Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ 2 - VNews

Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ 2

download 4 960x624 1 - Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ 2

Ինքնամեկուսացման ժամանակ կարելի է վերաիմաստավորել ամենապարզ երևույթները և փորձել հասկանալ, թե ինչն է մեզ պակասում առօրյա կյանքում, ինչի կարիքն իսկապես ունենք, իսկ ինչն է ավելորդ ու պարտադրված։ VNews-ի կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանն առանձնացրել է ևս 5 ֆիլմ միայնության, սեփական ես-ի որոնումների և  և «սոուլմեյթ» կարևորության մասին։

 

114e84f3bc97bb28d6739694c707e08c 960x603 - Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ 2

«Ինտիմ», Պատրիս Շերո, 2001

Նա (Մարկ Ռայլենս) և նա (Քերի Ֆոքս) հանդիպում են ամեն չորեքշաբթի տղամարդու անհյուրընկալ տանը՝ գետնի վրա գցած ներքնակին սեքսով զբաղվելու համար։ Նրանց հայտնի և անհրաժեշտ չեն ոչ միմյանց անունները, ոչ այլ անձնական մանրամասներ։ Մի օր տղամարդը հոգնում է պարտադրված՝ ռեժիմով ստեղծված ֆիզիկական կապից և որոշում է հետևել կնոջը։

Թատերական և օպերային ռեժիսոր, մեծանուն փորձարար Պատրիս Շերոյի ֆիլմը մեծ աղմուկ էր բարձրաձրել 2001 թվականին անցկացվող Բեռլինի կինոփառատոնի ժամանակ (և դրանից հետո), որտեղ էլ արժանացել էր գլխավոր մրցանակ Ոսկե արջին։ Ֆիլմը մեղադրվում էր ակնհայտ պոռնոգրաֆիկ տեսարանների մեջ, մինչ այդ ռեժիսորն ու օպերատորը ցանկացել էին մաքսիմալ նատուրալիստաբար պատկերել իրական կյանքը՝ իրենց նրբանկատ ֆրանսիական աչքերով սառը լոնդոնյան միջավայրի մեջ։ Պատմության զարգացումը հաստատում է մի պարզ սյուժետային գիծ. երբ գոյություն ունի կապ երկու մարդու միջև՝ ոչ թե պարզապես one night stand, այլ connection, այն չի կարող մնալ միայն բնազդային, ֆիզիոլոգիական շրջանակներում և միշտ ձգտելու է ավելիին։ Մինիմում մի անձի կողմից, անգամ գլխիվայր աճած, ռադիկալ հարաբերությունների մեկնարկի պարագայում։

 

0 198f8c d0866268 or 960x518 - Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ 2

«Բաֆալո 66», Վինսենթ Գալո, 1997

Դերասան և ռեժիսոր Վինսենթ Գալոյի կիսակենսագրական ֆիլմը մանկապատանեկան բարդույթների, սիրո և ուշադրության պակասից վերածվում է Ստոկհոլմի համախտանիշի։ Զոհը՝ այս պարագայում պատանդը (Քրիսթինա Րիչի), սիրահարվում է ագրեսորին (Գալո) և փորձում է փրկի նրան ի չարե՝ այսինքն, սիրո և գուրգուրանքի շնորհիվ ձերբազատել ագրեսորին բարդույթներից, որոնց պատճառով էլ վերջինս դարձել է այսպիսին։

Անձնական խորքային դրաման և դեռահասական խնդիրները, որոնք այս կամ այն ձևաչափով բոլորն էլ ունենում են բարձր դասարաններում, վերածվում են ներսից հոշոտող վրեժի ու ատելության, որոնք արմատախիլ անելու համար անհրաժեշտ է միայն սեր ու համբերություն՝ վստահ է Գալոն։ Այդ ժամանակ բոուլինգը, միասին լոգանքն ու լուսանկարչական խցիկում ժամանակ անգկացնելու ընթացքը կվերաիմաստավորեն ամբողջ անցած գորշ ու դաժան կյանքդ։

 

C0yqX49W8AACjxV 960x407 - Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ 2

 

«Ամերիկյան գեղեցկություն», Սեմ Մենդես, 1999

Մարդիկ ապրում են իրենց առօրյա անշտապ և ռացիոնալ կյանքով, մինչ այդ համընդհանուր՝ բարեկեցիկ թվացող ֆասադի ետևում կանգնած են լուրջ խնդիրներ։ Ամուսիններ, որոնք ոչ միայն այլևս չեն սիրում իրար, այն նաև բացարձակ չեն հարգում, որդիներ, որոնք հեռանում են ծնողներից և թունավոր ընտանեկան միջավայրից՝ տրվելով դպրոցական հոբբիներին։ Սակայն մի օր, շատ պատահական կամ իրականում վերջիվերջո՝ տասնյակ տարիների ստորացումից հետո, ռեստարտ ես տալիս թե՛ քեզ, թե՛ քեզ շրջապատող աշխարհը։

