Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը - VNews

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

9DA919A1 8431 416B B61E D4A5336A71DC - Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

Բեռլինի և Վենետիկի կինոփառատոների դափնեկիր, օսկարանոմ ռեժիսոր և սցենարիստ Փոլ Գրինգրասը կրկին աշխատել է դերասան Թոմ Հենքսի հետ՝ նկարահանելով վերջինիս իր նոր՝ News of The World / «Լուրեր ամբողջ աշխարհից» դրամատիկ վեսթերնում, որը փետրվարի 10-ից հասանելի է Netflix սթրիմինգային հարթակում։ 2013-ին Հենքը մարմնավորել էր Կապիտան Ֆիլիփսին՝ բրիտանացի ռեժիսորի համանուն ֆիլմում. այս անգամ էլ Հենքսը Գրինգրասի մոտ կերպարանափոխվել է կապիտանի՝ 1851-1865 թթ. Քաղաքացիական պատերազմի ազատամարտիկի։ Պատմում ենք, թե ինչպիսին է ստացվել գրող Փոլեթ Ջայլսի վեպի էկրանավորումը Հոլիվուդում քայլող օրինավորություն և ազնվություն շողարձակող Հենքսի կատարմամբ։

 

1870 թվական, Տեխաս։ Քաղաքացիական պատերազմն ավարտվել է, սակայն հարավաբնակներն ու հյուսիսաբնակները շարունակում են բացահայտ ատել միմյանց, ընդդիմանալով դե փակտո մասնատված երկրի հին ու նոր օրենքներին։ Սևամորթները և հնդկացիները տուժում են բոլորից շատ, քանի որ պարեկություն անող հյուսիսցի զինվորները զբաղված են կամ հայտնվում են հորիզոնին ժամանակավրեպ, երբ առանձնապես չեն կարող օգտակար լինել։ Կապիտան Ջեֆերսոն Քայլ Քիդը (Թոմ Հենքս) զրկվել է Սան Անտոնիոյում իր թերթահրատարակչական աշխատանքից և այժմ օրվա հացի գումարը վաստակում է նահանգից նահանգ տեղափոխվելով՝ հավաքում է գյուղերում և քաղաքներում ապրող տեղացիներին և ձեռքի տակ առկա տարրատեսակ թերթերի միջոցով տեղեկացնում նրանց ամերիկյան լրահոսի մասին։ Նմանատիպ այցերից մեկի ժամանակ փոշոտ և անհյուրընկալ հովիտներից մեկի ճանապարհին կապիտանը հայտնաբերում է շուռ եկած գումակ, որի կողքին ծառից կախաղան են հանել սևամորթ տղամարդուն։ Կիսաքանդ իրերի կողքին կապիտանը հայտնաբերում է հնդկացիների ազգային հանդերձանք կրող շիկահեր և կապուտաչյա աղջկա՝ Ջոհաննա Լեոնբերգերին (Հելենա Ցենգել), ով ժամանակին զրկվել է իր և՛ իսկական ընտանիքից՝ գերմանացի գաղթական-վերաբնակիչներից, և աղջկան մեծացրած կայովա ազգությունից։ Կապիտան Քիդը փորձում է աղջկան հանձնել գործադիր իշխանության ներկայացուցիչներին, այնուհետև, իմանալով, որ պատկան մարմինները մի քանի ամսով բացակայելու են, տեղավորել մտերիմների հյուրընկալ տանը։ Սակայան Ջոհաննան փախչում է վերջիններից՝ փորձելով միանալ իր համար միակ հոգեհարազատ ազգակիցներին՝ հնդկացիներին։ Կապիտանը հասկանում է, որ չի կարող թողնել անգլերեն չիմացող և կրկնակի որբացած աղջկան խորթ միջավայրում և որոշում է ճամփա ընկնել, որպեսզի հասցնի Ջոհաննային գերմանացի մորաքրոջ տուն։

D234214F 472E 4F1B 85D7 74657F53D969 960x639 - Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

