Ինչ դիտել տանը վիքենդին. 2019-ի լավագույն տրագիկոմեդիաներից մեկը՝ «Հրաժեշտը» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչ դիտել տանը վիքենդին. 2019-ի լավագույն տրագիկոմեդիաներից մեկը՝ «Հրաժեշտը»

Եթե Ձեզ թվում է, որ տատիկների փնթփնթոցը կապված իրենց սիրելի թոռնիկների նիհարության հետ կամ մտավախությունը, թե ինչ կմտածեն հարևանները իրենց գալիք հարսանեկան արարողության մասին սոսկ հայկական երևույթ է, ապա դուք չարաչար սխալվում եք: Չինաստանում ապրում են տատիկներ, որոնց երեխաները ժամանակին թողել-գնացել են Միացյալ Նահանգներ՝ լավագույն կյանքի ակնկալիքով: Եվ հիմա, երբ հայրենի հողում մնացած տատիկներից մեկի՝ Նայնայի մոտ հայտնաբերվում է քաղցկեղ, մեծ ընտանիքի անդամները պետք է հավաքվեն իրար գլուխ, որպեսզի հրաժեշտ տան սիրելի Նայնային, որը… ոչինչ չգիտի իր իսկ ախտորոշման մասին: Չինաստանում վստահ են. մարդուն սպանում է ոչ թե հիվանդությունը, այլ վախը այդ իսկ հիվանդության նկատմամբ: Հետևաբար, երբ հիվանդը չգիտի դրա մասին, նա չի կենտրոնանում բացասական սպասումների վրա և պարզապես շարունակում է ապրել, ինչպես նախկինում:

Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Լուլու Վանգը, ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Բիլիի պես, ծնվել է Չինաստանում, որտեղ էլ անց է կացրել վաղ մանկությունն և հետո տեղափոխվել ԱՄՆ, ինչպես և ֆիլմում Բիլին, իրական կյանքում երիտասարդ Վանգը դաշնամուր է պարապել, իսկ ամերիկյան եկեղեցու սպասավորները սիրով տրամադրում էին աղջկան երաժշտական գործիքը, քանի որ նոր տանն այն բացակայում էր: Կարելի է կռահել, որ տատիկի և հիվանդության պատմությունը նույնպես իրական է, ինչպես ասում են ֆիլմի հեղինակները՝ «Հրաժեշտը» հիմնված է իրական ստի վրա: Պատմության բոլոր հերոսները՝ տատիկը, տատիկի քույրը և քրոջ աղջիկը, որոնք խնամում էին նրան, Բիլիի հորեղբայրը, որն ընտանիքով ապրում է Ճապոնիայում, հորեղբոր հարսը, որը ճապոնացի է և չի հասկանում չինարեն անգամ մեկ բառ՝ ամենը ցավի աստիճան մեզ ծանոթ է: Նմանատիպ արժեհամակարգը, մենտալիտետը և բարքերը Հայաստանում են. մենք տեղափոխվում ենք պայմանական Միացյալ Նահանգներ կամ Ճապոնիա, իսկ արդյունքում ամաչում կամ անիծում ինքներս մեզ հայրենիքում թողած տարեց ծնողների համար: Մենք կարոտում ենք հարազատ հայրենիքը, քաղցր մանկությունն ու արտագաղթելուն պես մեկընդմիշտ գտնվում էսպատի կարգավիճակում՝ սիրիահայերի, ամերիկահայերի, ֆրանսահայերի, արգենտինահայերի: Աշխարհագրական մսաղացի արդյունքում զտված խոցելի պղպջակում, որտեղ ներկայացնում ենք միաժամանակ երկու մշակույթ և երբեմն ստիպված ենք լինում պաշտպանել մի կողմի «շահերը» մյուս կողմի առաջ: Ինչպես նյույորքաբնակ Բիլին, որը չի հասկանում, թե ինչպես կարելի է մեծ մարդուց թաքցնել իր հիվանդության լուրը: Տատիկի կարող է պլաններ և ցանկություններ ունենալ, որոնք պետք է ի կատար ածել մահվանից առաջ: Ոչ մի բան էլ չունի նախատեսված, վստահեցնում են չինաստանի բարեկամները, այդ տարիքում ինչ պլանների մասին է խոսքը:

Մենք սիրում ենք ինքներս որոշել ուրիշների փոխարեն, թե որն է լավագույնը իրենց՝ մեր հարազատների համար: Ինչպես Բիլիի հորեղբայրը, որը պնդում է, թե տատիկին ոչ մի պարագայում ճշմարտությունն ասել հարկավոր չէ, քանի որ այդպես պատասխանատվությունը կընկնի ընտանիքի անդամների ուսերից, իսկ Բիլին, հորեղբոր կարծիքով, խուսափում է այդ պատասխանատվությունից: Իսկ տատիկը, անտեղյակ և անհոգ, բացատրում է Բիլիին, որ առողջ լինելու համար պետք է ճիշտ շնչել և ցույց է տալիս հատուկ վարժություններ: Բիլին իսկապես երբեմն խեղդվում է. չռեալիզացված նպատակներից, մոր պահանջներից, հոր ալկոսովորությունից:

Երբ գիտակցաբար կտրվում ես մի միջավայրից և տեղափոխվում մյուսը՝ ըստ նախնական պլանավորվածության պետք է հաջողես, հայտնես ավելի կոմֆորտ, հաճելի և հաջողակ կարգավիճակում: Եվ երբ կրթաթոշակ ստանալ չի ստացվում, ինչպես այս դեպքում Բիլիի մոտ, մի պահ մտածում ես Նյու Յորքից Չինաստանի գավառական տեղայնք տեղափոխվելու մասին, որտեղ կխնամես հիվանդ տատիկիդ՝ այդ կերպ պարզապես չես կարող չհաջողել: Բայց սեփական ձախողումների և վայրեջքների հետ պետք է մարտնչել հավասար պայմաններում, պացի այդ հետադարձը և գրականական կարիերայից ետ կանգնելը կնշանակի ինքնակամ պարտություն:

 


Կինոquiz. Կինոմանների ու կինոյի գիտակների համար

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական «Խնամակալությունը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Կարանտինային նորաձևություն. ռետրո պենյուարներից մինչև պինգվիններով պիժամա

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը կստեղծի ֆիլմ՝ կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով

Միակ և անկրկնելի Քվենտին Տարանտինոն [խենթ ու խելառ մանրամասներ նրա կյանքից]