Իլյումինատները՝ ամերիկյան փոփ-մշակույթում։ Ովքե՞ր շահեցին, ովքե՞ր զոհ գնացին - VNews

Իլյումինատները՝ ամերիկյան փոփ-մշակույթում։ Ովքե՞ր շահեցին, ովքե՞ր զոհ գնացին

«Ովքե՞ր են կառավարում աշխարհը» հարցը երբեմն իր պատասխանն է գտնում առեղծվածային ու գաղտնի կազմակերպությունների անվանումների մեջ։ Դրանցից ամենահայտնին ու նաև անհայտը Իլյումինատներն են։ Դավադրության տեսության կողմնակիցները վստահ են, որ մեր օրերում իշխանություն եւ հեղինակություն ունեցողները, երկրների ղեկավարները և առհասարակ, աշխարհի ղեկն իրենց ձեռքերում պահողները հենց  այդ կազմակերպությանն են հարում։ Իլյումինատներին է վերագրվում մեծ ազդեցություն՝ համաշխարհային քաղաքականության վրա: Շատերի կարծիքով Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, Ջոն Քենեդու սպանությունը ու համաշխարհային, քաղաքական հնչեղության մի շարք իրադարձությունների հենց նրանց ձեռքի գործն է։

Իլյումինատների մասին առաջին տեղեկությունները վերագրվում են մ.թ.ա. 2-րդ դարին, ասում են՝ Հունաստանում աստվածներից մեկի մեհյանի՝ Մոնտան անունով գլխավոր քուրմն այդ եզրը հորինել է՝ նկատի ունենալով պայծառակերպությունը: Մոնտանը որոշում է ստեղծել գաղտնի կազմակերպություն, որը կառաջնորդվի նոր դոգմաներով:  Իլյումինատների միաբանություն հնարավոր չէր մտնել սեփական նախաձեռնությամբ, այնտեղ կարելի էր ընդգրկվել՝ միայն հատուկ հրավերով:

Այդուհանդերձ, ամեհայտնի՝ բավարիական Իլյումինատների միավորման հիմնադրումը ընդունված է թվագրել 1700-ական թվականներին, իսկ հիմնադիրն էր՝ պրոֆեսոր Ադամ Վեյսխաուպտը ՝ իր 5 կողմնակիցների հետ: Նոր անդամը հանդիսավորությամբ գաղտնապահության երդում էր տալիս՝ միաբանության կանոններին համաձայն: Ժամանակին միաբանության անդամ էին ավելի քան 2000 մարդ՝ ամենախելացիները, տաղանդավորներն ու ազդեցիկները: Ըստ տարբեր աղբյուրների, նրանց թվում են եղել Գյոթեն, Մոցարտը, Շիլլերը: Բավարիայի կառավարիչ Կառլոս Թեոդորն Իլյումինատներին անվանեց մասոնական անօրինական միաբանության ճյուղերից մեկն ու հետապնդում հայտարարեց միաբանության անդամների նկատմամբ 1787 թվականին՝ նրանց բացահայտ գործունեության վերջ դնելով: Պաշտոնապես միաբանությունը այլևս չէր գործում, սակայն դրա անդամները շարունակում էին իրագործել իրենց «առաքելությունը» ծածուկ՝ շեշտը դնելով ոչ թե բացահայտ քարոզի, այլ փոքրիկ չափաբաժիններով մարդկանց ենթագիտակցությանը ազդելու վրա։

Հենց վերոնշյալ նպատակով ի հայտ եկան մեգաաստղեր, որոնք կիրառում էին իլյումինատների սիմվոլիկան, երգում էին նրանց մասին՝ առանց բաց տեքստերի, կրում էին հագուստ՝ իլյումինատների խորհրդանիշներով, իսկ ոմանք, անգամ, սպանվում էին՝ կասկածելի պայմաններում. մի շարք այդպիսի սպանություններ սկսեցին վերագրվել իլյումինատներին։ Վարկածի կողմնակիցները պնդում են, որ Բոբ Մարլին, Մայքլ Ջեքսոնը և Թուփաքը սպանվել են հենց իլյումինատների կողմից՝ այլևս չհամաձայնելով իրենց լսարանին հղել կազմակերպության ուղերձները։ 

