Իմպրեսիոնիզմն ազգային գեղանկարչության մեջ [Եղիշե Թադևոսյան] - VNews

Իմպրեսիոնիզմն ազգային գեղանկարչության մեջ [Եղիշե Թադևոսյան]

Նա Եղիշե Թադևոսյանն է. հայ գեղանկարչության դասականներից, բնանկարչության ու դիմանկարչության վարպետներից:

Սա «Հանճարը և ամբոխը»-ն է.

Թադևոսյանն, իրեն հատուկ կատարողականությամբ, գունային նրբանկատ բաշխման միջոցով կարողացել է մեզ հասցնել անհատի և ամբոխի փոխհարաբերությունների ամբողջ բարդությունը: Հիմքում անհատն է, անհատ, որին ոչ միայն չեն հասկացել… անհատ, որին նաև չեն հանդուրժել: Մերժված հանճարի կերպարն իր արտաքին նմանությամբ թույլ է տալիս մտածել, որ այն ունի իրական նախատիպ՝ կոմպոզիտոր Բեթհովենը, որի արվեստի երկրպագուն էր Թադևոսյանը:

Եղիշե Թադևոսյան իմպրեսիոնիստ էր, որը կարողանում էր վարպետորեն կիրառել իմպրեսիոնիզմի մեթոդներն ու տված գործիքակազմը ի նպաստ իր գաղափարին: Նկարիչ էր, որը բազմաշնորհ էր, ու հաջողությամբ իր տաղանդն էր ներդնում կերպարվեստի գրեթե բոլոր ոլորտներում՝ ստեղծելով գրաֆիկական, կիրառական արվեստ, բեմանկարչական գործեր, խճանկարներ, մանրաքանդակներ:

Նկարչի ամենավաղ շրջանի էտյուդներն արդեն հուշում են խոր գունազգացողության, ամուր գծանկարի, կատարման բարձր մակարդակի մասին: Թադևոսյանի արվեստը առավելապես մարդու մասին է, ինչն էլ վկայում են մեծաքանակ հաջողված դիմանկարները։

 

Սա «Կոմիտասը Էջմիածնի լճափին»-ն է.

Թադևոսյանը հաճախ է իր բնանկարներում ներառում մեծ կամ փոքր սյուժեներ («Մեր փողոցը Վաղարշապատում»): Նրա արվեստում նշանակալի տեղ ունեն նաև հայ գյուղը, կենցաղը, գեղջկական կերպարները՝ («Հովիվն ու ոչխարները», «Խնձոր ունեմ խածած է»):

 

Սա «Դեպի պանդխտություն»-ն է.

Թադևոսյանն իր մի շարք գործերում անդրադարձել է հայկական կոտորածներին ու պանդխտությանը: Նաև անդրադարձել ժողովրդի հեռավոր անցյալին՝ վիզուալիզացնելով մեզ գրականությունից հայտի մի շարք կերպարներ («Հոգեհաց. Արտաշեսի մահը», «Տորք Անգեղ»,  «Արշակ և Փառանձեմ»): Կրոնական թեմաներով նկարչի ստեղծագործությունները առավելապես թվագրվում են մինչև 1920-ականները՝ («Սիսարայի մահը», «Քարոզ ուղղադավաններին », «Տիրամայր», 1917):

 

Սա «Կոմիտաս»-ն է.

Թադևոսյանի վերջին կտավը: Այն նկարչի թեմատիկ դիմապատկերի նշանավոր գործերից մեկն է: Կոմիտասը  հենված է ծառին, և ոտքերն ամուր են հայ հողի վրա:

Մեծ վարպետությամբ են պատկերված նաև Ալեքսանդր Շիրվանզադեի, Հովհաննես Թումանյանի դիմանկարները:

Ստեղծագործելուց զատ Թադևոսյանը նաև կրթում էր, ճաշակ ու գեղանկարչության հանդեպ վերաբերմունք ձևավորում: Նա հասցրել է ապրել, դասավանդել ու գործունեություն ծավալել  Էջմիածնում, Մոսկվայում, Թիֆլիսում: Եղել է Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից և առաջին պրոֆեսորներից մեկը: Ճանապարհորդել է Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի շատ երկրներով, ինչն էլ գուցե պատճառ է դարձել, որ այդքան հայ նկարիչն այդքան համամարդկային արվեստ ստեղծի:

 

“Կեսօրյա ճաշը” նկարի էտյուդներ

 

«Խնձոր ունեմ խածած է» նկարի էսքիզներ

 

«Սփոփանք»

 

«Տորք Անգեղ» առասպելական հերոս (էսքիզ) 

 

   «Նկարչի բարձրագույն արժեքը նրա կոլորիտն է»:

                                                      Եղիշե Թադևոսյան

 

 


QUIZ. գուշակեք նկարի հեղինակին [գեղանկարչություն]

Նյու Յորքում անհավանական գնով վաճառվել է Ֆրիդայի կտավներից մեկը

Աղասի Այվազյան. գրականություն և ոչ միայն

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանը մասնակցում է Պրահայի 14-րդ Քվադրինալեին

Վենետիկում ցուցադրվում են Արշիլ Գորկու աշխատանքները

Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Մարկ Շագալ. նկարիչ, որ կարողանում էր սիրել

Կլոդ Մոնե [նկարիչ այգեպան]

Ժամանակակից հայ գեղանկարիչներ. Մուշեղ Գրիգորյան

17-րդ դարի ամենատաղանդավոր նկարիչներից մեկի՝ Ռեմբրանդ վան Ռեյնի մասին

Գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի 100 ամյակին նվիրված ցուցահանդես

Ինչո՞ւ եվ ինչպե՞ս երևանցի գեղանկարիչը հաստատվեց ու սիրվեց Դիլիջանում

Օնլայն ցուցահանդես Ֆրիդա Կալոյի քիչ հայտնի նկարներով և ոչ միայն

15 քիչ հայտնի դիմանկար Մինաս Ավետիսյանից

Երվանդ Քոչարն ասել է…