Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. «Լոլա, վազի՛ր» - VNews

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. «Լոլա, վազի՛ր»

Vnews-ը շարունակում է պատմել համացանցում առկա ֆիլմերի մասին, որոնք, գուցե, ժամանակին վրիպել են Ձեր աչքից։ Այս անգամ պատմում ենք ժամանակաշրջանի լավագույն գերմանական ֆիլմերից մեկի մասին, որը և՛ վազքի մասին է, և՛ դրայվի, և՛ առաքելություն։ Իսկ իրականում ինքնազոհության, սիրո և հավատարմության՝ ուղղակի շատ ինքնատիպ փաթեթավորմամբ։

 

Պոստմոդերնիստական կինոն իր գագաթնակետին է հասել 90-ականներին. այդ ժամանակ աշխարհն արդեն իմացել էր Տարանտինոյի խելահեղ տրիպտիխի և կլիպմեյքերական ոճով հագեցած Գայ Րիչիի հետապնդում-ֆիլմերի մասին։ Ռեժիսոր Թոմ Թիքվերը «Լոլա, վազի՛ր»-ը, (որն օրիգանալում հնչում է որպես «Լոլան վազում է») կլիպմեյքերական լուծումներով տրիպտիխում պատկերում է և՛ համակարգչային խաղ, և՛ անիմացիա, և՛ երեք տարբեր ուղիներով շարժվող մի պատմություն։ 

Սկսենք սկզբից.

Լոլան (Ֆրանկա Պոտենտե) վառ կարմիր մազերով և դաջվածքներով երիտասարդ աղջիկ է, որի բոյֆրենդ Մաննին (Մորից Բլյաբթրոյ) մետրոյում անփութորեն կորցնում է խոշոր գումար՝ 100 հազար դոչմարկ։ Եթե Մաննին 20 րոպեից չգտնի գումարը և չհասցնի այն իր շեֆին, նրան կսպանեն։ Հասկանալով, որ պետք է գործել, այն էլ հնարավորինս արագ, Լոլան վայրկենական դուրս է թռչում տանից, որպեսզի փրկի իր սիրելիին՝ գործելով իմպրովիզային, վազելով արևոտ բեռլինյան փոլոցներով և ժամանակ առ ժամանակ բախվելով ամենատարբեր անցորդներին։

Իբրև կառուցվածք՝ Թիքվերը օգտվել է 90-ականներին երիտասարդների ուղեղները ողողած համակարգչային խաղերից։

Երբ առաջին անգամ առաքելությունը ձախողում ես ու սպանվում, ունես ևս 2 կյանք, կարող ես սկսել նորից։ Նշանակետին հասնելու համար կարող ես գնալ ուրիշ ճանապարհով, օգտվել արսենալումդ եղած այլ «փամփուշտներից»։ Լոլան, իր անդադար վազքի ժամանակ, և ճանապարհին հանդիպող անծանոթ մարդիկ, որոնք մի քանի ակնթարթով ընդհարվում են, իրականում պետք է հանդիպեին հե՛նց այդ վայրկյանին ու հե՛նց այդ վայրում։ Թիքվերը ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է յուրաքանչյուր մանրուք, ցանկացած դետալ, որը պատահում է մեզ մեր առօրյա ճանապարհին։ Մի րոպե ուշ կամ շուտ ընկնելու, խանութ մտնելու, փողոց անցնելու ժամանակ մենք կառուցում ենք ոչ միայն մեր ճակատագիրը, այլ նաև բոլոր նրանցը, որոնք այդ պահին գտնվում են այդտեղ կամ շուտով կհայտնվեն մեր տեսադաշտում։

Թիքվերը, Պոտենտեն և Բլյաբտրոյը ոչ թե պարզապես բռնոցի են խաղում, այլ՝ կողքի շքամուտքում ապրող, մանկությանդ ընկերոջ հայրիկի Pentium-ի ուռուցիկ էկրանին ցատկող ստրատեգիկ խաղ։ Ամեն ինչ ճշգրիտ է ըստ վայրկյանների, բոլոր հերոսները հետաքրքիր են ու տպավորիչ, անգամ եթե հայտնվում են էկրանին բառացիորեն կես րոպեով։ 90-ականների Բեռլինը՝ պահի տակ անիմացիոն, պահի տակ լուսանկարների տեսքով պատմություն կերտող անսպասելի է, հմայիչ և վտանգավոր, վայրկյանաչափով հղկված, գերիչ, դրայվոտ և երիտասարդ, իսկ գրեթե անդադար հնչող էլեկտրոնային երաժշտությունը քրեական love story-ն դարձնում է վառ և գունեղ, ինչպես թե՛ այդ ամենահիփսթերական ու արտիստիկ քաղաքը, թե՛ գլխավոր հերոսուհու կատաղի սանրվածքը։


Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական «Խնամակալությունը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Կարանտինային նորաձևություն. ռետրո պենյուարներից մինչև պինգվիններով պիժամա

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը կստեղծի ֆիլմ՝ կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով

Միակ և անկրկնելի Քվենտին Տարանտինոն [խենթ ու խելառ մանրամասներ նրա կյանքից]

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»