Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Այս անգամ ֆիլմերի ընտրություն հարցում օգնության է գալիս դերասանուհի Տաթև Հովակիմյանը:
Տաթևը խորհուրդ է տալիս ձմռան ամիսներին դիտել կամ վերանայել այս ֆիլմերը:
ռեժ.՝ Սթենլի Կուբրիկ
դերերում՝Ջեք Նիկոլսոն, Շելլի Դյուվալ ևն
Սթիվեն Քինգի 1977 թ. համանուն վեպի հիման վրա էկրանավորված այս ֆիլմը գրող Ջեք Տորենսի մասին է, որն աշխատանքի է տեղավորվում Կոլորադոյի լեռներում գտնվող մի մեծ հյուրանոցում որպես ձմեռային պահակ: Նա այնտեղ է տեղափոխվում կնոջ՝ Ուենդիի, և որդու՝ Դեննի հետ։
Հյուրանոցի տնօրենը Ջեքին զգուշացնում է, որ սա մռայլ, շատ մռայլ վայր է, և որ նախկին աշխատակից Դելբերտ Գրեյդին այստեղ սպանել է իր կնոջը և երկվորյակ աղջիկներին։ Ջեքն ուշադրություն չի դարձնում տնօրենի խոսքերին, սակայն…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
ռեժ.՝ Ջոն Լենդիս
դերերում՝Փոլ Բեյթս, Էդդի Մերֆի ևն
Գլխավոր հերոսը աֆրիկացի արքայազն Զամունդա Ակիմն է, որը շրջապատված է շքեղությամբ և ունի այն ամենն, ինչի մասին շատերն անգամ իրենց ամենագեղեցիկ երազներում չեն տեսնում, բայց արքայազնն իրեն երջանիկ չի զգում:
Ակիմը որոշում է, որ երջանիկ լինելու համար իրեն շտապ ամուսնանալ է պետք, ընդորում աղջիկը չպետք է իմանա իր որպիսության մասին, որ սիրի Ակիմին իր ներքնաշխարհի, այլ ոչ թե հարստության համար:
Ակիմը ուղևորվում է Ամերիկա:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
ռեժ.՝ Հարոլդ Ռեմիս
դերերում՝ Բիլ Մյուրեյ, Էնդի ՄաքԴաուել ևն
Ֆիլմի գլխավոր հերոսը Ֆիլը մեծամիտ և շատ ինքնահավան միջին տարիքի լրագրող է: Ամեն տարի Ֆիլը մեկնում է Փենսիլվանիա՝ մեկնաբանելու արջամուկի օրվան նվիրված միջոցառումը: Սակայն, այս տարի անսպասելի իրադարձություններ են տեղի ունենում, և ստացվում է այնպես, որ Ֆիլի կյանքում ամեն մի նոր օր նախորդի կրկնությունն է: Նրա կյանքը վերածվել է իսկական մղձավանջ: Ասում են, սակայն, որ մետաղադրամը երկկողմանի է, և սա լավ հնարավորություն է, որ Ֆիլը ուղղի իր բոլոր սխալները և գնահատի կյանքն ու մարդկանց:
Ֆիլմի հիմքում Դենի Ռուբինի պատմվածքն է:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
ռեժ.՝ Միշել Գոնդրի
դերերում՝Քեյթ Ուինսլեթ, Ջիմ Քերրի ևն
Ասում են, որ մարդու ամենավատ թշնամին լավ հիշողությունն է: Ի՞նչ կասեք, եթե օրերից մի օր հնարավոր լինի ձերբազատվել աղջ կյանքի ընթացքում կուտակած հիշողություններից և մաքուր էջից նոր, լրիվ նոր կյանք սկսել:
Ջոելն ու Քլեմենտինան որոշում են սառեցնել իրենց զգացմունքները և ջնջել բոլոր հիշողությունները: Ջոելը, սակայն, դեռ ամբողջությամբ չի մոռացել անցյալը և ինչքան քիչ է նա հիշում, այնքան ավելի շատ է սիրում աղջկան: Մի պահ նա հասկանում է, որ չի ուզում հրաժարվել իրենց անցյալից և հնարավոր ապագայից և ամեն բան անում է, որ վերադարձնի սիրելիին: Ավաղ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ…
2005 թ. ֆիլմը «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում Օսկարի արժանացավ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո