Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը - VNews

Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

bill gates africa - Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

Տեխնոլոգիաների ոլորտում առաջատար լինելու համար պետք է նաև շատ գրքեր կարդալ. այսպես է նաև կարծում հենց ինքը՝ մեծն Բիլ Գեյթսը: Օրերս տեխնոլոգիաների ոլորտի այս հանճարն իր սոցիալական էջերում հրապարակում է արել այն գրքերի մասին, որոնք խորհուրդ է տալիս կարդալ այս ամռան ընթացքում: Ահա այն 5 գիրքը, որ Բիլ Գեյթսն առաջարկում է:

1. Ջարեդ Դայմոնդ՝ «Ցնցում» / «Upheaval»

Ես Ջարեդ Դայմոնդի հեղինակած գործերի մեծ երկրպագուն եմ, և այս վերջին գիրքն էլ բացառություն չէ: Գիրքը բացահայտում է, թե ինչպես են հասարակություններն իրենց պահում ճգնաժամի ժամանակ: Նա մի քանի հետաքրքիր դեպք է օրինակ բերում ցույց տալու համար, թե ինչպես են ազգերը կարողանում իրենց գոյությունը պահպանել քաղաքացիական պատերազմի, արտաքին վտանգների առկայության ու այլ հանգամանքներում: Մի փոքր դեպրեսիվ է թվում, բայց ես գիրքն ավարտեցի ավելի դրական էմոցիաներով մեր՝ խնդիրներ լուծելու կարողության հանդեպ, քան սկսել էի: 

9780241003435 960x1478 - Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

2. Ռոուզ Ջորջ՝ «Ինը պինտա» / «Nine Pints»

Եթե արյան տեսքը տանել չես կարողանում, ապա այս գիրքը հավանաբար քեզ համար չէ: Բայց եթե դու էլ ինձ պես հետաքրքրվում ես դրանով, ապա կվայելես բրիտանացի լրագրողի այս գիրքը՝ թեմայի հանդեպ ունեցած առանձնահատուկ կապվածությամբ: Ես սիրում եմ այնպիսի գրքեր, որոնք մեկ թեմայի մեջ են խորանում, հետևաբար այս գիրքը, որի անունը չափահաս մարդու օրգանիզմում պարունակող արյան քանակությունն է, ինձ միանգամայն հարմար էր: Այն լի է չափազանց հետաքրքիր փաստերով, որոնք կստիպեն ավելի շատ գնահատել արյունդ: 

23bookgeorge articleLarge - Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

3. Փոլ Քոլիեր՝ «Կապիտալիզմի ապագան» / «The Future of Capitalism» 

Քոլիերի վերջին գիրքը մտավոր մարտահրավեր նետող տեսակետներ է ներկայացնում մի թեմայի շուրջ, որն այս շրջանում շատ մարդկանց մտքում է: Չնայած, որ նրա հետ համաձայն չեմ բոլոր հարցերում և կարծում եմ նրա՝ այս խնդրի ուսումնասիրությունն ավելի լավն է, քան նրա առաջարկած լուծումները, բայց նրա փորձը որպես նախկին տնտեսագետ թույլ է տալիս նրան խելացի հեռանկար ներկայացնել կապիտալիզմի ապագայի համար: 

71VCRbk54TL 960x1450 - Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

4. Մայքլ Բեշլոս՝ «Պատերազմի նախագահները» / «Presidents of War» 

Վիետնամի պատերազմի հետ կապված ամեն ինչի հանդեպ ունեցած իմ հետաքրքրությունն է պատճառը, որ որոշեցի կարդալ այս գիրքը: Ավարտելուց հետո շատ բան իմացա ոչ միայն Վիետնամի, այլ նաև 8 այլ մեծ կոնֆլիկտների մասին, որոնցում ԱՄՆ-ն ներգրավված է եղել 19-րդ դարի և 1970-ականների ընթացքում: Հեղինակի լայն աշխարհայացքը թույլ է տալիս կարևոր պատճառահետևանքային դասեր քաղել նախագահական ղեկավարման մասին: 

Presidents of War Book 2 960x1557 - Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

5. Ամոր Թաուլզ՝ «Ջենտլմենը Մոսկվայում» / «A Gentleman in Moscow» 

Թվում է՝ բոլորն, ում գիտեմ, կարդացել են այս գիրքը: Ես վերջապես միացա ակումբին, երբ կնոջս եղբայրը մի օրինակ ուղարկեց ինձ և ուրախ եմ, որ ուղարկեց: Այս նովելը, որը պատմում է մի կոմսի մասին, որը մինչև մահ Մոսկվայի հյուրանոցներից մեկում բանտարկված պետք է մնա, ծիծաղելի է, խելամիտ ու զարմանալիորեն արագընթերցվող: Նույնիսկ եթե ի տարբերություն ինձ, չես վայելում Ռուսաստանի մասին գրված ստեղծագործությունները (ես կարդացել եմ Դոստոևսկու գրած բոլոր գրքերը), միևնույն է՝ «Ջենտլմենը Մոսկվայում» գիրքը կարող է գոհացնել ցանկացած մարդու: 

A1fs ErenkL 960x1449 - Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


6 հայտնի տղամարդ, որոնք ամուսնացել են իրենց քարտուղարուհիների հետ

2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության]

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Ի՞նչ է մեզ սովորեցնում COVID-19-ը. Բիլ Գեյթս

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

«Քյուրքչյան» հրատարակչություն

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

Ի՞նչ կարդալ հուլիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

«Հաղթի՛ր կամ մահացիր. առաջնորդության կանոններ «Գահերի խաղից»

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով