Ի՞նչ դիտել տանը. 80-ականների իտալական ամառ տեղափոխող «Կանչիր ինձ քո անունով» մելոդրաման - VNews

Ի՞նչ դիտել տանը. 80-ականների իտալական ամառ տեղափոխող «Կանչիր ինձ քո անունով» մելոդրաման

cmbyn - Ի՞նչ դիտել տանը. 80-ականների իտալական ամառ տեղափոխող «Կանչիր ինձ քո անունով» մելոդրաման

Շարունակում ենք ներկայացնել կարևոր և ուշադրությանն արժանի հեղինակային ֆիլմեր, որոնք պատկերում են տարբեր ժամանակաշրջանների, երկրների, ազգերի ու տեսակի մարդկանց ամենատպավորիչ ամառային արկածները:

Այս անգամ պատմում ենք 2017 թվականի ամենասիրված, հուզառատ և էսթետիկ ֆիլմերից մեկի՝ ընդամենը 3,5 միլիոն դոլարով ստեղծված իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանյինոյի «Կանչիր ինձ քո անունով» (”Call Me By Your Name’‘) օսկարանոմ մելոդրամայի մասին, որից հետո դեբյուտանտ Թիմոթի Շալամեն դարձավ տարվա հայտնություն՝ գրավելով համաշխարհային կինոշուկան ու միլիոնավոր երկրպագուների սրտերը:

 

Սանդենսի կինոփառատոնում իր ամերիկյան և այնուհետև Բեռլինալեում համաշխարհային պրեմիերան ունեցած «Կանչիր ինձ քո անունով» love story-ն (ծագումով սեֆարդ) ամերիկացի գրող Անդրե Ասիմանի համանուն վեպի էկրանավորումն է: Պատմությունը ծավալվում է 1983 թվականին, արևաշատ իտալական վիլայում, որտեղ ապրում է հնագիտության պրոֆեսոր պարոն Փերլմանն (Մայքլ Սթալբըրգ) իր դեռահաս՝ ինքնամփոփ ու ընթերցասեր որդի Էլիոյի (Թիմոթի Շալամե) և հմայիչ կնոջ (Ամիրա Կազար) հետ: Ընտանիքը վայելում է իր իտալական առանձնատունը գողտրիկ լողավազանով, այգու ծառերի տակ ընթացող անշտապ նախաճաշերով, ընտանեկան հավաքույթներով և ռոյալի նվագալարերից հնչող դասական ելևէջներով: Պրոֆեսորին Միացյալ Նահանգներից ընթերակցելու է ժամանում ասպիրանտ Օլիվերը (Արմի Համեր)՝ պարթև և գեղեցկադեմ երիտասարդը, ով միանգամից գրավում է փոքր ծովափնյա գյուղաքաղաքի բնակիչների ուղադրությունը: Այն կամաց-կամաց փոխում է նաև Էլիոյի կյանքը, ով դեռևս 17 տարեկան է և նոր-նոր սկսում է բացահայտել զգացմունքների անպարզ ու վտանգավոր աշխարհը: Փերլմանների տան ոսկեզօծ լույսը, դեղձերով ու ծիրանի հյութով հարուստ բացօթյա սեղանները, գետի մոտ խմբակային լոգանքը, հարևանուհիների հետ սիրախաղը, արևից թխացած կիսամերկ մարմիններն ու տեղական դիսկոտեկում The Psychedelic Furs խմբի տակ պարերը փոխարինվում են փիլիսոփայական ու ինտելեկտուալ զրույցներով, որտեղ քննարկվում է դասական երաժշտությունը, անտիկ ժամանակաշրջնի քանդակագործությունը և դասական գրականությունը: Օլիվերն ու Էլիոն մեկ մրցում են, մեկ հաշտվում, կարծես, վիճաբանել են: Նրանց պահի տակ հեռվացող և ժամեր անց արդեն ձգողական կապը փխրուն է, երբեմն, կարծես, անիրական. թվում է, թե կեսօրյա երազ է կիզիչ իտալական արևի տակ ննջելու արդյունքում:

 

4f35cf9863acf611d7ce5ed0c65b31f0 960x640 - Ի՞նչ դիտել տանը. 80-ականների իտալական ամառ տեղափոխող «Կանչիր ինձ քո անունով» մելոդրաման

 

