I'm a liar-ը հայերեն - VNews

I’m a liar-ը հայերեն

maxresdefault 6 - I'm a liar-ը հայերեն

ԵՍ ՍՏԱԽՈՍ ԵՄ

NEMRA

Ես կույր էի, դու բարի էիր ու չքնաղ,

Երբ կորցրեցի քեզ,

Երգերս դարձան քնարական:

Ես հարբած չեմ, ես սթափ եմ,

Դու իմ հրաշքն էիր,

Դու  հմայիչ էիր, եթերային ու հաճելի

Իսկ ես՝ անհավասարակշիռ: 

 Երբ հեռացա, ես հասկացա

 Որ հիասքանչ էիր դու,

 Դու այն միակն էիր, որը կյանքս դարձնում էր ավելի գունավոր,

 Ես սխալ էի, ընդունում եմ,

 Ես պարզապես անխոհեմ հիմար էի,

 Եվ ամեն բան դառնում է ավելի դաժան:

[Կրկներգ]

 Երբ ամեն անգամ տեսնում եմ քեզ, ես այրվում եմ,

 Ես ասացի՝ չեմ սիրում քեզ, ես  ստախոս եմ:

 

 Պահելով  խոշորացույցը ձեռքիս՝

 Ես փորձում եմ գտնել սիրո փշրանքներ

 Քո աչքերում:

 Դու չես վստահում,

 Քեզ համար մեկ է,

Դու չես հավատում իմ ցավին,

Հիմա, ես վերջնականապես խելագարվում եմ:

 Եվ ես ծիծաղում էի,

Մտածում էի, որ արցունքներդ կեղծ են,

Ես համոզված էի՝ դա մի նոր ձև էր

Սիրտս հուզելու համար:

Ես սխալ էի, ընդունում եմ,

 Ես պարզապես անխոհեմ հիմար էի,

 Եվ ամեն բան դառնում է ավելի դաժան:

[Կրկներգ]

 Երբ ամեն անգամ տեսնում եմ քեզ, ես այրվում եմ,

 Ես ասացի՝ չեմ սիրում քեզ, ես  ստախոս եմ, 

Երբ ամեն անգամ տեսնում եմ քեզ, ես այրվում եմ,

Ես ասացի չեմ սիրում քեզ, ես ստախոս եմ:

Թարգմանեց Լարիսա Թադևոսյանը


Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Վան Եղիազարյանը

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

ՄյուզիքԼիսթ. Վան Nemra

NEMRA-ի Վանը պատմում է խմբի նոր տեսահոլովակի մասին

«Դեպի Եվրատեսիլ». հայտնի են ժյուրիի միավորներն ու ուղարկված հաղորդագրությունների թիվը

Kamil Show-ի հաղթանակի հավանականությունը մեծացել է

Տասնյակից մեկը կներկայացնի Հայաստանը

«Դեպի Եվրատեսիլից»՝ դեպի Պորտուգալիա

Երկրպագուները փորձում են Թամար Կապրելյանին վերադարձնել «Դեպի Եվրատեսիլ»

«Դեպի Եվրատեսիլ». հայտնի է, թե ով երբ ելույթ կունենա

«Դեպի եվրատեսիլ». գործակիցները փոփոխվել են, բայց ֆավորիտ է մնում Կամիլը

«Դեպի Եվրատեսիլ»-ի 5 մասնակցի երգերն արդեն հրապարակվել են