Ի՞նչ է դեժավուն. Վարկածներն ու առեղծվածները - VNews

Ի՞նչ է դեժավուն. Վարկածներն ու առեղծվածները

deja vu - Ի՞նչ է դեժավուն. Վարկածներն ու առեղծվածները

Քո կյանքում էլ անկասկած եղել են պահեր ու դեպքեր, երբ թվացել է, որ արդեն եղել ես այդ նոր վայրում, տեսել ես ընկերոջդ այդ գործողությունն անելիս, լսել ես քրոջդ այդ նախադասությունն ասելիս և նման այլ «ծանոթ», բայց իրականում անծանոթ բաներ…Կարծո՞ւմ ես՝ գժվե՞լ ես, իհարկե ո՛չ, դա պարզապես դեժավու է:

Տեսել եմ-չեմ տեսել

Ֆրանսերեն ծագման այս գրավիչ բառը նշանակում է «արդեն տեսած»: Այս տերմինը առաջին անգամ օգտագործվել է Էմիլ Բուստակին իր «Հոգեբանական գիտությունների ապագան» գրքում։ Երբ այս երևույթը՝ դեժավուն, տեղի է ունենում մեզ հետ, թվում է՝ այն ինչ-որ հիշողություն է շարժում մեր գլխում՝ ստիպելով մտածել, որ անցյալում ինչ-որ պահի արդեն եղել ենք այդ տեղում, կամ հանդիպել ենք այդ մարդուն, կամ արել ենք հենց այդ նույն գործողությունը այդ նույն տեղում ու պահին:

Շատ փորձեր են արվել՝ պարզելու, թե ինչ է իրենից իրականում ներկայացնում այս երևույթը, ու թե ինչու/ինչպես է այն ծագում, սակայն դրա անկայունության պատճառով հեշտ չէ գտնել այս հարցերի պատասխանը: Ամենաընդունված գիտական տեսակետն այս զգացումի մասին այն է, որ դեժավուն կապ չունի մեր անցյալի հետ, այն ուղղակի մեր գլխում ստեղծում է կեղծ հիշողություն: Բայց 2016թ.-ին Մեծ Բրիտանիայի Սուրբ Էնդրյուս համալսարանի հետազոտող Աքիրա Օքոեներն ու իր թիմակիցները պնդում էին, որ այս տեսակետը սխալ է:

Այս հարցի պատասխանը գտնելու համար Օքոները փորձել է գտնել, թե ինչպես կարող է դեժավուի զգացում առաջացնել մարդկանց մոտ իր լաբորատորիայում: Այսպես Օքոներն ու իր թիմի մարդիկ թվարկում էին միմյանց հետ կապ ունեցող բառեր՝ անկողին, բարձ, գիշեր, երազ, բայց ոչ այդ ամենը կապող բառը՝ քուն: Հետո նրանք հարցնում էին մարդկանց՝ արդյո՞ք «ք» տառով բառ են լսել, և նրանք պատասխանում էին՝ ոչ, սակայն նշում էին, որ վստահ չեն ու որ իրենց մոտ մի դեժավու-ական պահ է:

deja vu man in the mirror 960x726 - Ի՞նչ է դեժավուն. Վարկածներն ու առեղծվածները

Ակնկալվում էր, որ դեժավուի ժամանակ ուղեղում հիշողություն ստեղծող մասը պետք է ակտիվանար, սակայն դա տեղի չունեցավ: Դրա փոխարեն ակտիվ էր ուղեղի այն հատվածը, որն ակտիվանում է որոշում կայացնելու ժամանակ:

Եթե այս հետազոտության արդյունքները ճիշտ են, ապա ստացվում է, որ դեժավուն ուղղակի մի ազդանշան է, որը ստուգում է մեր հիշողության ախատանքը: Օքոները նշում է նաև, որ այն մարդիկ, որոնք դեժավուի զգացում չեն ունենում, ավելի լավ հիշողություն ունեն, քան նրանք, ովքեր ունենում են այդ զգացումը: Այսինքն այդ մարդկանց մոտ հիշողության խնդիր ընդհանրապես չի լինում, հետևաբար կարիք էլ չի լինում դեժավուի միջոցով ստուգել դրա աշխատանքը:

Սա համապատասխանում է այն տարածված ինֆորմացիային, որն արդեն գիտենք դեժավուի մասին. դեժավուն ավելի տարածված է երիտասարդների շրջանում ու մեծահասակների մոտ ժամանակի ընթացքում դադարում է տեղի ունենալ, քանի որ նրանց հիշողությունն էլ սկսում է կաղել:

Եվ այդուհանդերձ, հստակ ասել՝ ի՞նչ է դեժավուն, դեռևս անհնար է, գուցե այն առաջանում է մարդկանց մոտ, քանի որ մարդկանց միտքը չի վստահում հիշողության համակարգին, կամ գուցե միանգամայն այլ պատճառով, բայց ոչ մի միանշանակ փաստ չկա այս և այլ տեսակետները հաստատելու համար: Հենց սա է պատճառը, որ մի շարք չհիմնավորված, չհաստատված ու գուցե նաև միֆային վարկածներ են ծագել դեժավուի շուրջ:

Որպես հիշողություն մեր նախորդ կյանքից

Տարածված վարկածներից մեկն այն է, որ դեժավուն հիշողություն է նախկինում ապրած մեր կյանքից:

Շատ մարդիկ հավատում են ռենկարնացիային, այն տեսությանը, որ մարդիկ ապրում են մի կյանքով ու մահից հետո վերածնվում են որպես այլ մարդ՝ այսպես ունենալով նախորդ կյանք ու հիշողություններ: Վերածնվելուց առաջ սակայն այդ բոլոր հիշողությունները մոռացվում են, որպեսզի չխանգարեն մեզ մեր հաջորդ կյանքում, չնայած կան նաև մարդիկ, որ պնդում են, թե հիշում են իրենց նախորդ կյանքն ու դրա մանրամասները:

Այսպես, մարդիկ նշում են, որ թեև մեր նախկին հիշողությունները թողնում ենք նախորդ կյանքում, մեր ենթագիտակցության մեջ պահպանվում են ազդակներ, որոնք կապում են մեզ մեր հիշողությունների հետ: Նրանց խոսքով դեժավու ունենալու այդ պահին մենք ազդակ ենք ստանում մեր նախորդ կյանքում ունեցած ենթագիտակցությունից՝ նմանեցնելով տվյալ իրավիճակն այն ամենին, ինչ լսել, տեսել, զգացել ենք նախորդ կյանքում: Այսինքն դեժավուն մեր նախորդ կյանքի մասին վայրկենական հիշողությունն է:

iouio - Ի՞նչ է դեժավուն. Վարկածներն ու առեղծվածները

Որպես հուշում զուգահեռ տիեզերքի մասին

Վարկածը, որ ապրում ենք միլիոնավոր զուգահեռ տիեզերքներում, յուրաքանչյուրում ունենալով մեր անձի ալյ տարբերակներ, որոնք ապրում են առանձին, ոչ փոխկապակցված կյանքերով ու ունեն բազմաթիվ հնարավորություններ, իսկապես ոգևորիչ է ու հետաքրքիր: Դեժավուն որոշ մարդկանց կարծիքով այդ զուգահեռ աշխարհների մասին հուշումն է մեր ենթագիտակցության մեջ: 

Այս վարկածի կողմնակիցները նշում են, որ դեժավուն բացատրվում է որպես մի զգացողություն, որն ունենում ես, երբ այդ պահը համընկնում է զուգահեռ աշխարհներից մեկում տեղի ունեցող նույն պահի հետ: Այսինքն այն, ինչ այդ պահին անում ես, միևնույն ժամանակ անում է նաև քո մյուս տարբերակը, որն ապրում է մեկ այլ տիեզերքում՝ այսպես ստեղծելով երկու աշխարհների համընկնում՝ բախում:

michinokaimei img5 960x540 - Ի՞նչ է դեժավուն. Վարկածներն ու առեղծվածները

Որպես կախագուշակող երազներ

Մեկ այլ վարկածի համաձայն դեժավուն արդյունքն է մեր կանխագուշակող երազների: Վերջիններս այն երազներն են, որոնք տեսնելուց հետո իրականում տեղի են ունենում մեզ հետ՝ օրինակ հարազատի մահը, մեր՝ ինչ-որ ճանապարհով անցնելը և այլն: Երբեմն երազներն իսկապես իրականանում են, որոնց վրա հիմնվելով էլ շատերը կարծում են, որ մարդիկ ունեն 6-րդ զգայարան:

Այսինքն այն պահը, երբ դեժավու ենք ապրում, ոչ այլ է, քան ուղղակի հիշեցում այն կանխագուշակող երազի մասին, որ տեսել ենք նախկինում, բայց չենք հիշում: Քանի որ երազը կապված է մեր ենթագիտակցության, այլ ոչ թե գիտակցության հետ, դա է պատճառը, որ մենք հստակ չենք հիշում այն, այլ ուղղակի դեժավուի տարօրինակ զգացում ենք ունենում՝ մտածելով, որ գուցե ծանոթ իրավիճակ է:

Ամեն դեպքում դեժավուն ու դրա վարկածները մինչ օրս բարդ է ու անհնար հստակ մեկնաբանել, բացատրել: Սակայն մենք պարզապես պատմում ենք հնարավոր տարբերակների մասին, իսկ հավատալ-չհավատալ դրանց՝ որոշում ես դու ինքդ: 

imageForSharing 960x503 - Ի՞նչ է դեժավուն. Վարկածներն ու առեղծվածները

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Հավատալ-չհավատալ ամբողջ շարքը՝ այստեղ

Կարդացեք նաև՝


Սալեմի վհուկների դատավարությունը. Ի՞նչ է եղել իրականում

Ագաթա Քրիստիի անհետացման առեղծվածը

Անհետացած արքայադուստրը. «Անաստասիա» մուլտֆիլմի իրական պատմությունը

Հրաշագործ Մերլինի լեգենդը. Չարի որդին և Աստծո ծառան

Ջրահարսներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն

Էլդորադոյի լեգենդը. Երկիր, որտեղ գանձերը սովորական են, ինչպես ճամփեզրի քարերը

Արյունոտ Մերիի լեգենդը. Ո՞վ է հայելու մյուս կողմում

Անհետացման տարօրինակ դեպքեր, որոնք մինչ օրս չեն բացահայտվել

5 անիծված ու առեղծվածային նկար (մաս 2)

Հրեշտակներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն

Տարօրինակ, առեղծվածային սպանություններ

Բերմուդյան եռանկյունու առեղծվածը

5 լեգենդ լուսնի մասին

Իրական Դրակուլան. մի՞ֆ, թե՞…

Ինքնության դիսոցիատիվ խանգարում. մեկ մարդու մեջ ապրում են մի քանիսը

Հայի ու այլ մարդկանց ժամանակի միջով ճանապարհորդություները