Ռեժիսոր Սեմ Մենդեսի գլուխգործոցը, իհարկե, հիշեցնում է մեզ չեխովյան «փոքր մարդուն» իր ճղճիմ վախերով և ջինջ, կիսապլատոնիկ ցանկություններով։ Սակայն այս պարագայում ֆրուստրատիվ ենթագիտակցությունը գլուխ է բարձրացնում ավելի շուտ, քան գործի դրվում «պատին կախված հրացանը»։

 

y tu mama tambien 1 1108x0 c default 960x720 - Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ 2

«Քո մայրիկին նույնպես», Ալֆոնսո Կուարոն, 2001

Ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը, հայրենի մեքսիկյան իրականության շնորհիվ, սեփական մաշկի վրա է զգացել Լատինական Ամերիկայի մի կողմից տաքացնող և գրգռող, իսկ մյուսից՝բարոյախրատական չգրված օրենքներով սաստող իրականությունը։ Այդպես և ֆիլմի հերոսները՝ երկու երիտասարդ, մտերիմ ընկեր, ճամփա են ընկնում հարազատ երկրի փոշոտ մայրուղիներով՝ զգալու իրական կյանքի համը։ Պատահական ծանոթությունը իրենցից մի փոքր մեծ կնոջ հետ պահի տակ ենթարկում է հախուռն տղամարդկային ընկերությունը ռիսկի։ Բազմաթիվ էմոցիոնալ, չկշռադատված և հաճելի պահերը լի են գայթակղությամբ, իսկ երբ ես ավելի կտրուկ հասունանում և իմաստություն ձեռք բերում, եթե ոչ սեփական սխալների գիտակցության ժամանակ։

 

download 4 960x624 - Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ 2

«ՊոնտՆեֆ կամրջի սիրահարները», Լեոս Կարաքս, 1991

Ալեքսը (Դենի Լավան) և Միշելը (Ժուլյեթ Բինոշ) հանդիպում են փարիզյան բաց երկնքի տակ՝ հնագույն ՊոնտՆեֆ կամրջի տակ, որն իր կամարի տակ ապաստան է տվել անօթևան ֆրանսիացիներին։ Միշելը նկարչուհի է, որը կամացկամաց կորցնում է տեսողությունը և նախկին կյանքը։ Կինը որոշել է փախչել բարեկեցիկ կյանքից ու հարազատներից, ապրել վերջին տեսողական օրերը փողոցներում, որտեղ վերջին անգամ կարող է պատկերել իրեն հուզող մարդկանց, օրինակ՝ Ալեքսին, որն իր նման է․ ունի անկառավարելի առողջական խնդիրներ։

Կարաքսի այս ֆիլմը, ինչպես և հեղինակի մյուս աշխատանքները, գծված են խզբզած մարշրուտներով, առանց ստույգ պատմական տրամաբանության։ Դրանք նման են արբած և այրող հպումների, անկանոն ճիչերի, որոնք այնքան խելահեղ են, որքան որ իր բոլոր պատմությունների հերոսները և ռեժիսորի իրական կյանքը:

 

տես նաև՝


Ինչ դիտել տանը. գարնանային մթնոլորտ ունեցող ֆիլմացանկ

5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին

Ինչ դիտել տանը. կարևոր ֆիլմեր կանանց հոգեբանական վիճակի մասին

[Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

Բեռլինի կինոփառատոն. ինչպիսին է տարեսկզբի կարևորագույն եվրոպական կինոտոնը

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

«Հարբեցություն». 2020-ի գլխավոր ալկո-դրաման՝ Մադս Միկելսենի գլխավորությամբ

Քաջալերող և փոխակերպող ֆիլմացանկ. 3 լավ ֆիլմ

Ընտանեկան, բարի և ոգեշնչող 3 պատմություն, որն արժի դիտել բարդ ժամանակներում

Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմ

5 կարևոր պատերազմական ֆիլմ, որոնք անպայման պետք է դիտել

Ինչպե՞ս է Բեթմենի թշնամին դառնում «հեղափոխական ինստրուկցիա» ու բազում սրտեր գրավում

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]