Imagine Dragons-ը ելույթ կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ - VNews

Imagine Dragons-ը ելույթ կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ

Գրեմմիի մրցանակակիր հայտնի Imagine Dragons ռոք խումբը ելույթ կունենա 2019թ.-ի UEFA-ի Չեմպիոնների լիգայի վերջին բացման արարողությանը. այս մասին առաջինը հայտնել է UEFA-ի պաշտոնական կայքը:

«Believer», «Radioactive», «Demons», «Thunder» և մի շարք այլ հաջողակ հիթեր ունեցող այս խումբը բեմ դուրս կգա հունիսի 1-ին՝ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: Խմբի մեներգիչ Դեն Ռեյնոլդսն այս առիթով ասել է.

«Մեզ համար պատիվ է Pepsi-ի աջակցությամբ ելույթ ունենալ UEFA-ի Չեմպիոնների լիգայի վերջին բացման արարողությանը և ներկայանալ այս սպորտաձևի կրակոտ երկրպագուների առջև: Մադրիդին հիանալի շոու ենք խոստանում»: 

Պաշտոնական հայտարարությունից հետո թողարկվել է նաև հատուկ հոլովակ:

Կազմակերպիչներն էլ իրենց հերթին խոստանում են 2019թ.-ի բացման արարողությունը կազմակեպել այնպիսի բարձր մակարդակով, որ UEFA-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում երբեք չի եղել:

Հիշեցնենք՝ արդեն 4 տարի է, ինչ UEFA-ի Չեմպիոնների Լիգայի վերջին բացման արարողությունը կազմակերպում է Pepsi-ն՝ հրավիրելով աշխարհահռչակ աստղերի ելույթ ունենալ: 2018թ.-ին այն մեկնարկել էր Դուա Լիպան՝ կատարելով իր հայտնի երգերից մի քանիսը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝

 


Երաժշտական ամփոփում. Հունվարի լավագույն նորույթները

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը

Billboard-ը հայտարարել 2018-ի հիթերը, երգիչներին ու ալբոմները

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 12)

Մարդկանց առաջին ծիծաղելի հանդիպումները աստղերի հետ

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության հավանական հաղթողների անունները

Երգեր ինքնաթիռում լսելու համար

Teen Choice Awards 2018. Լավագույն լուքերն ու մրցանակակիրները

Երաժշտական ամփոփում. Հունիսի լավագույն նորույթները

Imagine Dragons-ի Դեն Ռեյնոլդսը խոսել է մորմոն լինելու դժվարությունների և ամուսնալուծության մասին

Imagine Dragons` Demons. Հայերեն թարգմանությամբ

Աստղերը սգում են Ավիչիի մահը

Երգացանկ ճանապարհին լսելու համար

ԵրգԱՐՎԵՍՏ. Մոտիվացնող երգեր, որ կօգնեն հաղթահարել դժվարությունները

ВКонтакте-ն հրապարակել է 2017թ-ին կայքում ամենաշատ լսված երգերի ցանկը

Տարին երգերով. 2017-ի լավագույն հիթերի փլեյլիսթը