Ինչ դիտել Վալենտինին - VNews

Ինչ դիտել Վալենտինին

recadr jpg 3258 - Ինչ դիտել Վալենտինին

Ֆրանսիական ռոմանտիկ կատակերգություններն իդեալական տարբերակ են վալենտինյան երեկոյի համար: Փարիզյան նեղ և խուճուճ փողոցներ, բարդ և խճճված հարաբերություններ՝ համեմված նուրբ հումորով ու գեղեցիկ տեսարաններով:

Ձեզ ենք ներկայացնում 5 ֆիլմ, որոք կգեղեցկացնեն ձեր վալենտինյան երեկոն:

Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես/Влюбись в меня, если осмелишься/Jeux d’enfants, 2003

ռեժ.՝Յան Սեմյուել 
դերերում՝Գիյոմ Կանե, Մարիոն Կոտիյար, Տիբո Վերխակ  և այլք

Ժուլիենը և Սոֆին ծանոթանում են մանուկ հասակում և այդ ծանոթությունը կտրուկ փոխում է երկուսի կյանքը: Ժենեն Սոֆիին  նվիրում է մոր զարդատուփը՝ կառուսելի տեսքով, և դրանից հետո սկսվում է նրանց անընդմեջ խաղն իրար և կյանքի հետ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Սերն ապրում է 3 տարի/L’amour dure trois ans/Любовь живет три года, 2012

ռեժ.՝Ֆրեդերիկ Բեգբեդեր
դերերում՝Լուիզ Բուրգուեն, Գասպար Պրուստ և այլք

Լրագրող Մարկ Մարոննեն համոզված է, որ սերն ապրում է 3 տարի: Սկզբում զույգերի միջև սերն ու կիրքը անսահման է լինում, հետո դա վերածվում է ջերմ, ընկերական հարաբերության, իսկ վերջում ամեն ինչ մեռնում է և դառնում ձանձրալի: Նման կերպ մտածելու պատճառը այն էր, որ Մարկը երբևէ 3 տարուց ավելի չի սիրել մեկին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Սերը խոչընդոտներով/Un bonheur n’arrive jamais seul/Любовь с препятствиями, 2012

ռեժ.՝Ջեյմս Յուտ
դերերում՝ Սոֆի Մարսո, Գադ Էլմալեխ և այլք

Սաշան ապրում է անհոգ կյանքով, գեղեցիկ աղջիկները, ընկերներն ու լավ երաժշտությունը նրա կյանքի անբաժան մասն են:  Շառլոտտան արդեն երկու անգամ անհաջող ամուսնացել է և երրորդ անգամ չի պատրաստվում նույն սխալը գործել: Չնայած ով գիտի, թե ինչ անակնկալներ ունի պատրաստած ճակատագիրը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Նրբություն/ La délicatesse /Нежность, 2011

ռեժ.՝Դևիդ Ֆոնկինոս, Ստեֆան Ֆոնկինոս
դերերում՝ Օդրի Տոտու, Ֆրանսուա Դամիենս

Մի օր գեղեցկուհի Նատալին առանց պատճառի ու դրան որևէ նշանակություն տալու համբուրում է երիտասարդ Մարկուսին: Կատարվածը գլուխնիվայր փոխում է երիտասարդի կյանքը. նա սկսում է ապրել Նատալիի անունը տալով և նրա մասին մտածելով: Բայց գեղեցկուհին ոչ մի կերպ ուշադրություն չի դարձնում երիտասարդի վրա:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Թափառաշրջիկի ստրատեգիան/La stratégie de la poussette/Клод в помощь,2012

ռեժ.՝ Կլեման Միշել
դերերում՝ Շառլոտ լը Բոն, Ռաֆաել Պերսոնաս և այլք

Թոմասն իր անպատասխանատվության պատճառով կորցնում է սիրելի աղջկան: Նրա ետ բերելու բոլոր միջոցները դատապարտված են անհաջողության և նրան մնում է մի ելք՝ հարևանի երեխային վերցնել իր խնամքի տակ և հոգատար հայրիկի դեր խաղալ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

 


5 ֆրանսիական ֆիլմեր յուրաքանչյուր տրամադրության համար

5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

5 նախընտրական ֆիլմ՝ ինտրիգների, PR-ի զորության ու սկանդալների մասին

5 գիրք+5 ֆիլմ. Անուշ Քոչարյան

Ռուսական ո՞ր ֆիլմերն են ճանաչում ձեռք բերել արտերկրում

5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

5 ֆիլմ+5 գիրք [Սյունե Սևադա]

5 ֆիլմ + 5 փաստ + 5 միտք. Դարեն Արանոֆսկի

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմ

5 ֆիլմ՝ Սալմա Հայեկի մասնակցությամբ

5 ֆիլմ այն մասին, որ կյանքը հիասքանչ է

5 ֆիլմ բիզնես-մտածողության և հաջողության մասին

5 նոր, հայկական ֆիլմ հաղթանակների մասին

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