Ի՞նչ է շոպոհոլիզմն ու ինչպես հաղթահարել այն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ի՞նչ է շոպոհոլիզմն ու ինչպես հաղթահարել այն

Թվում է՝ ի՞նչ ավելի անմեղ զբաղմունք կարող է լինել, քան շոփինգը, առավել ևս եթե դրամապանակդ քեզ թույլ է տալիս պարբերաբար գնումներ կատարել: Սակայն արի ու տես, որ շոփինգի հանդեպ սերը նույնպես կարող է անցնել թույլատրելիի ու ընկալելիի բոլոր սահմանները:

Այսպիսով,

ի՞նչ է շոպոհոլիզմը

Պարզ ասած շոպոհոլիզմը գնումներ անելու անկառավարելի ցանկությունն է, երբ հաճույք է պատճառում հենց միայն գնումների ընթացքը: Այս կախվածությունը, ինչպես և կախվածություններից բոլորն ու յուրաքանչյուրը, լավ բանի չեն հասցնի. առաջին ու անխուսափելի հետևանքները ֆինանսական բարդություններն ու բազմատեսակ պարտքերն են: Եթե ձեզ ծանոթ է այն ամենն ինչ զգում է հայտնի «Շոպոհոլիկ» ֆիլմի հերոսուհին, եթե դուք ամբողջապես մտնում եք նրա դրության մեջ ու հասկանում, թե ինչ գայթակղիչ են խանութների ցուցափեղկերին դրված կոշիկներն, իսկ փոխարենը չեք հասկանում, թե ինչպես կարելի է դրանց կողքով անտարբեր անցնել, ուրեմն շնորհավորում ենք, դու շոպոհոլիզմ ունեք:

Իսկ դրանում ավելի վստահ լինելու համար պատասխանեք ստորև նշված հարցրեին, հուսով ենք «ոչ»-ն ավելի հաճախ կարտաբերեք:

  • Հաճախ եք գնում խանութներով՝ հստակ չիմանալով, թե ինչ պիտի գնեք:
  • Չափազանց հետաքրքրված եք նորաձև ամսագրերով, օնլայն և ինստա-խանութներով:
  • Սուր ցանկություն եք ունենում այս կամ այն իրը գնելու, եթե անգամ դրա կարիքը չունեք:
  • Երկար և մեծ ոգևորությամբ պատմում եք բոլորին ձեր կատարած գնումների մասին:
  • Երկարատև ապատիայի մեջ եք ընկնում, եթե մի քանի օր է՝ չեք գնացել գնումների:

Եթե այնուամենայնիվ ձեր «այո»-ները գերակշռում են

ապա շտապենք ձեզ մխիթարել. դուք ոչ միայն մենակ չեք, այլև ձեր նմանները շատ-շատ են: Այս երևույթն առաջին անգամ նկատվել է 19-րդ դարավերջի Եվրոպայում, իսկ 21-րդ դարի սկզբում այն սկսեցին կոչել «դարի հիվանդություն»: Թվում է՝ հենց մեր ժամանակներն են մեզ պարտադրում անվերջ գնումներ անել, ավելի հաջողակ, գեղեցիկ և խնամված լինելու համար, սակայն հոգեբաններն այլ կարծիքի են: Վերջիններս պնդում են, որ այդ կերպ մենք փորձում ենք լցնել մեր ներքին դատարկությունը, կոմպենսացնում ենք սիրո և ուշադրության պակասը, փախչում ենք միայնությունից և դեպրեսիաներից: Հաճախ պատահում է, որ հասուն տարիքում արված գնումների միջոցով մենք կոմպենսացնում ենք այն, ինչի պակասը ունեցել ենք մանկության տարիներին: Իհարկե լինում է նաև հակառակը, երբ փոքր հասակում մեզ ոչինչից չեն զրկել և մենք ուղղակի սովոր ենք իրականացնել մեր յուրաքանչյուր քմահաճույքը:

Շոպոհոլիզմի տեսակները

Դրանք երեքն են.

