Ի՞նչ է փնտրում տղամարդը կնոջ մեջ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ի՞նչ է փնտրում տղամարդը կնոջ մեջ

Տղամարդն ուզում է, որ կինը հետևի իրեն, բառի բոլոր տրամաբանական իմաստներով. համոզմունքներում, որոշումներում, սկզբունքներում: Տղամարդկանց մեծամասնությունն այս փաստը գիտակցական մակարդակում գուցե չընդունի, բայց եթե կինը նրանից առաջ է ընկնում, նրան դա զայրացնում է: Մեխանիզմը պարզ է. եթե կինն ամբողջությամբ ինքնուրույն է որոշումներ կայացնում ու գնում է իր ճանապարհով՝ հաշվի չառնելով իր տղմարդու խոսքը, ապա արդյուքնում տղամարդն ուղղակի չի կարողանա պաշտպանել նրան, ինչն էլ նշանակում է, որ նա հնարավորություն չի ունենա կատարելու իր գլխավոր առաքելությունը:

Այսպիսով,

ի՞նչ են ուզում տղամարդիկ

Մի շարք ամուսնացած կանայք վկայում են. տղամարդկանց սեքս է պետք, պետք է, որ տունը մաքուր լինի, ճաշը՝ տաք: Այս համոզմունքը աղերսներ ունի ճշմարտության հետ, սակայն այն ողջ ճշմարտությունը չէ: Մեր ծանոթների մեջ քիչ չեն այն օրինակները, երբ բարետես ու տնարար կնոջ կողքին լինելով հանդերձ՝ տղամարդը շարունակում է մեկ ուրիշ կնոջ փնտրել, և արդյունքում, վաղ թե ուշ գտնում է: Ինչու՞:

Այս հարցի պատասխանը միաժամանակ և՛ շատ պարզ է, և՛ շատ խորը: Պատճառը տղամարդու խորը ենթագիտակցական ցանկությունն է, որ կինը հետևի իրեն դեպի իր մշակույթ, իր կրոն, իր կյանքի օրենքներ: Սա նշանակում է, որ տղամարդն ակնկալում  է, որ կինն ամբողջապես կմիաձուլվի իր կյանքին ու այդ միաձուլումը հարմոնիկ կլինի:

Այստեղ մի փոքրիկ հակասություն ու գաղտնիք կա.

Տղամարդն ի սկզբանէ ցանկանում է, որ կինը մնա այնպիսին, ինչպիսին կա, իսկ այ կինն ուզում է, որ տղամարդն անվերջ փոխվի ու էլ ավելի լավը դառնա: Ամբողջ գաղտնիքն այնտեղ է, որ տղամարդը սկսում է փոխվել միայն այն դեպքում, երբ կինն ընդունել է նրան այնպիսին, ինչպիսին որ նա կա: 

Հայտնի արգենտինացի հոգեթերապեվտ, գրող, «հանրաճանաչ հոգեբանություն» գրքի հեղինակ Խորխե Բուկայը ասում է՝

«Ես ուզում եմ, որ դու ինձ լսես՝ չմեղադրելով։

Ես ուզում եմ, որ դու արտահայտվես՝ խորհուրդներ չտալով ինձ։

Ես ուզում եմ, որ դու վստահես ինձ՝ ոչինչ չպահանջելով։

Ես ուզում եմ, որ դու օգնես ինձ՝ ոչինչ չորոշելով իմ փոխարեն։

Ես ուզում եմ, որ դու հոգ տանես իմ մասին՝ չնվաստացնելով։

Ես ուզում եմ, որ դու նայես ինձ՝ չփորձելով ինչ-որ բան կորզել ինձնից։

Ես ուզում եմ, որ դու գրկես ինձ, այլ ոչ թե խեղդես։

Ես ուզում եմ, որ դու ոգեշնչես ինձ՝ առանց հարկադրման։

Ես ուզում եմ, որ դու աջակցես ինձ՝ չպատասխանելով իմ փոխարեն։

Ես ուզում եմ, որ դու ինձ պաշտպանես, բայց չստես։

Ես ուզում եմ, որ դու մոտ լինես ինձ, բայց չսահմանափակես իմ անձնական տարածությունը։

