Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ - VNews

Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ

վարկացնեեեր - Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ

«La casa de papel» իսպանական հեռուստասերիալը մեծ արձագանք գտավ հայ լսարանի շրջանակներում ու համակրանքի արժանացավ։ Երկրպագուները չորս-հինգ օրվա ընթացքում հասցրեցին դիտել չորս եթերաշրջաններն ու հաջորդ օրվանից տեղեկատվություն փնտրել հինգերորդի մասին։ Մինչ հաջորդ եթերաշրջանը էկրաններ բարձրանա, երկրպագուները տարբեր վարկածներ են առաջարկում, թե ինչպիսի ապագա է սպասվում սերիալի հերոսներին։

1284x856 0xac120003 12985157001588262205 960x640 - Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ

Ո՞վ կարող է փոխարինել Պրոֆեսորին

Չորրորդ եթերաշրջանի վերջին էպիզոդն ավարտվեց այն տեսարանի վրա, երբ Սիերան ատրճանակն ուղղեց Պրոֆեսորի վրա, հինգերորդ եթերաշրջանում երկրպագուները կիմանան, թե ինչպես հանգուցալուծվեց այդ իրավիճակը։ Այդուհանդերձ, երկրպագուների մի ստվար զանգված պնդում է, որ խումբը կկանգնի նոր առաջնորդ ընտրելու խնդրի առջև։ Հարկ է հիշել, որ Պալերմոյի ինքնասիրությունը ժամանակին խռովության առիթ հանդիսացավ, հետևաբար նա կարող է ղեկն իր ձեռքը վերցնել։ Ժամանակին Տոկիոն նույնպես ձգտում էր գլխավորել խումբը. առաջնորդի հաջորդ հավանական թեկնածուն հենց նա է։

casapap0 - Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ

Երկրպագուների կանխատեսումներով՝ Պալերմոյի և Տոկիոյի միջև կարող է իսկական պայքար ծավալվել՝ հանուն իշխանության։ Մեկ այլ վարկածի կողմնակիցները՝ խմբի հաջորդ ղեկավարի դերում են տեսնում Լիսաբոնին. նա նախկին ոստիկան է, փորձառու է, խելացի, մի բան էլ՝ Պրոֆեսորի կինն է. այնպես, որ պատմության հետագա զարգուցմները կարող են մեծապես կախված լինել նրանից։

Մի՞թե Սիերան կհամալրի խմբի շարքերը

lijRWBIaSKzayuUj7BmY0g 960x584 - Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ

Սերիալի մի քանի կերպարներ առանձնահատուկ բացասական վերաբերմունքի արժանացան երկգրպագուների կողմից. նրանցից մեկն էր Սիերան։ Երկրպագուների մի մասը կարծում է, որ Պրոֆեսորին կհաջողվի համոզել վերջինիս միանալ իր խմբին. չէ՞ որ նա այլևս գործազուրկ է, իսկ խմբին հարկավոր է ինչ-որ կերպ դուրս գալ բանկից։ Թեև այս վարկածը այնքան էլ հավանական չէ, քանի որ, Սիերան նախկինում հալածանքների էր ենթարկել Ռիոյին և փորձել էր սպանել Նայրոբիին։

Արդյո՞ք մենք կտեսնենք Տատյանային

La Casa de Papel 02 960x540 - Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ

Այս վարկածը շրջանառվում է դեռևս երրորդ եթերաշրջանի ավարտից։ Երկրպագուները դեռևս հույս ունեն, որ Բեռլինի կինը կհայտնվի հաջորդ եթերաշրջանում. չէ՞ որ նրա մասնակցությամբ հիշողությունները չեն կարող իզուր լինել, բացի այդ, մենք տեսնում ենք, որ Տատյանան տեղյակ է կողոպուտի պլանների մասին, ինչը նույնպես չի կարող պատահականություն լինել։

Շատերը առաջադրում են այն վարկածը, որ կարող է պարզվել, թե Սիերան հենց Տատյանան է։ Նրանք հիմք են ընդունում արտաքին նմանությունը և այն հանգամանքը, որ Պրոֆեսորի քայլերից շատերը Սիերայի համար կանխատեսելի էին։

Դե ինչ, սպասենք հետագա զարգացումներին և գուցե պարզվի, որ երկրպագուների մի մասը չէր սխալվել իր կանխատեսումների մեջ։ 


Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

Ի՞նչ լավ սերիալներ թողարկվեցին 2020-ին. [10 սերիալ]

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Better Call Saul-ի վերջին եթերաշրջանը հետաձգվել է

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

The Handmaid’s Tale-ի 4-րդ եթերաշրջանի թիզերը

Առանց երազանքի տղամարդու…

Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ…

Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

5 սերիալ՝ սիրո տոներին ընդառաջ [միայնակների համար]

Ի՞նչ կլինի Սամանտայի կերպարի հետ «Sex and the City»-ի շարունակության մեջ

«The Last of Us» սերիալում գլխավոր դերերը կկերտեն «G.O.T»-ի աստղերը

Ռուսական արտադրության նոր սերիալ. «Я не шучу»

Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը…