Ի՞նչ կարդալ հոկտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ի՞նչ կարդալ հոկտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

Կարդացեք նաև՝ Ի՞նչ կարդալ սեպտեմբերին 

Հոկտեմբեր ամիսը յուրահատուկ է նրանով, որ Հելոուինի այս ամսվա ընթացքում ընթերցասերները կարող են ավելի մեծ հաճույք ստանալ սարսափ գրքեր ընթերցելուց: Մի տեսակ «հաճելի» սարսուռ ու վախ կա օդում: Իհարկե սարսափ ժանրը չսիրող մարդկանց համար սա պարդատիր չէ, և դա է պատճառը, որ այս ամսվա մեր ցանկը բացառապես «սարսափ»-ից չէ կազմված:

Շատ չչարաշահենք ձեր համբերությունն ու ներկայացնենք հերթական գրքացանկը՝ այս անգամ հոկտեմբեր ամսվա համար:

Սթիվեն Քինգ՝ «Փայլատակում»

Սարսափ ժանրի ամենահայտնի գրող Սթիվեն Քինգի այս ստեղծագործությունը չէր կարող չհայտնվել Հելոուենի ամսվա գրքացանկում: Վեպը, որը լույս է տեսել 1977թ.-ին պատմում է Ջեք Թորենսի մասին, որը կնոջ ու փոքր որդու՝ Դենի հետ տեղափոխվում է մի հյուրանոց այնտեղ որպես պահակ աշխատելու համար: Նա գրող է, սակայն արբեցող լինելու պատճառով ազատվել է ուսուցչի պաշտոնից: Շուտով հյուրանոցում սկսում են տարօրինակ բաներ տեղի ունենալ՝ վայրը վխտում է ուրվականներով, որոնց կարողանում է տեսնել Ջեքի որդի Դենը: Ուրվականները՝ չկարողանալով «գրավել» Դենի հոգին՝ «ապաստան են գտնում» Ջեքի մեջ և դրդում նրան սպանել իր ընտանիքի անդամներին: Կկարողանա՞ Ջեքը կառավարել ինքն իրեն:

Ֆլյոր Եգգի՝ «Ես XX-ի եղբայրն եմ»

Շվեյցարացի ժամանակակից գրող Ֆլ յոր Եգգիի պատմվածքների այս ժողովածուն ընդգրկում է կարճ ու խորիմաստ պատմություններ՝ տարօրինակ կերպարներով, այնպիսի անբռնազբոս հոգեվիճակներում, որոնք թերևս առաջին հայացքից անընդունելի, սակայն նույնքան համոզիչ կթվան ընթերցողին: Հերոսներ՝ մտացրիվ ու զգայուն, որ կյանքի ու մահվան գաղափարի, կարևորության գիտակցության սեփական անկեղծ վերլուծությամբ արթնացնում են կարեկցանքի ու քնքշանքի զգացողություն:

Մերի Շելլի՝ «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս»

Մերի Շելլին այս պատմությունը սկսել է գրել դեռևս 18 տարեկանում: Գոթական այս թրիլլերում տեղ են գտել նաև սերն ու գիտության վտանգները: Գիրքը գիտնական Վիկտոր Ֆրանկենշթեյնի մասին է: Վերջինս փորձելով բացահայտել սերունդների զարգացումն ու կյանքի առեղծվածները՝ գողացված մարմնի մասերից ստեղծում է մի արարած: Նրան կյանքի կոչելիս, սակայն, նա իր ստեղծածից սարսափում է: Միայնությունն ու բոլորից առանձնացած լինելն անմեղ արարածին դարձնում են չար ու սարսափելի:

Արթուր Միկոյան՝ «Սատանայի աշտարակը»

Վիպակի հերոսը՝ Դանիել Զինգերը պատանեկան հասակից տառապում էր փրկչական բարդույթով, ձգտում գիտական հայտնագործության միջոցով փոխել ընդհանուր կեցության ուղղությունը: Նրա գյուտը՝ անմահության դեղանյութի ստեղծումը, միջոց է՝ ցույց տալու գիտատեխնիկական առաջընթացի անկանխատեսելի հետևանքները մարդկության ճակատագրում: ​

Դանիել Գլաթաուեր՝ «Հավերժ քոնը»

Վեպը ժամանակակից ավստրիական գրականության ամենաընթերցվող վեպերից մեկն է։ Երեսունը բոլորած լամպավաճառ Յուդիթի ու Հանեսի սերը ընթերցողին տարակուսանքի մեջ է գցում՝ սկզբում ռոմանտիկ ու շատ կրքոտ տպավորություն թողնելով, որի մասին կարող է երազել միայնակ կինը։ Սակայն անընդհատ ուշադրության ու անսպառ կրքի հետևում թաքնված են հիվանդագին ապրումներն ու նկրտումները։ Ծաղկեփնջերի ու հաղորդագրությունների հոսքը հոգեբանական ահաբեկության մեջ է գցում հերոսուհուն, սակայն Հանեսի սերն ու կիրքը արդեն նրա համար թակարդ էին, որից դուրս գալը հոգեբանական մեծ ճիգեր և ուժ է պահանջում հերոսուհուց։

 


ԱՆՏԱՐԵՍԸ կորոնավիրուսի օրերին [Զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ]

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Մարտակումբ [հայերեն թարգմանությամբ] հատվածներ

Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

արգելված գրքեր հայերենով [5 գիրք]

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Հայտնի հեղինակներ, որոնք ընկերներ են եղել

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

5 գիրք Զանգակից [2019-ին լույս տեսած]

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Հատված արքայադուստր Դիանայի ինքնակենսագրականից