Ես ուզում եմ, որ դու իմանաս իմ  բնավորության ամենավատ գծերի մասին։ Ընդունես ինձ, և չփորձես փոխել։

Ես ուզում եմ, որ իմանաս. դու կարող ես ապավինել ինձ… առանց սահմանափակումների»։

Երջանկության մասին

Բանն այն է, որ երջանկությունը մեծապես կանացի մատերիա է: Երջանկության մասին խոհափիլիսոփայական տեքստերը տղամարդկանց առանձնապես չեն հետաքրքրում: Իսկ այ սիրող կանայք հաճախ են հետաքրքրվում՝ «երջանի՞կ է արդյոք նա ինձ հետ, լա՞վ է արդյոք նա»: Տղամարդիկ, առհասարակ, մտերիմ չեն «ինչու» հարցի հետ: Նրանց բացարձակ ու կտրականապես դուր չեն գալիս ձեր մեծ ու փոքր ակնարկները, եթե անգամ դրանք ձեզ ավելի պարզ են թվում, քան 2 անգամ 2-ը. տղամարդկանց համար ականարկներն ուղղակի անտեսանելի փոշի են:

Եվս մի լեգենդ կա, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը. ասում են՝ կանացի արցունքները կարող են սարեր շուռ տալ, պրակտիկան ցույց է տալիս, որ դա այնքան էլ այդպես չէ: Եթե դուք փորձում եք գրավել տղամարդու ուշադրությունը՝ նրա մոտ խղճահարություն առաջացնելով ապա դա չաշխատող համար է: Տղամարդը պաշտպան է, ոչ թե հոգեբան, որը միշտ պատրաստ է լսել ձեր ներանձնային խորը ապրումները, որոնք, հաճախ, ամբողջապես արհեստական ու ձևական են:

Ստորև կառանձնացնենք

5 պարզ ու պրակտիկ բան, որ պետք է տղամարդուն

1.Ընտանիք

Ընդունված է համարել, որ ընտանիք կազմելն ավելի ֆունդամենտալ դիրք ունի կնոջ նպատակներում, իսկ տղամարդն առավելապես ինքնադրսևորվում է արտաքին աշխարհում: Իսկ երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ, թե ու՞մ համար է նա դա անում, որտե՞ղ պիտի ուրախանան իր հաջողություններով: Տղամարդը կարող է շատ հաջողակ լինել իր նախաձեռնությունների, կարիերայի, գործունեության մեջ, կարող է հպարտանալ իր լավ մեքենայով և ամուր մկաններով, սակայն նա, այնուամենայնիվ, երջանիկ չի լինի, եթե չլինի այն տունը, այն կինն ու երեխաները, որոնք կտեսնեն ու կգնահատեն դա:

«Ընտանիքն ամենակարևորն է, ինչ կա աշխարհում: Եթե դուք ընտանիք չունեք, համարեք, որ դուք ոչինչ չունեք: Ընտանիքն ամենաամուր կապն է ձեր ողջ կյանքի»: 

Ջոնի Դեփ 

2.Ազատություն

Երբեմնի ուրախ, երիտասարդ ու խենթ զույգն ամուսնանում է ու հանկարծ բախվում կենցաղի հետ, որտեղ կինը կամաց-կամաց սահմաններ է դնում ամուսնու ու վերջինիս մտերիմ ընկերների միջև՝ պատճառաբանելով, որ նրանք վատ ազդեցություն են թողնում արդեն ընտանիքատեր ամուսնու վրա: Երբեմն կինը արգելում է ամուսնուն զբաղվել սիրած, մի քիչ ռիսկային հոբբիներով՝ վերագրելով դա հոգատարությանը. այս ամենը անմիջապես սահմանափակում են տղամարդու ազատությունը:

Տղամարդուն մի փոքրիկ անձեռնմխելի տարածք է պետք, գործունեության մի շրջանակ, մի զբաղմունք, օրվա կամ շաբաթվա մի ժամանակահատված, որտեղ նա կկարողանա անել այն ամենն, ինչ նրան դուր է գալիս՝ չզգուշանալով կնոջ քննադատությունից ու դժգոհ հայացքից: Ընդունեք սա իբրև աքսիոմա:

3.Տղամարդուն ժամանակ է պետք տղամարդ դառնալու համար

Անձնագրում նշված տարիքը կարող է խիստ տարբերվել մարդու հոգեբանական տարիքից: Հաճախ կանայք բողոքում են՝ «ամուսնացա տղամարդու հետ, արդյունքում՝ կարծես երեխա որդեգրեցի. ընդունակ չէ որոշումներ կայացնել, մայրն իր անվիճելի հեղինակությունն է, իսկ պատասխանատվությունն իր ուսերին վերցնել չի կարողանում»:

Պետք է ամուսնանալ տղամարդկանց հետ, ոչ թե տղաների: Վատագույն դեպքում՝ այն տղաների, որոնք մեծանալու ու տղամարդ դառնալու նախադրյալներ ունեն: Տղամարդը պատրաստ է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ 3 բան գիտի իր իսկ մասին. ով է նա, ինչով է զբաղվում և որքան է վաստակում: Քանի դեռ նա գլուխ չի հանել այս երեք հարցերից, ընտանիքը նրա համար երկրորդ պլանում կլինի:

4.Ուսուցիչ լինել իր երեխաների համար

Հաճախ երիտասարդ հայրերը չեն հասկանում՝ ինչպե՞ս վարվել երեխաների հետ, երբ նրանք դեռ փոքր են: երազում են՝ «հենց մեծանա, կսովորեցնեմ նրան ֆուտբոլ խաղալ»: «Կսովորեցնեմ»-ն այստեղ բանալի բառն է, տղամարդուն պետք է աշակերտ, տղամարդուն կենսականորեն անհրաժեշտ է իր կուտակած գիտելիքներն ու փորձը փոխանցել ինչ-որ մեկին: Ի դեպ, եթե փորձենք հիշել մեր դպրոցական տարիները, կխոստովանենք, որ փոքրաթիվ տղամարդ ուսուցիչներին ավելի շատ էինք սիրում, իսկ նրանց խոսքը մեզ համար ավելի մեծ կշիռ ուներ:

5.Տղամարդուն պետք է կին, որը նրան ուզում է

Խոսքը ոչ թե զուտ սեքսի մասին է, այլ սեքսի այն կնոջ հետ, որն իսկապես նրան ուզում է և հենց միայն նրան է ուզում: Գուցե հենց այստեղ է թաքնված տղամարդկանց դավաճանությունների մեծ մասի պատճառը. կնոջ մոտ ցանկության բացակայության: Պատահում է, որ կինը՝ հազիվ գլուխ հանելով կենցաղային խնդիրներից, տան մաքրությունից ու երեխաների տնային հանձնարարություններից, սեքսը հանում է իր պահանջների ցանկից, կամ դրան հատկացնում ամենավերջին տեղերը: Իսկ այ տղամարդու ցանկությունների առաջատար դիրքերում այն շարունակում է մնալ անգամ ամուսնությունից շատ հետո, ինչն էլ կարող է տարաձայնությունների կամ լուռ դավաճանությունների առիթ դառնալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 


էսսե՝ խիստ սիրային, խիստ վանաձորյան

Ի՞նչ է պատմում քո սիրելի գույնը քո մասին

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Ինչու՞ ենք մեր տրամադրությունը բարդում եղանակի վրա…

Ինչպե՞ս չամուսնալուծվել կարանտինին…

Սերը նախորդ դարում. [ֆոտոշարք]

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Ինքանամեկուսացման փիլիսոփայություն

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես

Լռությամբ բռնանալու մասին…

Բանականության և սրտի մասին

ՔԿԱԳ-ո՞վ, եկեղեցու օրհնությա՞մբ, թե՞ համակեցության սկզբունքով ամուսնություն

Հուշագրություն. Կամիլլա Թամանյան

Սիրո 7 տեսակ, էտապ ու դրսևորում