Ինչ դիտել տանը. կարևոր ֆիլմեր կանանց հոգեբանական վիճակի մասին - VNews

Ինչ դիտել տանը. կարևոր ֆիլմեր կանանց հոգեբանական վիճակի մասին

8E6C33B9 8DD1 4FCB 9194 DC022CAF4E91 - Ինչ դիտել տանը. կարևոր ֆիլմեր կանանց հոգեբանական վիճակի մասին

Համաշխարհային կինեմատոգրաֆը լի է կանանց մասին կանացի պատմություններով. ի՞նչ է դա նշանակում։ Որքանո՞վ է ճիշտ սոցիալական հավասարության դարաշրջանում ստեղծել կինո, որտեղ զգացմունքները, խնդրի շուրջ մոտեցումն ու դրա լուծումը տիպիկ ֆեմինին է՝ երբեմն խիստ էմոցիոնալ, լի անվերջ մտորումներով, երկարաշունչ երկխոսություններով ու շքեղ հանդերձանքով։ Իհարկե, 20-րդ դարն այդքան էլ կանանց և տղամարդկանց հավասարության մասին չէ, հետևաբար, չենք կարող չներկայացնել մեծ ռեժիսորների կարևոր ֆիլմեր, որոնք ստեղծվել են նաև այդ ժամանակաշրջանում։

 

 

B485F94F 43C1 428E 9C44 D00A64864146 - Ինչ դիտել տանը. կարևոր ֆիլմեր կանանց հոգեբանական վիճակի մասին

“The Bitter Tears of Petra von Kant” / «Պետրա ֆոն Կանտի դառն արցունքները», Ռայան Վերներ Ֆասբինդեր (1972)

 

Նշանավոր գերմանացի կինոհեղինակն իր կարճ կյանքի մի ակտիվ շրջան նվիրել է ամենատարբեր կանանց իր կինեմատոգրաֆում արտացոլելու համար։ Շքեղ և ինքնատիպ բնակարանում մենք տեսնում ենք սլացիկ և նրբագեղ դիզայներ Պետրա ֆոն Կանտի անձնական ողբերգությունը, թշվառությունն ու մերժվածությունը։ Ամուսնալուծությունից հետո Պետրան բախվել է քրոջ նախատություններին, սակայն դիմադրում է ամուսնության մասինավանդական և կարծրատիպային պատկերացումներին՝ ասելով, թե որքան էր խեղդվում ամուսնու կողքին։ Բացի այդ Պետրայի շուրջ կան կանայք, որոնք թաքուն համակրում են իրար, իսկ կնոջ չռեալիզացված ցանկություններն ու իղձերը տենչում են կյանքի կոչվելուն։

 

4F2BAA4E 92B6 4730 B6AB 76D640F7397C 960x629 - Ինչ դիտել տանը. կարևոր ֆիլմեր կանանց հոգեբանական վիճակի մասին

“Volver” / «Վերադարձ», Պեդրո Ալմոդովար (2006)

 

Իսպանացի մաեստրոյի բեղմնավոր և հյութեղ կարիերայում գրեթե ամեն ինչ կանանց մասին է, կանանց համար և ստեղծված կանանց անմիջական մասնակցությամբ։ Ինչպես հենց ինքը՝ Ալմոդովարն է նկարագրել այս ֆիլմն՝ ասելով, որ այստեղ առկա է «տատիկը, մայրը, դուստրը, ուրվականներն ու տանգոն», մեր կողմից նաև ավելացնենք իսպանական կենցաղի կոլորիտը, ազգային խոհանոցի անուշաբույր հոտը և բազում խելահեղ գույներ։ Պատմությունն առաջին հայացքից մի փոքր խճճված կարող է թվալ՝ Ռայմունդան (Պենելոպե Քրուս) իր աղջկա և քրոջ հետ ապրում է Մադրիդում, երբ մի օր վերադառնում է տուն և տեսնում, թե ինչպես է աղջիկն ինքնապաշտպանողական իրավիճակում դանակահարել Ռայմունդայի ամուսնուն։ Տղամարդու մարմինը թաքցնելու հետ մեկտեղ՝ կնոջ կյանքում սկսում են ի հայտ գալ նախկինի ուրվականները, որոնք փոշոտ կմախքների պես դուրս են պրծնում ընտանեկան զւեստապահարաններից։

 

0A893522 98E5 48C9 AC98 3478F345B861 - Ինչ դիտել տանը. կարևոր ֆիլմեր կանանց հոգեբանական վիճակի մասին