Մասնավորապես, վարկածի կողմնակիցները պնդում են, որ Մայքլը իլյումինատների շարքերում է ընդգրկվել դեռևս շատ երիտասարդ հասակում՝ ցանկանալով հասնել ֆինանսական բարօրության ու համաշխարհային ճանաչման, այդ մասին են վկայում նաև փոփ արքայի գործունեության վաղ շրջանում արված լուսանկարները, որոնք պարունակում են իլյումինատների սիմվոլներ։ Հետագայում՝ հասնելով փոփ երաժշտության բարձունքներ, Մայքել Ջեքսոնը ցանկացել է դուրս գալ իլյումինատների շրջանակներից՝ այլևս չօգտագործելով կազմակերպության խորհրդանիշներն ու ուղերձները։ Ջեքսոնի վերջին համերգային շրջագայությունը պիտի կրեր «Նրանք թքած ունեն մեզ վրա» խորագիրը։ Իսկ ավելի վաղ, հարցազրույցներից մեկում փոփ արքան խոստովանել է, որ ինչ-որ ուժեր նրան հետապնդում են և խնդրել է վերջիններիս՝ իրեն հանգիստ թողնել, Ջեքսոնը նաև պնդում էր, որ նա չի պայքարում միայն իր համար, այլ՝ բազմաթիվ աստղերի, որոնք նույնպես գաղտնի համակարգի զոհն են։

Իլյումինատների և սատանիզմի հետ նույն նախադասության մեջ հաճախ կիրառվող անուններից մեկն էլ մեր օրերի փոփ թագուհի համարվող Մադոննայի անունն է։ Հետաքրքիր է, որ Մադոննայի ամենավաճառված ալբոմների շապիկները հստակ արտահայտում են իլյումինատական կարևորագույն խորհրդանիշներից մեկը՝ մի աչքի սիմվոլը. բոլոր այդ շապիկներին ընդգծված երևում է երգչուհու միայն մեկ աչքը։ Տարիներ առաջ փոփ թագուհին պաշտոնապես հայտարարել է, որ ուսումնասիրում է «Կաբալա» և այլ էզոթերիկ գիտություններ։ Հետագայում լույս տեսավ Մադոննայի հայտնի «Իլյումինատներ» ստեղծագործությունը, որտեղ երգչուհին ասում է, որ ռեփեր Ջեյ Զին ու նրա կինը՝ Բեյոնսեն, այդ կազմակերպության անդամները չեն. հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակով է երգչուհին դրա մասին մի ամբողջ երգ հեղինակել։ Սատանիստական բազմաթիվ սիմվոլներ կարելի է գտնել նաև Մադոննայի տարբեր ժամանակների ելույթներում։

Չի կարելի շրջանցել նաև Րիհանայի անունը. վարկածի կողմնակիցները նրան կոչում են «իլյումինատի արքաադուստր»։ Կարելի է գտնել անհամար լուսանկարներ, որտեղ երգչուհին ձեռքերով  եռանկյունի է պատկերում, իսկ նրա հայտնի «Umbrella»  երգի տեսահոլովակը սատանիստական սիմվոլների մի ամբողջ ծաղկաքաղ է։ Վարկածի կողմնակիցները խորհուրդ են տալիս նաև լսել «We Found Love» երգը՝ հակառակ հնչողությամբ՝ մատնանշելով, որ այդտեղ Րիհանան բառացիորեն սեր է խոստովանում սատանային։

Աստղային իլյումինատների այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Ըստ տարբեր աղբյուրների, նրանց շարքերն են համալրում Լեդի Գագան, Բեյոնսեն, Ջեյ Զին, Ջասթին Բիբերը, Քեյթի Պերին ու շատ ուրիշներ։ Հարկ է միայն նշել, որ, ըստ վարկածի հետևորդների, այս բոլոր անունները միայն խամաճիկներ են կազմակերպության գլխավորների ձեռքերում։ 


Աստղեր, որոնք չափազանց նման են իրար…

5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Բայկալ լճի առեղծվածը…

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

2020-ի աստղային «coming out»-ները…