Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին» - VNews

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Մայլզը (Փոլ Ջիամատտի) 40-ն անց անհաջողակ գրող է, դասավանդում է անգլերեն, իսկ ամբողջ ազատ ժամանակն ու ցավոտ ամուսնալուծության վերքերը թաղում է լավ գինու գավաթի մեջ։ Ջեքը (Թոմաս Հեյդեն Չյորչ) Մայլզի մտերիմ ընկերն է՝ անորակ հեռուստասերիալների չհաջողած աստղ, ով մի քանի օրից պետք է ամուսնանա երիտասարդ հայ աղջկա հետ։ Մինչ Ջեքը կերդվի Քալիֆորնիայի Հայ առաքելական եկեղեցում հարսնացուի տասնյակհարյուրավոր բարեկամների և Աստծո առջև՝ նա տենչում է վերջին անգամ զգալ արկածախնդրության ողջ հմայքն ու թշվառությունը՝ տրվել բնության կանչին, նոր ազգականներից մաքսիմալ հեռու լավ ժամանակ անցկացնել և քնել մեկ այլ կնոջ հետ։ Մայլզը տանել չի կարողանում գռեհիկ տղայական հավաքույթները մերկապարուհիների ու «կանչովի» աղջիկների շրջապատում և որոշում է, որ ավելի լավ է երկուսով ոտի տակ տան տեղական գինեգործարաններն ու խաղողի այգիները, իսկ գինուց հետո՝ իբրև դեսերտ, գուցե ըմբոշխնեն Խաղաղ օվկիանոսի շրջակայքում ապրող կանանց ուշադրության համը։ Մի կում։

Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Փեյնը երկու ոտքով կանցնած է տարբեր՝ գրեթե հակադարձող բևեռներում՝ մի ոտքը ամերիկյան հեղինակային կինեմատոգրաֆի կիսադաշտում է, մյուսը՝ մեյնսթրիմի ֆլյուիդներ արձակող արտադրանքի ջունգլիներում, որի շնորհիվ, օրինակ, հաճախակի ստանում է օսկարյան նոմինացիաներ։ «Ճամփեզրերին»-ը տարիներ առաջ ցուցադրվեց Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, որտեղ կարելի է հանդիպել ավելի ռադիկալ՝ ինդիվիդուալիզմին ձգտող հեղինակների։

Այս ֆիլմում Ջեքի դերը Փեյնը գրել էր հատուկ Ջորջ Քլունիի համար, սակայն վերջում փոշմանեց՝ տեղ տալով ավելի քիչ հայտնի Թոմաս Հեյդեն Չյորչին (չնայած տարիներ անց այնուամենայնիվ հրավիրեց Քլունիին «Ժառանգորդները» ֆիլմի գլխավոր դերի համար): Փեյնը հունական ձագում ունեցող ամերիկացի է, որը պաշտում է համաշխարհային դասական կինոն՝ Էտտորե Սկոլայից ու Պազոլինիից մինչև Բիլի Ուայլդեր և Կուրոսավա։ Իր ֆիլմերը ոչ տիպիկ հեղինակային ամերիկյան պատումներ են, օրինակ՝ Ջարմուշից ու Անդերսոնից տարբերվում են ոչ միայն ձևաչափով, այլ նախևառաջ ուղղությամբ՝ նա փախչում է ամերիկյան կենցաղից՝ անգամ եթե գտնվում է երկրի սրտում, իսկ մարդիկ ճամփորդում են մի նահանգից մյուսը։

Իր հերոսները «ոչ ամերիկանավարի» մտահոգ են, էքզիստենցիալ ճգնաժամի շեմին, անգամ եթե իրավիճակը պահի տակ մատուցվում է անհեթեթության հասնող կատակերգական իրավիճակներով։ Նրանք բացարձակ չեն ձգտում հերոսության, լինել ավելի լավը, քան կան, այլ ընդունում են իրենց ուսերին ու մեջքին ընկած ծանր կյանքի քաշը։ Մայլզը, օրինակ, ստեղծում է իր կոմֆորտզոնան, էսկապիստական հարմարավետ կղզյակը ու թաքնվում դրա մեջ, ինչպես բոլորը սրտի խորքում գուցեև երազում է հարմոնիայի և ճշմարտության ճանաչման մասին։ Սակայն երբեմն կյանքի մարտահրավերներն ու հարցերը կարելի է հոտոտել ու համտեսել լռության մեջ՝ փիլիսոփայելով հերթական նորաբաց շշի համի, հոտի ու փունջի մասին՝ գտնելով ճշմարտությունը մի բաժակ պինո նուարի հատակին։

 


5 կարևոր պատերազմական ֆիլմ, որոնք անպայման պետք է դիտել

Թոփ 5 ֆիլմեր՝ իսկական սեր ու սեքս

Ինչպե՞ս է Բեթմենի թշնամին դառնում «հեղափոխական ինստրուկցիա» ու բազում սրտեր գրավում

#BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին

Հպարտանալու առիթ. հայ ռեժիսորի ֆիլմն՝ Կաննի կինոփառատոնում

Հայոց գինու լեգենդը…

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական «Խնամակալությունը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Խնջույքը»