նայվում, սակայն այսօր պարզից էլ պարզ է, որ ռեփով խնդիրներիցդ չես փախչի: 

 

  • Դու ցանկանում ես, որ երաժշտական ոլորտն ընդունի այն փաստը, որ դու լավն ես, իսկ ես առանց վերջինիս ընդունելության էլ քաջ գիտակցում եմ, որ լավն եմ:

 

  • Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես մարդկանցից միայն սեր եմ ստացել: Աշխարհի բոլոր թաղամասերում, որտեղ եղել եմ, ինձ սիրով են ընդունել: Նրանք հարգում են այն փաստը, որ ես նրանցից մեկն եմ, իսկ ես էլ իմ հերթին հպարտանում եմ դրանով. դու պետք է հպարտանաս քո ծագումով, հասկանո՞ւմ ես: 

 

  • Եթե ապրելու ընդհամենը 24 ժամ ունենայի բոլորին անխտիր կասեի, որ սիրում, այո՛, սիրում եմ:

 

  • Հիշում եմ կարիերաս սկսելու առաջին փուլն էր, երբ մարդիկ ցանկանում էին, որ երաժշտությունս «խոսեր» պաշտպանության, իրականությունը փոխելու մասին:

 

  • Ես անում եմ այն, ինչ ուզում եմ: Եթե հավանում եք, շատ լավ է, եթե ոչ՝ գնացեք լսեք այլ կատարողի. ես հավատարիմ եմ բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են ինձ: 

 

  • Իրականում ես Քոմփթոնից չեմ, ես Լոս Անջելեսի կենտրոնից եմ և հայրս մինչ օրս ապրում է այն նույն տանը, որտեղ ես մեծացել եմ. ես իմ ամբողջ ժամանակն այնտեղ եմ անցկացնում:

 

  • Փողի համար ոչինչ, բացարձակապես ոչինչ չեմ անելու. ես չեմ պատրաստվում վարկաբեկել իմ տղամարդկությունը: 

Կարդացեք նաև՝

Անդրեյ Զվյագինցևն ասում է…

«Մեծն Գեթսբին» ասում է…

Քեյթ Բլանշեթն ասում է…

Սերգեյ Դովլաթովն ասում է…

ֆեդերիկո Ֆելինին ասում է…

«Երիտասարդ Պապը» ասում է…

Քանյե Ուեսթն ասում է…

Մահաթմա Գանդին ասել է…

Մորգան Ֆրիմանն ասում է…

Նիկոլ Փաշինյանն իր վեպում ասում է …

Գարեգին Նժդեհն ասել է…

Վանո Սիրադեղյանն ասում է …

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Դալայ լաման ասում է…

Բուդդան ասել է…

Վիսոցկին ասել է…

Չե Գևարան ասել է…

Վիկտոր Ցոյն ասել է…

Օդրի Հեփբըրնն ասում է…

Անդրեյ Տարկովսկին ասել է…

Վան Գոգն իր նամակներում ասում է…

Ֆաինա Ռանևսկայան ասել է…

Սնուփ Դոգն ասում է…

Չարլզ Բուկովսկին ասել է…

Բուդդան ասել է…

Նելսոն Մանդելան ասել է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…

Մերիլին Մոնրոն ասում է…

Վիսոցկին ասել է…


Վլադիմիր Մայակովսկին ասել է…

«Վարպետը և Մարգարիտան» ասում է…

Սթենլի Կուբրիկն ասել է…

«Եվ արձագանքեցին լեռները» ասում է…

Հռոմի Պապն ասում է…

Ժյուլ Վեռնն ասել է…

Ջեք Քերուակն ասել է…

Պլատոնն ասել է…

Իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին մեզ պատմում է….

Վիկտոր Հյուգոն ասում է…

Դարեն Արոնոֆսկի. ֆիլմարտադրության, զգացմունքների, անցյալի մասին

«Կտոր մը երկինք»-ը ասում է…

«Դորիան Գրեյի դիմանկարը» ասում է…

Նադեժդա Սարգսյանն ասել է…

«Game of Thrones»-ն ասում է…

Լուիս Քերոլն ասել է…