fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ի՞նչ բնակարաններում են ապրել հայտնիները. Կոկո Շանել

Բնակարան, որտեղ ննջասենյակներ չկան: Այս տունը իսկական ոգեշնչում փնտրողների համար է:

 

Կոկո Շանելի լեգենդար շքեղ բնակարանը գտնվում է Փարիզի Vendôme հրապարակին կից՝ առաջին թաղամասում: Այս հրապարակը նորաձևությամբ հետաքրքրվողները լավ գիտեն, որովհետև այնտեղ է գտնվում ամենաշքեղ ու էլեգանտ նորաձևության բուտիկներն ու քաղաքային տները: 31 rue Cambon այս հասցեում 1920-ականներից ապրել ու ստեղծագործել է 20-րդ դարի եվրոպական նորաձևության վրա մեծ ազդեցություն ունեցած Կոկո Շանելը: Հենց այս բնակարանի առաջին հարկում Շանելը բացեց իր առաջին նորաձևության բուտիկը, իսկ երկրորդում կուտուրյե ստուդիոն: Այս վայրն անշուշտ ամենանշանավոր մարդկանց հավաքատեղին էր, այստեղ եղել են Պաբլո Պիկասոն, Էլիզաբեթ Թեյլորը, Կարլ Լագերֆելդը և ուրիշներ: Բազմաթիվ նորաձևության ցուցադրություններ Կոկո Շանելը կազմակերպել է հենց այստեղ, ասում են` Գաբրիել Բոնյոր Շանելը սիրում էր այդ ընթացքին հետևել աստիճանների վրա նստած: Այս տանն իսկապես ոչ մի ննջասենյակ չկա: Շանելն անգամ այստեղ չի գիշերել, փոխարենը 37 տարի իր հանգիստն անցկացրել է Ռից հյուրանոցում, որտեղ նույնպես մինչ օրս պահպանվել է դիզայների սենյակը: Իսկ այս բնակարանը վաղուց արդեն թանգարան է, որտեղ ցուցադրված են Կոկո Շանելի անձնական իրերը, լայնարձակ գրադարանը,նամակներն ու հայտնի աշխատանքները:

Կարդացեք նաև՝ անհայտ փաստեր Chanel բրենդի մասին

 

 

 

 

 

 

 

Խելքահան անող բույրեր ես փնտրում կարդա՜

Ասում են՝ նորաձևության աստղ Կոկո Շանելը շատ սնահավատ է եղել: Ինչո՞ւ հայտնի օծանելիքի անվանման ընտրության հարցում աստղը կանգ առավ 5 թվի վրա:  Մենք այդ մասին նույնպես պատմել ենք:

Նա ստեղծեց փոքրիկ սև զգեստը, նա նոր դարաշրջան բացեց գեղեցկության ընկալման և կանացիության պատկերացնումների ոլորտներում:
Իսկ կոմպոզիտոր, ընտանիքի հայր, սիրելի ամուսին Իգոր Ստրավինսկին նույնքան կարևոր էր երաժշտության մեջ: Ասում են նրանց հանդիպումը ճակատագրական էր: Կարդացեք՝ Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի 

Դիտիր մեր հոլովակը, որտեղ Շանելը քեզ հետ կկիսվի գեղեցկության իր գաղտնիքներով:

Հավերժ սիրուհին. Կոկո Շանել

Սալվադոր Դալին և Կոկո Շանելը ծխելիս, լուսանկարն այստեղ

Կոկո Շանելն ասել է՝ Եթե տղամարդը բոլոր կանանց մասին վատ է խոսում, նշանակում է՝ նա «վառված» է նրանցից մեկի կողմից: Ֆրանսիուհի մոդելյերի մյուս մտքերն՝ այստեղ

Ոգեշնչվո՞ւմ ես հայտնիների հաջողակ պատմություններից, մենք առանձնացրել ենք 5 կենսագրական դրամա, որոնցից մեկը հենց Կոկո Շանելի մասին է:


Շանել, Պո ․․․ [պատմության մեծանուն որբերը]

2019թ.ի աշնան 5 ամենաթրենդային գույները

Ջորջիո Արմանին ասում է…

Հատված Կոկո Շանելի ինքնակենսագրականից

Ի՞նչ տեսք ունի Vans-ի՝ «Հարի Փոթերի» մոտիվներով նոր հավաքածուն

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

2021 թ. գարնան 5 իշխող գույները

2019թ.-ի Տոկիոյի նորաձևության շաբաթվա լավագույն լուքերը

2019թ.-ի Սեուլի նորաձևության շաբաթվա լավագույն լուքերը

Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Փարիզի նորաձևության շաբաթ 2019. Լավագույն լուքերը

Կոկո Շանելի բացառիկ լուսանկարները

Katy Perry-ն մեղադրվում է ռասիզմի մեջ

Gucci-ն մեղադրվում է ռասիզմի մեջ

Ջասթին Բիբերը հագուստի նոր բրենդ է ստեղծել