Լուկա Գուադանյինոյին սցենարի հարցում օգնել է մեծ ռեժիսոր և իտալական միջավայրում մարդկային փոխհարաբերությունների ու զգացմունքայնության հայտնի վարպետ Ջեյմս Այվորին, ով ադապտացրել է Ասիմանի գիրքը կինեմատոգրաֆի համար, ինչի համար էլ արժանացել է սցենարական «Օսկարի»: Գուադանյինոն բազմիցս նշել է, որ սա հասունության պատմություն է, ընտանեկան կինո, նաև հարգանքի տուրք է մեր կյանքում հանդիպող բոլոր հայրերին՝ իր իսկ կենսաբանական ու կինեմատոգրաֆիկ հայրերին, ի դեմս՝ Ժան Ռենուարի, Ժակ Ռիվեթի, Էրիկ Ռոմերի ու Բերբարդո Բերտոլուչիի, որոնք ոգեշնչել են իրեն այս ֆիլմի համար: Իրականում, կարելի է տեսնել բազմաթիվ սյուժետային և վիզուալ նմանություններ վերոհիշյալ ռեժիսորների ամառային ֆիլմերի հետ, որտեղ գլխավոր հերոսները բացահայտում են կյանքն ու սեփական Ես-ը կիրքի, տենչանքի և խորիմաստ, ինտելեկտուալ զրույցների արանքում: Կարևոր է, որ օդում կառչած է նորածին զգացողության գեղեցկության գաղափարը, կարծում է Գուադանյինոն, իսկ առաջին սիրո առկայությունը մեծարում է քեզ, գեղեցկացնում և լուսավորում: Գեղեցիկի մասին զրույցները հնչում են ամենատարբեր իրավիճակներում գրեթե բոլոր հերոսների շուրթերից, անգամ եթե դա արվում է ոչ ուղիղ, այլ ենթատեքստի մակարդակով: Ֆիլմում պատկերված բոլոր առարկաները՝ սկսած հերոսների գունագեղ վարտիքներից ու բամբակե վերնաշապիկներից վերջացրած հին մարմարե քանդակներով ու վիլայի ռետրո կահավորանքով շնչում և արտաշնչում են գեղեցիկը, շշնջում ականջիդ արժեքավոր ու հավերժ հրաշքների մասին, որոնք կարելի է կորցնել ու մոռանալ, սակայն անսպասելիորեն գտնել ծովի ընդերքից, ինչպես Էլիոյի հայրը ջրից որսաց ժանգոտած, բայց դեռևս տպավորիչ ու խոսուն արձանը: Օպերատոր Սեյոմբխու Մուկդիպրոմի տեսախցիկը գտնում ու ֆիքսում է հերոսների ձեռքերն ու հպումները, տաք ամառային օդը կտրող, քանդակներն ուսումնասիրող, ձուն կեղեվազրկող ու գրքերի էջերը թերթող մատները, որոնք պահի տակ տատանվում, հետո խիզախություն են հավաքում ու պարում են սիրելիի թուք մարմնի վրա, կլանելով մաշկում զետեցված ամբողջ՝ ներքին և արտաքին ջերմությունը: Իսկ հանդիսատեսին մնում է միայն վայելել այս էսթետիկ ու կլանող ամառային արկածը, որի շիկացած խայտաբղետ գույները, գրգռված կիսաստվերներն ու բարուրող սաունդթրեքը դեռ երկար կմնան ենթագիտակցության մեջ, որպես 1983-ի իտալական ամառ, որտեղ մենք հատնվել ենք մաեստրո Գուադոնյինոյի շնորհիվ:

 


Ի՞նչ դիտել տանը․ պատանի Մեթյու ՄքՔոնահիի, Բեն Աֆլեքի և Միլա Յովովիչի մասնակցությամբ «Շփոթմունքի և հաճույքի մեջ»-ը

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Թոփ-10 ամենաանվտանգ լողափերը կորոնավիրուսի պայմաններում

Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Բոկաչչոյից մեր օրեր…

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

Լուկա Գուադանյինոն հաստատել է Թիմոթի Շալամեի և Արմի Համերը ներկայությունը “CMBYN”-ի 2-րդ ֆիլմում

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Bono-ի նոր երգը՝ նվիրված Իտալիային…

Կորոնավիրուսը բարելավել է էկոլոգիան [Իտալիա]

Իտալիա. ի՞նչ է կատարվում երկրում