  • Սպոնտան 

Շոպոհոլիկների այս տեսակին պատկանող մարդիկ չեն ընդունում իրենց կախվածությունը, սակայն չեն կարող անտարբեր անցնել խանութի ցուցափեղկի «մեծ զեղչեր» գրության կողքով:

  • Գիտակցված

Այս տիպին պատկանող շոպոհոլիկները նպատակադրված գնումների են կատարում, սակայն գնում են ամեն ինչից շատ ավելի շատ, քան հարկավոր է: Մեկի փոխարեն չորս տարբեր տեսակի քսուկներ՝ բաղադրության չնչին տարբերությամբ, և տուն հասնելուն պես էլ շտապում են փորձարկել դրանցից յուրաքանչյուրը:

  • Իսկական շոպոհոլիկներ

Նրանք ուղղակի քամուն են տալիս իրենց ողջ գումարը գնումների վրա:

Եվ վերջապես

5 միջոց շոպոհոլիզմի դեմ պայքարելու համար

Ազատում ենք զգեստապահարանը

Ձեր յուրաքանչյուր գնումներին պետք է նախորդի հստակ ցանկ կազմելու գործընթացը, այո, հիշու՞մ եք՝ ինչպես էինք փոքր տարիքում վերցնում մայրիկի ցուցակն ու վազում կողքի խանութ: Ճիշտ այդպես էլ պետք է վարվել հիմա. գրել այն բոլոր ԱՆՀՐԱԺԵՇՏ իրերի անուններն ու գնումներ կատարելիս ուղորդվել միայն այդ ցանկով, և ոչ մի կանաչ շարֆ ձեզ չպիտի գայթակղի, որքան էլ ֆիլմային պատկերացումներ ունենաք դրա հետ կապված:

Իսկ այդ ամենից առաջ հարկավոր է ազատվել անպետք իրերից, մի լավ փորփրեք ձեր պահարանը, դուք կապշեք, թե որքան անպետք հագուստ ու իրեր ունեք. նվիրեք դրանք, վաճառեք, կարևորը՝ ազատվեք դրանցից:

Սովորեք ասել «ոչ»․․․

Ոչ միայն տղամարդկանց: Ոչ թե «մի անգամ էլ և վերջ» այլ հենց «ոչ», իսկ եթե ձեր՝ աշխատանքի տանող ճանապարհին նոր լավ խանութ է բացվել, ավելի լավ է փոխել ճանապարհը, քան աշխատանքի բոլոր պտուղները վատնել այդտեղ:

Հրաժարվեք քարտերից, վճարեք կանխիկ

Գնումների գնալուց առաջ կանխիկացրեք ճիշտ այնքան գումար, որքան պլանավորում եք ծախսել, իսկ քարտը թողեք տանը: Հայտնի փաստ է. կանխիկ գումարից մենք ավելի բարդ ենք բաժանվում, հետևաբար ինչ-որ բանի վրա մեծ գումար ծախսելուց առաջ ստիպված կլինենք մի լավ մտածել՝ արդյո՞ք դա մեզ իսկապես անհրաժեշտ է:

Դադարեք զեղչերի հետևից վազել

Չէ՞ որ դուք արդեն մեծ աղջիկ եք և գիտեք, որ «զեղչեր» վանկարկող ցուցափեղկերը սովորաբար ստում են:

«Անհրաժեշտ» ապրանք տեսնելուց հետո հաշվեք մինչև 1000-ը

Այո, հենց 1000 վայրկյան է մեզ հարկավոր, որպեսզի կաշվե պայուսակի մոգական գայթակղությունը լքի մեզ: Ի դեպ, սովորաբար այդ նույն պայուսակի սև տարբերակը դրված է մեր զգեստապահարանում և դրա վրա վաղուց փոշի է կուտակվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Ինչպե՞ս է առաջին սերն ազդում հետագա հարաբերությունների վրա

7 ճշմարտություն ՝հայտնի հոգեբանից

6 նախանշան, որ նա ձեզ դավաճանում է

Բարձր էմոցիոնալ ինտելեկտով մարդկանց 12 հատկանիշ

նրանք սիրուն են, կայացած են բայց… միայնակ [ինչու՞]

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․

7 պատճառ, թե ինչու են խելացի մարդիկ ավելի դժբախտ

Ի՞նչ է պատմում քո սիրելի գույնը քո մասին

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Ինչու՞ ենք մեր տրամադրությունը բարդում եղանակի վրա…

Ինչպե՞ս չամուսնալուծվել կարանտինին…

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Ինքանամեկուսացման փիլիսոփայություն

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես

Լռությամբ բռնանալու մասին…