Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Քայլի Ջեներ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Քայլի Ջեներ

Գործարար կին, ռեալիթի շոուի աստղ, Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ամենաերիտասարդ քույր Քայլի Ջեները ժամանակ չունի իրեն 21-ամյա աղջկա պես պահելու՝ աշխատանք փնտրելու, անվճար փորձաշրջան անցնելու կամ այլ «հասարակ» բաների համար: Նա չափազանց զբաղված է գործարար կին լինելով ու 800մլն դոլար գնահատվող Kylie Cosmetics շպարի պարագաների ընկերությունը զարգացնելով:

«Քայլի Ջեները միանգամայն մեծ ազդեցություն ունեցող աստղ է: Իր երիտասարդ տարիքում նա կարողացել է արդեն այդքան մեծ հաջողության հասնել,»Architectural Digest-ին պատմել է Լոս Անջելեսի ամենալավ տների դիզայնով զբաղվող Մարտին Լոուրենս Բալերդը, որն օգնել է Քայլիին Հիդըն Հիլզ թաղամասում գտնվող իր տունը «լցնել», – «Երբ մենք սկսեցինք նրա տան դիզայնով զբաղվել Քայլին այնքան երիտասարդ էր, որ նույնիսկ չէր կարող ալկոհոլ օգտագործել»:

«Ես Մարտինին ասացի, որ թարմ, դրական էմոցիաներ տվող բան եմ ուզում, որը կհամապատասխանի իմ ճաշակին: Գույները պարտադիր էին: Ես սիրում եմ վարդագույնը և ուզում էի, որ այն ամենուր լիներ: Իմ զգեստապահարանն ու շպարվելու սենյակը շատ անձնական են:Ես շատ ժամանակ եմ անցկացնում այնտեղ և այդ պատճառով պետք էր այնպես անել, որ նրանք անթերի լինեին»,- ասել է Քայլին ամսագրի հետ ունեցած զրույցում: 

Տունը կառուցվել է 2015թ.-ին և վաճառվել է Ջեներին 12մլն դոլարով: Այն ընդգրկում է 8 ննջասենյակ, 11 լոգարան, խոհանոց, կինոթատրոն, սպա սենյակ, հագուստների սենյակ, խաղասենյակ, բար և լողավազան: Տեսեք ինքներդ՝

1 2

10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

Քիմ Քարդաշյանի, Քայնե Ուեսթի և կարանտինի մասին

Բյութի-խորհուրդներ Մերի Ֆիլիփսից

Քարդաշյանը խնդրել է կողմ քվեարկել…

Քիմի սիրելի հայկական ռեստորանը…

Քանյե Վեսթը պատմում է..

Այն ամենն, ինչ հրապարակեց Քիմը Հայաստանից

Քիմ Քարդաշյան. 10 փաստ, որ գուցե չգիտեք

փոքրիկ Քիմ Քանրդաշյանը [լուսանկարներ]

Քիմ Քարդաշյանի երեխաները մկրտվել են Էջմիածնում

Ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը…

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Հայտնի մարդիկ, որոնք այլ մասնագիտություններ ունեն

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Հրապարակվել է Forbes-ի մեծահարուստ հայտնիների ցանկը