“Three Colors: White” / «Երեք գույն. ճերմակ», Քշիշտոֆ Կիսլևսկի (1994)

 

Լեհ ռեժիսորի հայտնի կինոպատումը ներկայացվել էր դեռևս Բեռլինի միջազգային կինոփառատոնում՝ արժանանալով Արծաթե արջի «Լավագույն ռեժիսորական աշխատանքի» համար։ Բեռլինյան հաղթանակից հետո բազմաթիվ կինոգետներ և կինոգործիչներ բարձր գնահատեցին ֆիլմը, որը, որոշ չափով, դարձավ Կիսլևսկու այցեքարտը։ Ֆիլմն ամուսնալուծության և բաժանման մասին է, որտեղ աղքատ և անբավարարված լեհ փարիզեցի Կարոլը փորձում է վրեժ լուծել իր նախկին կնոջից՝ Դոմինիկից (Ժյուլի Դելպի): Այդ հարցում նրան օգնում են հին կապերն ու Լեհաստանի խարդախ սև շուկան, որտեղ էլ նա կարողանում է անօրեն գումար վաստակել։

 

B3C17D68 EF6A 40C6 9E6F 07C4151C45EB - Ինչ դիտել տանը. կարևոր ֆիլմեր կանանց հոգեբանական վիճակի մասին

“Jeanne Dielman, 23 Commerce Quay, 1080 Brussels” / «Ժաննա Դիլման, 23 Կոմերսի Քուա, 1080 Բրյուսել», Շանտալ Ակերման (1975)

 

Իր մանրակրկիտ, դանդաղ, անշտապ և չափավոր դիտարկում-հետազոտության մեջ 20-րդ դարի կարևորագույն կին ռեժիսորներից Շանտալ Ակերմանը հետազոտում է 50-ականների տնային տնտեսուհիների արտաքին և ներքին աշխարհները։ Կարծես, ապրելով կարծրատիպային վանդակի մեջ կինը կատարում է իր պարտքը և լուռ հնադազնդվում իրեն վիճակված բախտին։ Այնուամենայնիվ այս տեսակ հավասարակշռված և դասավորված կյանքն էլ ունի իր կողմնակի էֆեկնտերը և հենց դրանք էլ ամենից շատ հետաքրքրում են Ակերմանին՝ իբրև անտրոպոլոգիկ և հոգեբանական ձեռնարկ։

 

 

32FC9015 DE6E 4E21 8FEC A31CD2670F87 - Ինչ դիտել տանը. կարևոր ֆիլմեր կանանց հոգեբանական վիճակի մասին

“The Headless Woman” / «Անգլուխ կինը», Լուկրեցիա Մարտել (2008)

 

Արգենտինական կինեմատոգրաֆի և համաշխարհային կինոյում նշանավոր կին ռեժիսորի՝ Լուկրեցիա Մարտելի ամենահետաքրքիր ու աչքի ընկնող ֆիլմերից մեկը։ Թեև ֆիլմը լայն հանդիսատեսի համար կարող է թվալ անստույգ, մշուշոտ և կծկտուր, բայց ամենուայնիվ մի կնոջ՝ Վերոյի հոգեբանական վայրիվերումներն ու անհավասարակշռված վարքը մասնատում է նրա կյանքը «մինչ»-ի և «հետո»-ի։ Ամեն ինչ տեղի ունենում ավտոճանապարհին, երբ մի պահ կինը շեղվում է և մեքենայի տակ գցում ինչ-որ մեկին՝ չի էլ հասկանում շուն էր թե երեխա։ Ավտոճանապարհային դեպքից հետո Վերոյի ենթագիտակցականը գլուխ է բարձրացնում՝ խելագարության հասցնելով կնոջը։


[Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

Բեռլինի կինոփառատոն. ինչպիսին է տարեսկզբի կարևորագույն եվրոպական կինոտոնը

2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

«Հարբեցություն». 2020-ի գլխավոր ալկո-դրաման՝ Մադս Միկելսենի գլխավորությամբ

«Ձայն մարդկային». Պեդրո Ալմոդովարի և Թիլդա Սուինթոնի սիրո մանիֆեստը

Պենելոպա Կրուսի սիրելի տղամարդիկ

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Instagram-յան կինոհավաքածուներ, որոնք Ձեզ են սպասում

Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ 2

Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ

Պեդրո Ալմոդովարին «Ոսկե առյուծ» կշնորհեն

Հունիսի 5-ին տեղի ունեցավ Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմի նախադիտումը

Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին

5 ֆիլմ+5 գիրք. Մերի Ներսիսյան

Պեդրո Ալմոդովարն ասում է…