Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Առաջարկում ենք ծանոթանալ այն 12 ֆիլմերին, որոնք սեպտեմբերին կցուցադրվեն Սինեմա Սթար և հայաստանյան այլ կինոթատրոններում:

1. Այն 2/ It: Chapter 2/Оно 2

Թողարկման օրը՝ սեպտեմբերի 5

Դերերում՝ Բիլ Սքարսգարդ, Ջեյմս ՄաքԷվոյ, Ջեսիքա Չեսթեյն

Նկարագրություն՝ ֆիլմաշարի առաջին մասից անցել է 27 տարի ու Փենիուայս ծաղրածուն կրկին դարձել է Դերրի փոքրիկ քաղաքի սարսափը: Երեխաները, որոնք արդեն մեկ անգամ կարողացել են հաղթել նրան, հիմա արդեն չափահաս մարդիկ են, որոնք դեռ փորձում են հաղթահարել իրենց հրեշներին ու վախերը: Անհաջողակների ակումբը վերադառնում է Դերրի, որպեսզի նորից պայքարի Փենիուայսի դեմ:

2. Թագավորական արձակուրդ/ Trouble/ Королевские каникулы

Թողարկման օրը՝ սեպտեմբերի 5

Դերերում՝ Բիգ Շոն, Սնուփ Դոգ, Ջեյսոն Մրազ

Նկարագրություն՝ Թրաբլ անունով մի արքայական շուն տիրջը կորցնելուց հետո հայտնվում է փողոցում՝ փողոցային ու «հասարակ» շների հետ: Նրան փրկում ու իր տուն է տանում մի աղջիկ, որը, պարզվում է, այնքան հարուստ չէ, որքան Թրաբլի նախկին տերը: Թրաբլը պետք է կարողանա դառնալ «շարքային» շուն, որպեսզի համակերպվի իր նոր կյանքի ու ընկերների հետ:

3. Ու՞ր ես կորել, Բեռնադետ/ Where’d You Go, Bernadette/ Куда ты пропала, Бернадетт? 

Թողարկման օրը՝ սեպտեմբերի 5

Դերերում` Քեյթ Բլանշեթ, Բիլլի Քրադափ

Նկարագրություն՝ հիմնված իրական պատմությունների ու համանուն գրքի վրա, այս կատակերգական ֆիլմը պատմում է Բերնադետ անունով մի կնոջ մասին, որը սիրող ու սիրված մայր է ու կին: Սակայն ընտանեկան զբաղվածությունը ժամանակ չի թողնում նրա սեփական եսն ու մասնագիտությունը զարգացնելու համար: Վերջապես հասկանալով, թե ինչի կարիքն ունի ինքը, Բերնադետը որոշում է հետևել իր ճակատագրին:

4. Անհայտ բաժանորդ/Perfect strangers/ Неизвестный оператор

Թողարկման օրը՝ սեպտեմբերի 5

Դերերում՝ Խորեն Լևոնյան, Նազենի Հովհաննիսյան, Բաբկեն Չոբանյան, Սոս Ջանիբեկյան, Մարջան Ավետիսյան, Անի Խաչիկյան, Արթուր Մանուկյան

Նկարագրություն՝ 7 ընկերներ՝ 3 զույգ և մեկ տղամարդ, հավաքվում են ճաշկերույթի: Նրանք որոշում են խաղ խաղալ. եթե որևէ մեկի հեռախոսը զանգի, կամ հաղորդագրություն ստանա, նրանք պետք է բարձրաձայն կիսվեն բոլորի հետ զրույցի և նամակի մանրամասներով: Դե պատկերացրեք՝ որքան գաղտնիքներ կբացահայտնվեն երեկոյի ընթացքում…Սա «Կատարյալ անծանոթները» (“Perfetti sconosciuti“) ֆիլմի հայկական ռիմեյքն է:

5.  Մերկապարուհիները/ Hustlers/ Стриптизерши 

Թողարկման օրը՝ սեպտեմբերի 12

Դերերում՝ Ջենիֆեր Լոպես, Կոնստանսա Վու, Լիլի Ռեյնհարթ, Քարդի Բի

Նկարագրություն՝ մի խումբ նախկին մերկապարուհիներ որոշում են միավորել ուժերն ու, խաղ խաղալով իրենց նախկին ուոլսթրիթցի հաճախորդների գլխին, գումար վաստակել: Սակայն ամեն ինչ սկսում է խառնաշփոթի վերածվել ու նրանք այլևս չեն կարողանում կառավել իրավիճակը: Ֆիլմը հիմնված է New York ամսագրում հրապարակված մի հայտնի հոդվածի վրա:

6. Yesterday 

Թողարկման օրը՝ սեպտեմբերի 19

Դերերում՝ Հիմեշ Փաթել, Լիլի Ջեյմս, Քեյթ ՄաքՔինոն, Էդ Շիրան

Նկարագրություն՝ երեկ բոլորը գիտեին The Beatles հայտնի խմբին, այսօր միայն Ջեքն է հիշում նրան. հենց այսպիսի աշխարհում է մի օր ավտովթարից հետո արթնանաում Ջեքը: Beatles-ի երգերի շնորհիվ, որոնք հիմա ոչ ոք չի հիշում, Ջեքը դառնում է աշխարհի ամենահայտնի երաժիշտներից մեկն ու գրում աշխարհի ամենաշատ թվով հիթերը: Արդյո՞ք ամեն ինչ այդպես էլ կմնա:

1 2

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը վավերագրական ֆիլմ է ստեղծել The Beatles խմբի մասին

10 փաստ Արամ Mp3-ի մասին, որ գուցե չգիտեք

Խորեն Լևոնյան. 10 փաստ, որ գուցե չգիտեք

Ազնիվ գողեր [լուսանկարներ պրեմիերայից]

Անհայտ բաժանորդ [լուսանկարներ պրեմիերայից]

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

2019-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներն ըստ Forbes-ի

Բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր սարսափ ֆիլմերը

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Հայտնի ֆիլմերի կադրից դուրս (լուսանկարներ)

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Beatles-ի հայտնի լուսանկարի պատմությունն ու «թաղման» վարկածը

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները