Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր - VNews

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Վալդորֆյան մանկավարժությունն առաջացել է 20-րդ դարի սկզբին, Գերմանիայի հարավում՝ Վյուրտեմբերգ երկրի մայրաքաղաք Շտուտգարդում: Վալդորֆյան մանկավարժության առանձնահատկությունների և անցած ուղու մասին՝ ստորև։

Վալդորֆյան մանկավարժություն

Գաղափարական հիմքերի մասին

1.Վալդորֆյան մանկավարժությունը հիմնված է Շթայների գաղափարների հիման վրա, որոնց էությունը այն է, որ անձի մարմինը, հոգին, մտքերը, զգացմունքները, կամքը կազմում են մի ամբողջություն։ Զարգացումը և ուսուցումը պետք է ազդեցություն գործեն երեխայի վրա ամբողջությամբ, ոչ թե ոչ միայն գլխի ու ուղեղի։ Ինտելեկտը կազմում է անձի հոգևոր բաղկացուցիչներից միայն մեկը։

2.Վալդորֆյան դպրոցի ուսուցուման հիմնական սկզբունքը ոչ թե ինֆորմացիան է, այլ ձգտումը առ ճշմարտություն. սկզբում հարկ է սովորել դիտարկել որևէ երևույթ, հետո տալ դրա նկարագրությունը, գտնել օրինաչափությունները, այ ամենը գիտակցելով՝ հասնել ճմարտությանն ու ձևակերպել այն։

3.Գիտելիքը ոչ թե պատրաստի ձևով է տրվում, ինչպես ավանդական դպրոցում, այլ ինքնուրույն է ձեռք բերվում՝ ուսումնասիրելով և հետազոտելով սեփական մարմինը՝ փնտրելով այնտեղ գիտելիքների աղբյուրը, հասարակ հարցման փոխարեն տեղի են ունենում երկխոսություններ, խմբային աշխատանքներ, խնդիրների քննարկումներ։

4.Վալդորֆյան դպրոցը «երեխայի հետաքրքրություների դպրոցն է». այստեղ ոչ թե երեխան է դպրոցի համար, այլ դպրոցը՝ երեխայի։ Այսինքն՝ երեխան իրավունք ունի այստեղ մնալու երեխա և զարգացնելու իր անհատական հետաքրքրությունները։

5.Վալդորֆյան դպրոցի խնդիրներն են. երեխայի համար բացահայտել արվեստի և գիտության աշխարհն այնպես, որ երեխան մեծանալով ինքն ուզենա կարդալ դասականներին՝ Դոստոևսկի, Պուշկին, ձգտի ընկալել Մոցարտի երաժշտությունը, Ռեմբրանտի նկարները, չմերժի ավանգարդը։ Սովորեցնել գործել, դրսևորել կամք, կրել պատասխանատվություն իր արարքների համար, դրսևորել ուշադրություն թույլերի նկատմամբ, հանդուրժողականություն այլ աշխարհայացքի և կենսակերպի նկատմամբ, այսինքն դաստիարակել ներքուստ ազատ մարդ։

Ռուդոլֆ Շտայներ

Պատմական ակնարկ

6. «Վալդորֆ-Աստորիա» ծխախոտի գործարանի  աշխատակիցները՝ գոհ չլինելով  պետական դպրոցներից,  հաճախ էին դժգոհում Գերմանիայում միջնակարգ կրթության մակարդակից:  Այդ դժգոհությունները  հասնում էին ձեռնարկության սեփականատեր Էմիլ Մոլտին: Վերջինս որոշում է նոր մանկավարժության վրա հիմնված նոր դպրոց ստեղծել և  գաղափարն իրագործելու խնդրով դիմում է Ռուդոլֆ Շտայներին:

8. Վալդորֆյան առաջին դպրոցը բացվել է 1927 թվականին Շտուտգրադում, այն բացվեց 8 դասարաններով ու 256 աշակերտներով, որոնցից 191-ը ձեռնարկության աշխատակիցների ու բանվորների երեխաներ էին: Դպրոցի շրջանավարտներից շատերը հետագայում ամբողջ աշխարհում  հայտնի անձնավորություններ դարձան: Նրանց թվում են գրող Միխայիլ Էնդեն, Կարլ Օտտո Պյոլը, Յենս Ստոլտենբերգը, Կեն Շենոն, դոկտոր Օլաֆ Ֆելդմանը, Վոլֆգանգ  Պորշեն, և շատ ուրիշներ:

9. Մեր օրերում վալդորֆյան մանկավարժությունը կիրառվում է աշխարհի բազմաթիվ դպրոցներում ու մանկապարտեզներում։ Գործում են շուրջ 1800 մանկապարտեզներ և  1100 դպրոցներ, որտեղ հաջողությամբ գործում է վալդորֆյան համակարգը։

10. Վալդորֆյան դպրոցները իրենց ողջ պատմության ընթացքում փակվեցին միայն մեկ անգամ՝ ֆաշիստական բռնապետության կարճ ժամանակաշրջանում: Այսօր վալդորֆյան մանկավարժությունը համարվում է աշխարհի մեծագույն այլընտրանքային մանկավարժական շարժումը:

 


Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Աթենա Մանուկյան. փաստեր

Հրաչյա Հարությունյան. փաստեր

10+1 փաստ ձեր կատվի մասին

Օսկարին ընդառաջ. 10 հետաքրքիր փաստ մրցանակաբաշխության մասին

10 պատմական փաստ՝ այստեղից-այնտեղից