Գրինգրասը վերադառնում է հին հոլիվուդյան ավանդույթներին՝ հերթական անգամ հիշեցնելով և ապացուցելով շատերին, որ վեսթերնն իբրև ժանր դեռ կարող է և պետք է գոյություն ունենա։ Միացյալ Նահանգների դիցաբանությունը, ֆոլկլյորը, պատմությունը և քաղաքակրթությունը անմասն է ամերիկյան հողերն օկուպացրած միգրանտների և իրենցից առաջ դարերով այդտեղ բնակվող հնդկացիների դեպքերից, որքան էլ որ ժամանակավրեպ կամ շահարկվող թվան դրանք այսօր՝ ազգային փոքրամասնությունների մասին կինո-մանիֆեստներ պատկերող դարում։ Կապիտան Քիդն ու հերոսին մարմնավորող Հենքսը, կարծես, պատկերում են արժանապատիվ, քաջ, կյանք տեսած և անսասան սպիտակամորթ ջենթլմեններին, որոնք հարյուրամյակներ շարունակ բարոյական օրիենտիր են հանդիսանում միլիոնավոր ամերիկացիների համար։ Ջոհաննան ապրում է երկու մշակույթների արանքում. չհիշելով իր վաղ մանկությունը, ինքն այնուամենայնիվ պահի տակ մտաբերում է գերմաներենը, սակայն զգում է իրեն հնդկացի՝ ցիտելով իր ցեղի ասացվածքները. «Առաջ գնալու համար պետք է կարողանաս հիշել»։ Կապիտանը տեսնում է կյանքի ուղիղ ճանապարհի տեսքով՝ շարժվել առանց հետադարձի։ Ջոհաննան նկարագրում է աշխարհը շրջանագծի տեսքով՝ տեղավորելով այդտեղ ոչ միայն հողն, այլ նաև երկինքն ու ամպերը։

7D71D17B 608D 415A BBD4 846BBE6A3FFB 960x639 - Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

Գրինգրասը խոսում է Միացյալ Նահանգների էկլեկտիկ անցյալի և ներկայի մասին, որտեղ տարբեր մշակույթների և հավատքների մարդիկ կիսում են նույն ճանապարհը՝ փորձելով միասին գտնել վերջնակետը՝ տունը։ Անգամ եթե սյուժետային կանվան թվում է շահագործված, իսկ ճակատագրի կողմից նետված բազմաթիվ բարդությունների ֆոնին մտերմացող տարեց տղամարդու (հոր) և որբացած ու անտեր երեխայի (որդու) միավորումը թվում է ծեծված, չպետք է մոռանալ էպոսի կանոնների մասին։ «Լուրեր ամբողջ աշխարհից»-ը դասական պատմություն է՝ ստեղծված այժմեական կինեմատոգրաֆին բնորոշ մասշտաբով և կատարմամբ։ Իսկ հողի թեման, ինչպես և հայրենիքի ու տան, միշտ կմնա անմահ և օրինակելի։

 


5 գիրք + 5 ֆիլմ. Նարեկ Ամիրխանյան

Ի՞նչ դիտել տանը. Վուդի Ալենի կրքոտ, զվարճալի ու հմայիչ կարծրատիպերով լի «Վիքի Քրիսթինա Բարսելոնա»-ն

Ջենիֆեր Լոպեսը Netflix-ի հետ պայմանագիր է կնքել

DVD սկառավակների վարձույթից՝ Netflix

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց ռեժիսոր Վահան Գրիգորյանի հետ

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Netflix. նոր ֆիլմ Մարիո Կասասի մասնակցությամբ

Թողարկվել է «West Side Story» մյուզիքլի թիզերը

Օրվա տերմին [վեսթերն]

Ռուսական ո՞ր ֆիլմերն են ճանաչում ձեռք բերել արտերկրում

Ինչ դիտել տանը. գարնանային մթնոլորտ ունեցող ֆիլմացանկ

5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

5գիրք + 5ֆիլմ. Վահե Խանամիրյան

Փոլ Ու. Ս. Անդերսոնի նոր ֆիլմը