Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն» - VNews

Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

B8A301F0 BA5E 437A A52E CDE77632370D - Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

«Մեծ ճողփյունը» նախևառաջ բրիտանացի գրաֆիկ նկարիչ և լուսանկարիչ Դևիդ Հոքնիի հայտնի նկարն է, որը ստեղծվել է 1967 թվականին։ Դրանից երկու տարի անց ֆրանսիացի ռեժիսոր Ժաք Դերեն նկարահանում է «Լողավազան» ֆիլմը՝ Ալեն Դելոնի, Ռոմի Շնայդերի, Մորիս Ռոնեի և Ջեյն Բիրքինի մասնակցությամբ։ Իտալացի Լուկա Գուադանյինոյի «Մեծ ճողփյունը» համարվում է ֆրանսիական ֆիլմի րիմեյքը, սակայն նյարդային բջիջների աշխատանքի համակենտրոնացման և ֆիլմի անկենդան էսթետիկ տրամադրությամբ այն ավելի շուտ ծնվել է իր նախահայր կտավից, քան դրամատիկ ֆիլմից։

FC24DF1C 3211 458E 9067 2AF5C0FD53F3 960x559 - Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Մարիաննա Լեյնը (Թիլդա Սուինթոն) 50-ն անց ռոքաստղ է, ում ճանաչում են նաև հայրենիքից դուրս և ով կոկորդի վիրահատության արդյունքում սպասում է ձայնային լարերի վերակենդանացմանը իտալական Պանտելերիա կղզում՝ շքեղ աուտենտիկ վիլայի և երիտասարդ ու քչախոս բոյֆրենդի՝ Փոլի (Մատիաս Շոնարթս) գրկում։ Խրպոտ շշուկով խոսող Մարիաննայի ու ինքնամփոփ Փոլի համար կոմունիկացվելը խնդիր չէ. զույգը հասկանում է իրար առանց խոսքերի՝ վայելում է կիզիչ արևը, շիկացած մարմինների հպումը և համատեղ զբոսանքները, լողափին կարդում է, իսկ սիրով զբաղվում բացօթյա լողավազանում։ Սակայն իտալական իդիլիան փչացնում է Հարրին (Ռեյֆ Ֆայնս)՝ Մարիաննայի նախկին բոյֆրենդն ու երաժշտական պրոդյուսերը, ով տարիներ առաջ ծանոթացրել էր Փոլին իր նախկին ընկերուհու հետ։ Հարրին միայնակ չէ. նա ոչ միայն առանց զգուշացնելու հայտնվում է Իտալիայում և խանգարում զույգի խաղաղ ու միապաղաղ անդորրը, լցնելով անխռով վիլան աղմուկով և ակտիվ գործողություններով, այլ նաև իր հետ է բերում երիտասարդ ու գրավիչ աղջկան՝ Պենելոպեին (Դաքոթա Ջոնսոն), ով սկսում է հմայել Փոլին, մինչ Հարրին տրվում է Մարիաննայի հետ նոստալգիկ հիշողությունների։

92F141A1 AF7D 47D7 8CB0 6A64C50357DA - Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Մարդիկ, որոնք տեսել են ֆիլմի օրիգինալը և սպասում են նմանատիպ մթնոլորտ, հիասթափվելու են. «Մեծ ճողփյունը» իր դեկորատիվ, վիզուալ, ալարկոտ ու նորաձևության ամսագրի ֆոտոշարք հիշեցնող բաղադրիչներով հեռու է օրիգինալից: Ո՛չ Սուինթոնն է Շնայդեր, ո՛չ Շոնարթսը՝ Դելոն։ Անհամընկնումները դիտավորյալ են։ Մի կողմ դնելով հերոսների արտաքին չնմանությունը՝ պետք է նաև ֆիքսել, որ Գուադանյինոն ստեղծել է իր սեփական՝ բացարձակապես այլ հումքից ստացված լողավազանային դրաման, որը նման է օրիգինալին միայն նրանով, որ վերջիվերջո բերում է ողբերգական հանգուցալուծման։

«Մեծ ճոյփյունում» մենք ավելի շուտ դառնում ենք կոլաժներով հավաքված էսթետիկ վերապատման, քան աննկարագրելի լարվածության մասնակից։ Գուադոնյինոն ֆորմալիստ է և շոշափողական լեզվով խոսող հեղինակ։ Սուինթոնի հերոսուհին չի բարկանում բղավելով, փոխարենը ցուցադրում է զայրույթը սեղանի վրա դրված բաժակը ոտքով գետնին գցելիս, Պենելոպեն գայթակղում է Փոլին՝ շուրթերի արանքում ծխախոտ դնելով, իսկ սիրահարները ցուցադրում են նուրբ զգացմունքներն ու հոգատարությունը միմյանց մարմինները կավով պատելիս։ Այստեղ մարդիկ թեև վայելում են կյանքն ու ամառը՝ նրանք նաև խաղում են, խաբում, մտքին ունենալով մեկ այլ բան՝ արտահայտվում ուրիշ կերպ։ Գուադոնյինոյի ֆիլմն ավելի նման է Բերտոլուչիի «Խուսանավող գեղեցկության», քան Դերեի բնօրինակին։

BA42FB18 03CC 4864 9876 1E99DDEF6771 960x640 - Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Պետք չէ ակնկալել եռացող մելոդրամա՝ պատված  սիրային քառանկյան լարվածությամբ։ Այն այստեղ գրեթե գոյություն չունի, ինչպես նաև հստակ ուղղությունը, որով շարժվում են հերոսները՝ ամեն ինչ չափից դուրս բժժել է հարավային արևի տակ։ Եթե սիրում եք կոկորդում մնացած ցանկությունները, բազմանշանակ հայացքները, բրիտանական ռոքը և գեղագիտական հաճույք եք ստանում վինտաժային հագուկապից՝ համեցեք Մարիաննայի և Փոլի ապաստան։

 


Ի՞նչ դիտել տանը․ պատանի Մեթյու ՄքՔոնահիի, Բեն Աֆլեքի և Միլա Յովովիչի մասնակցությամբ «Շփոթմունքի և հաճույքի մեջ»-ը

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Ի՞նչ դիտել տանը. 80-ականների իտալական ամառ տեղափոխող «Կանչիր ինձ քո անունով» մելոդրաման

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Թիլդա Սուինթոնն իրեն որպես քվիր է ներկայացրել

«Ձայն մարդկային». Պեդրո Ալմոդովարի և Թիլդա Սուինթոնի սիրո մանիֆեստը

Թոփ-10 ամենաանվտանգ լողափերը կորոնավիրուսի պայմաններում

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Բոկաչչոյից մեր օրեր…