Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր

Սևակն ասում է՝ «աչքերն են մարդու ամենաթաց տեղը». առհասարակ, անհնար է աչքերն ընկալել որպես զուտ մարմնի մի մաս։ Դարեր շարունակ աչքերը ոգեշնչել են, գրականության ու նկարչության թեմա դարձել։ Հայտնի Մոդիլիանին ասում էր՝ «երբ ճանաչեմ հոգիդ, կնկարեմ աչքերդ». այո’, աչքերը համարվում են հոգու հայելին։ Ժողովրդական ասվածքներում նույնպես հաճախ ենք հանդիպում «աչքեր» բառի կիրառությամբ թևավոր խոսքերի ու ասույթների։

Սակայն այսօր կանդրդառնանք աչքերի «գիտական գաղտնիքներին»՝ ներկայացնելով հետաքրքիր ու ապացուցված փաստեր։

  • Շագանակագույն աչքերն իրականում կապույտ են: Կապույտ երանգը պարզապես թաքնված է գորշ պիգմենտների ետևում: Նույնիսկ գոյություն ունի լազերային ընթացակարգ, որը թույլ է տալիս շագանակագույն աչքերն ընդմիշտ կապույտ դարձնել:

 

  • Տեսողական խնդիրներ չունեցող աչքերը լայնանում են 45% -ով, երբ մարդիկ նայում են այն միակին, ում սիրում են:

 

  • Մարդկային աչքի եղջերաթաղանթը շատ նման է շնաձկան աչքի եղջերաթաղանթին, ինչն էլ հաճախ օգտագործում են աչքի վիրահատությունների ժամանակ:

 

  • Մարդը չի կարող փռշտալ բաց աչքերով:

 

  • Մարդկային աչքը կարող է տարբերակել մոխրագույնի մոտ 500 երանգ:

 

  •  Յուրաքանչյուր աչք պարունակում է 107 մլն բջիջ, և բոլորն էլ զգայուն են լույսի հանդեպ:

 

  • Արական սեռի յուրաքանչյուր 12-րդ ներկայացուցիչ դալտոնիկ է:

 

  • Մարդու աչքը կարող է ընկալել կարմիրը, կապույտը, կանաչը: Այլ գույները հանդիսանում են այս երեքի համադրությունը:

 

  • Մարդկային աչքերի տրամագիծը մոտ 2.5 սմ է, դրանք կշռում են մոտ 8 գրամ:

 

  • Մարդկային մարմնի բոլոր մկաններից ամենաակտիվը աչքը կարգավորող մկաններն են: Աչքի մեկանգամյա թարթելը տևում է 100-150 միլիվայրկյան, և մարդ կարող է 1 վայրկայնում աչքը թարթել 5 անգամ:

 

  • Աչքերն ուղեղ են հաղորդում շատ մեծ քանակությամբ ինֆորմացիա, իսկ այդ ինֆորմացիան իրականում շրջված է:

 

  • Մոտ 10,000 տարի առաջ բոլոր մարդկանց աչքերը դարչնագույն էին՝ մինչև Սևծովյան տարածաշրջանում բնակվող մարդկանց մոտ գենետիկ մուտացիայի տեղի ունենալը, որն էլ պատճառ է դարձել շականակագույնից կապույտի անցմանը:

 

  • Մարդու աչքը կարող է սահուն շարժումներ կատարել միայն այն ժամանակ, երբ հետևում է որևէ շարժվող օբյեկտի:

 

  • Տիեզերագնացները տիեզերքում չեն կարող արտասվել, քանի որ արցունքները հավաքվում են փոքր գնդակներում և սկսում են մրմռացնել աչքերը:


Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես

հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին

Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին

Փաստեր Գայանե Աբրահամյանի մասին

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Զարմանահրաշ լուսին. 10 փաստ

Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Զարմանահրաշ տիեզերք. 10+5 փաստ

Հոակին Ֆենիքս…

7 հետաքրքիր փաստ Ֆեյսբուքի մասին

Հակիրճ փաստեր կնոջ մարմնի մասին