Ի՞նչ կարդալ ձմռանը. Մանուկ Նիգոյանը խորհուրդ է տալիս - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ի՞նչ կարդալ ձմռանը. Մանուկ Նիգոյանը խորհուրդ է տալիս

Ձմեռը տաքուկ տանը մնալու եղանակ է: Այնպես որ քիչ թափառեք համացանցում և ավելի շատ կարդացեք լավ գրքեր: Իսկ թե ինչ գրքեր, այս անգամ խորհուրդ կտա Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն և մոլի գրքասեր Մանուկ Նիգոյանը:

1. Գաբրիել Գարսիա Մարկես. «Հարյուր տարվա մենություն»

Գաբրիել Գարսիա Մարկեսի այս գլուխգործոցը լատինաամերիկյան և առհասարակ համաշխարհային գրականության լավագույն վեպերից մեկն է։ Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում: Մակոնդոյի 100 տարվա կյանքի պատմությունը հեղինակը գրել է մեկուկես տարում՝ 1965-66 թթ. Մեխիկոյում: Վեպի 20 անվերնագիր գլուխները պատմում են Բուենդիա ընտանիքի անդամների բարդ և հետաքրքիր կյանքի մասին՝ միահյուսելով իրականն ու մոգականը, մտացածինն ու հնարածը մեր երևակայության մեջ:

Իսկ թե ինչո՞ւ հենց ձմռանն արժե այս գիրքը կարդալ, Մանուկ Նիգոյանը պատասխանում է. «Որովհետև վեպը կարդալիս սառը ձմեռային օրերից ընթերցողն ակամայից հայտնվում է տոթ և արևոտ Մակոնդոյում, որտեղ տաք ավազն այրում է ոտքերը, իսկ բակում ծառից կապված Բուենդիան հիշեցնում ամառային զով երեկոների մասին»:

Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»

Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը 15-ամյա պատանու և 36-ամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհայտացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Գիրքը հայերեն է թարգմանվել 2012 թ., թարգմանիչ՝ Գայանե Գինոյան:

«Վեպը հագեցած է ռոմանտիկ և դրամատիկ նկարագրություններով, սիրային տեսարանների գեղեցիկ պատկերներով, որոնք ավելի կգեղեցկացնեն ձմռանը գոլորշապատ ապակու, ափերում ամուր սեղմած թեյի բաժակի և վառվող տաք վառարանի ջերմ տեսարանը», – ասում է Մանուկը:

Իտալո Կալվինո, «Ծառաբնակ բարոնը»

Գլխավոր հերոսը՝ Կոզիմո Ռոնդոն, հոգնում է ծնողների խստություններից և որոշում է ազատ ապրել: Նա հեռանում է անտառ և սկսում ապրել ծառերի վրա՝ երջանիկ ու բնության հետ ներդաշնակ: «Ձմռանն անհամեմատ ավելի հաճելի է կարդալ պատմություններ մրգագողերի, սաղարթախիտ ու կանաչ անտառում ապրող և վազվզող արկածախնդիր տղայի և ծառի վերին ճյուղերից նշմարվող կանաչ դաշտավայրերի մասին», – պատմում է Մանուկ Նիգոյանը:

Բիրգյուլ Օղուզ, «Հա՛հ»

Թուրք կին գրող Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վեպ-պատմվածաշարը հոր մահն ու նրա իդեալների կորուստը սգացող երեք քրոջ հոգևոր ճամփորդությունն է։ Վեպ-պատմվածաշարի յուրաքանչյուր պատումն ազդու խորհրդածություն է վշտի թեմայով: Սա մոգական գիրք է կյանքը փոփոխող այն հայտնությունների մասին, որոնք վիճակվում են ամեն մի վշտահար մարդու, թե՛ կյանքը, թե՛ մահը փառաբանող գիրք: Գիրքը թուրքերենից հայերեն են թարգմանել յոթ թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյանը, Նարինե Թադևոսյանը, Անի Սարուխանյանը, Արտակ Շաքարյանը, Վարդուհի Բալյանը, Տաթևիկ Սարգսյանը և Սաթենիկ Պետրոսյանը:

«Այս գիրքը ձմռան սառնության պես սարսռեցնող դժբախտության, կրակի այրոցից առաջացած մրմուռի պես տանջող անհանգստության և հոր կարոտի մասին է», – կիսվում է իր տպավորություններով Մանուկը:

Ի դեպ դեկտեմբերի 16֊ին հեղինակն այցելելու է Հայաստան:

Վանո Սիրադեղյան, «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»

«Այս ժողովածուն ձմռանն անպայման պետք է կարդալ, որովհետև ժողովածուում տեղ գտած պատմվածքներն այնքան ջերմ են, տաքացնող և լի նուրբ հուզականությամբ, որ կկտրեն ձմեռային ցուրտ իրականությունից», – ասում է Մանուկը:

Հատված համանուն պատմվածքից. «Տաքսին երեք հոգի էր տանում: Վարորդը առաջարկել էր, մենք էլ արագ համաձայնել էինք երկուական ռուբլի ավելի տալով՝ թեթև ճանապարհ ընկնել: Ինձ հետ տարիքով մի կին էր ետևը նստած, և այդ վաղ ճաղատացած, կարճլիկ տղամարդն էր, վարորդի կողքին: Երևանից այնպիսի թափ էինք առել, որ բացառվում էր միանգամից զրույց սկսելը: Կարծես սպասում էինք շունչներս տեղը գա: Արագություն կլանել էր ոչ միայն վարորդին, այլև ուղևորներիս: Աշտարակն անցանք՝ դարձյալ լուռ էինք: Ապարան չհասած… ճաղատս խայթվածի նման շուռ եկավ ու պայթեց՝ «Բա սա օրենք է՞», և չլռեց մինչև Կիրովական»:

Կարդացեք լավ գրականություն:


Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին. [վիպակն ասում է]

ինքնամեկուսացման մեջ գրված գիրք |100 ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ| լավագույն հատվածները

Գաբրիել Գարսիա Մարկես. 100 տարվա միության և սիրո պատմություն

3 վեպ համաճարակների մասին, որ արժե կարդալ

Մարկեսի հրաժեշտի նամակի պատմությունը

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» կդառնա Netflix-ի սերիալ

Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. Խորհուրդ է տալիս Գրքամոլը

#mustread. 5 վեպ, որ ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կարդա յուրաքանչյուրը [թարգմանված են հայերեն]

Գաբրիել Գարսիա Մարկես. «Նամակ մահվանից առաջ»

Լևոն Խեչոյանն ասել է . . .

«Հարյուր տարվա մենությունն» ասում է…

Գաբրիել Գարսիա Մարկեսն ասել է…

5 ֆիլմ+5 գիրք. Գրիշա Աղախանյան

5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան