Imagine Dragons` Demons. Հայերեն թարգմանությամբ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Imagine Dragons` Demons. Հայերեն թարգմանությամբ

Imagine Dragons “Demons”/Հրեշներ

ՏՈՒՆ 1

Երբ օրերը ցուրտ են,

Եվ խաղաքարտերը բացված են,

Եվ սրբերը, որոնց տեսնում ենք

Ստեղծված են ոսկուց:

Երբ երազանքները փլուզվում են,

Իսկ նրանք, որոնց  ողջունում ենք,

Ամենից վատն են:

Եվ արյունը սառչում է երակներում:

ԱՆՑՈՒՄ

Ուզում եմ թաքցնել ճշմատությունը,

Ուզում եմ պաշտպանել քեզ,

Բայց ներսիս այս հրեշի հետ,

Չեմ կարող ոչ մի տեղ թաքնվել:

Կարևոր չէ՝ ինչից ենք հյուսված,

Մեկ է՝ ծնվել ենք ագահ,

Սա իմ երկրորդ աշխարհն է,

Սա իմ երկրորդ աշխարհն է…

ԿՐԿՆԵՐԳ

Երբ զգում ես իմ ջերմությունը,

Նայի՛ր աչքերիս մեջ,

Այդտեղ են թաքնվում հրեշներս,

Այդտեղ են թաքնվում հրեշներս:

Շատ մի՛ մոտեցիր,

Մութ է իմ ներսում,

Այդտեղ են թաքնվում հրեշներս,

Այդտեղ են թաքնվում հրեշներս:

ՏՈՒՆ 2

Երբ վերջին անգամ

Բեմ կկանչեն մեզ,

Երբ լույսերը մարեն

Բոլոր մեղսագործները սողալ կսկսեն:

Նրանք կփորեն գերեզմանդ,

Եվ դիմակահանդեսը

Կտանի քեզ

Քո իսկ ստեղծած խառնաշփոթ:

ԱՆՑՈՒՄ

Չեմ ուզում հիասթափեցնել քեզ,

Բայց ես արդեն դատապարտված եմ,

Չնայած այս ամենը քեզ համար է.

Չեմ ուզում թաքցնել ճշմարտությունը:

Կարևոր չէ՝ ինչից ենք հյուսված,

Մեկ է՝ ծնվել ենք ագահ,

Սա իմ երկրորդ աշխարհն է,

Սա իմ երկրորդ աշխարհն է…

ԿՐԿՆԵՐԳ

Երբ զգում ես իմ ջերմությունը,

Նայի՛ր աչքերիս մեջ,

Այդտեղ են թաքնվում հրեշներս,

Այդտեղ են թաքնվում հրեշներս:

Շատ մի՛ մոտեցիր,

Մութ է իմ ներսում,

Այդտեղ են թաքնվում հրեշներս,

Այդտեղ են թաքնվում հրեշներս:

ԱՆՑՈՒՄ

Ասում են՝ ամեն ինչ քո ձեռքերում է,

Բայց ես ասում եմ՝ ճակատագիր է՝

Հյուսված իմ հոգում,

Ստիպված եմ թողնել քեզ:

Աչքերդ այնքան վառ են փայլում,

Ուզում եմ փրկել դրանց լույսը,

Չեմ կարող փախչել սրանից հիմա,

Մինչև ցույց չտաս՝ ինչպես:

ԿՐԿՆԵՐԳ

Երբ զգում ես իմ ջերմությունը,

Նայի՛ր աչքերիս մեջ,

Այդտեղ են թաքնվում հրեշներս,

Այդտեղ են թաքնվում հրեշներս:

Շատ մի՛ մոտեցիր,

Մութ է իմ ներսում,

Այդտեղ են թաքնվում հրեշներս,

Այդտեղ են թաքնվում հրեշներս…


Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ

Jonas Brothers-ի «Sucker»-ը հայերեն

Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»-ն հայերեն

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 6)

Beatles-ի «All You Need Is Love»-ը հայերեն թարգմանությամբ

Բըրդիի «People Help the People»-ը հայերեն թարգմանությամբ

Big Bang-ի «Loser»-ը հայերեն թարգմանությամբ

Ջոն Լենոնի «Imagine»-ը հայերեն թարգմանությամբ

Ջեսսի Ջիի «Flashlight»-ը հայերեն թարգմանությամբ

Imagine Dragons-ը ելույթ կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ

Գոթյե՝ «Somebody That I Used To Know»-ն հայերեն թարգմանությամբ

Ֆարել Ուիլյամս-ի «Happy»-ն հայերեն թարգմանությամբ

Mario Biondi-ի «Love Is A Temple»-ը հայերեն

Սթրոմայի «Carmen»-ը հայերեն թարգմանությամբ

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»

Մայքլ Ջեքսոնի «Billie Jean»-ը հայերեն թարգմանությամբ