ի՞նչ է կատարվում Հոլանդիայում [պատմում են տեղի հայերը] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

ի՞նչ է կատարվում Հոլանդիայում [պատմում են տեղի հայերը]

Նոր Կորոնավիրուսից Նիդերլանդներում մինչ օրս զոհվել է 43 մարդ։ Այսօրվա դրությամբ վարակակիր մարդկանց թիվը հասնում է 1705-ի: Նրանց թվում՝ 389 մարդ, որ աշխատում է առողջապահության ոլորտում․․․ Հոլանդիայում այսօր փակ են ուսումնական հաստատությունները, զվարճանքի և ժամանցի վայրերը։ Ի՞նչ է կատարվում երկրի ներսում, ի՞նչ են անում մարդիկ մեկուսացման մեջ, արդյո՞ք խուճապ կա երկրում, որքանո՞վ է կառավարությունը հոգ տանում մարդկանց մասին․ խոսել ենք Նիդերլանդներում ապրող մեր հայրենակից մեկի հետ։

Ինքնամեկուսացված ենք․․․

Փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, ժամանցի վայրերը։ Բոլորը փակվել են տներում, սակայն խուճապ չկա։ Զբոսաշրջիկներ էլ գրեթե չկան, ինչն իհարկե թեթևացնում է տեղացիների կյանքը։

Դիմակով մարդկանց փողոցներում, խանութներում չեք հանդիպի։

Վերջերս խանութ մտա մեկանգամյա օգտագործման ձեռնոցներով, որպեսզի սայլակին դիպչելիս ապահով լինեմ։ Խանութի աշխատակիցներն ու գնորդները զարմացած ինձ նայեցին։ Որոշ խանութների մուտքերի մոտ աղտահանող հեղուկներ են դրված, որոնցից քիչ մարդ է օգտվում։ Խանութներում էլ հանգիստ վիճակ է, ոչ ոք մեծ առևտուր կարծես չի անում։ Հերթեր միայն մարիխուանայի խանութներում էին, որոնք արդեն փակ են։

ավելի մանրամասն տես՝

Հոլանդիայի մարիխուանայի խանութներում կատաղի հերթեր են․․․

Խոիճապ չկա, ավելորդ զգուշավորություն ևս, մարդիկ ապրում են գրեթե սովորականի պես՝ չնայած նրան, որ երկրում ամեն օր մարդ է մահանում այս անտանելի վիրուսից։

Զբոսաշրջիկներն են քչացել նաև․․․ Երկրում անսովոր լռություն է։

Ամեն մարդ ինքն է իր գլխի տերը․․․

Եթե հանկարծ ինչ-որ մեկն իրեն վատ զգա, ջերմի, հազա, թուլություն ունենա, կարող է զանգել հատուկ ծառայություն։ Այնտեղ կլսեն գանգատները, և եթե վիճակը վատ լինի ըստ իրենց, ապա նոր կգան, կստուգեն հիվանդին։ Եթե ըստ իրենց՝ այնքան էլ անհանգստացնող չէ զանգահարողի վիճակը, ապա մի քանի խորհուրդ են տալիս և անջատում հեռախոսը։

Ու եթե դուք դեռ դժգոհում եք Հայաստանի կառավարությունից․․․

Ապա ասեմ, որ դժգոհելու առիթ չունեք։ Այն հոգատարությունը, այն ուշադրությունը, որ տեսնում եմ Հայաստանում, այստեղ չկա։ Այստեղ հավանաբար պետական հոգածություն կա, որ խուճապ չստեղծվի, վատ ու վախեցնող տեղեկատվությունը շատ չտարածվի, չվնասի մարդկանց և երկրի ցուցանիշը տարբեր ոլորտներում չընկնի։

Այս թեմայով մի դեպք պատմեմ․ մի ծանոթ հոլանդացու 18-ամյա որդին վարակվել է կորոնավիրւսով։ Նրան պահում են տան նկուղում՝ մեկուսացած։ Խնամում են տանեցիները․․․ Կարծում եմ Հայաստանում նման բան չէր կարող պատահել։


Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Թոփ-10 ամենաանվտանգ լողափերը կորոնավիրուսի պայմաններում

Victoria’s Secret-ը, Zara-ն, Chanel-ը և այլ հայտնի բրենդներ սննկացման շեմին են

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ես Պետրոս Հոկտանյանն եմ․․․

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Ես Մարկ Արենն եմ․․․

«Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության մասին…

Savage Garden-ից սթենդափ արտիսիտ [զրույց Դարրեն Հեյզի հետ]

Բժիշկ, որն առաջինը բարձրաձայնեց կորոնավիրուսի մասին. Լի Վենլյան

Մի երկու հարց կորոնավիրուսի մասին. QUIZ

«ոչՊաշտոնական» համերգ. Արտո Թունչբոյաջյան և «Armenian Navy Band»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

ԱՆՏԱՐԵՍԸ կորոնավիրուսի օրերին [Զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ]

Չինաստանի Շենժեն քաղաքում արգելվել է շների և կատուների մսի վաճառքը