Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Եվ այսպես՝ ամառային արձակուրդներն արդեն սկսել են՝ դե, սա հաջողակների համար: Շատերս պարզապես շարունակում ենք աշխատել այն հունով, որով աշխատում էինք և նոր գրքեր ավելացնել մեր անձնական գրադարանում: 

VNews-ը շարունակում է իր շարքը՝ ամեն ամսվա համար ներկայացնելով 5 գիրք, որ խորհուրդ է տալիս կարդալ: Այս ամիս առաջարկում ենք հետևյալ գրքերը՝ 

1. Ջոն Գրին՝ «Ալյասկայի որոնումներում»/ «Looking For Alaska»

Սա Ջոն Գրինի առաջին գիրքն է, որը հեղինակը գրել է քոլեջում իր հետ կատարկված որոշ դեպքերի հիման վրա: Ստեղծագործությունը պատմում է դեռահաս Մայլզ Հոլթերի մասին, որը նոր է ընդունվել քոլեջ, որտեղ էլ հանդիպում է մի քանի երիտասարդների ու ընկերանում նրանց հետ: Նա ծանոթանում է նաև Ալյասկա Յանգ անունով մի աղջկա հետ ու սիրահարվում նրան: Աղջիկն օգնում է Մայլզին իր սեփական հրեշների դեմ պայքարել ու հասունանալ: Միևնույն ժամանակ Ալյասկան իր սեփական խնդիրներն ունի, որոնց դեմ պայքարելն այդքան էլ հեշտ չի լինելու: Գիրքը 2019թ.-ի հոկտեմբերին արդեն կցուցադրվի որպես 8 էպիզոդից բաղկացած մինի սերիալ՝ Hulu ալիքով:

2. Տիգրան Մանգասարյան՝ «Զակո: Խակ պտուղ»

Պատկերապատումների ձևաչափով ներկայացված այս ինքնատիպ «հուշամատյանը» ստեղծվել է նկարիչ Սարգիս Մանգասարյանի հուշերի և նրա անցած ծանր ու արտասովոր ճանապարհի առավել հետաքրքրական դրվագների հիման վրա:

Պատումի վավերականությունը շեշտելու համար գրքում ներառվել են արխիվային նյութեր, լուսանկարներ, հատվածներ նամակներից և օրագրային գրառումներ: Այս նյութերի միջոցով գրքում վերստեղծվում է նկարչին ճակատագրով սահմանված ժամանակաշրջանի դաժան ու անմարդկային պատկերը: Ստալինյան բռնաճնշումներ, պատերազմ, գերություն, ստեղծագործելու խոչընդոտներ… Փորձություններ, որոնց դիմակայել կարող էր միայն ուժեղ անհատը, թեև շատ դեպքերում մարդու անհատականությունը և կամքը որևէ արժեք կամ նշանակություն չէին

Իր հուշերի համար նկարիչն ընտրել է «Խակ պտուղ» վերնագիրը և ոչ մի այլ մեկնաբանություն չի ավելացրել: Մարդ, որն իր ամբողջ կյանքում սովոր էր օրագիր պահելու և ճշգրտորեն ու ճշտապահորեն գրելու ամեն ինչ, չի գտել ոչ մի բառ՝ «Խակ պտուղ» խորագրին ավելացնելու համար:

3. Գիսլեն Լարամե՝ «Դա ի վերուստ էր գրված»

Միրիամը չափազանց ուրախ է, քանի որ հանկարծակի պարզել է, որ հայրը գործուղվում է Մարոկկո և ընտանիքին էլ տանում է իր հետ: Սակայն այնտեղ նրա ոգևորությունն իր տեղը զիջում է մի անորոշ տագնապի: Ինչու է իր մայրը այդքան տագնապած թվում: Ինչու է հայրիկի ընկերը իրեն Միրիամի փոխարեն անվանում Մերիեմ: Իսկ Ալին, հյուրանոցում աշխատող այդ տղան, իսկապես ով է նա իրականում: Աստիճանաբար, ճակատագրի քմահաճույքով, անցյալի մի շատ հին պատմություն է ի հայտ գալիս, որը մի սարսափելի ճշմարտություն է բացահայտում Միրիամի համար:

4. Ռեինբոու Ռոուել՝ «Էլյանորն ու Փարքը»/ «Eleanor and Park»

Էլյանոր՝ կարմիր վարսեր, սխալ ընտրված հագուստ: Կանգնում է Փարքի կողքին, մինչև նա նկատում է իրեն, պառկում է նրա կողքին, մինչև արթնանում է, բոլորին խամրած գույներով է տեսնում և ինքն էլ երբեք բավական չէ:

Փարք՝ գիտի, որ Էլյանորը կհավանի իր երգը, նախքան նույնիսկ այն նվագելը: Նա ծիծաղում է Էլյանորի կատակների վրա, նույնիսկ առանց մինչև վերջ լսելու: Ստիպում է Էլյանորին խոստումներ տալ ու պահել դրանք:

Գիրքը, որի դեպքերը տեղի են ունենում մեկ ուսումնական տարվա ընթացքում, պատմում է 16-ամյա երկու դեռահասների մասին, որոնք այնքան խելացի են, որ գիտեն՝ առաջին սերը երբեք հավերժ չէ, և այնքան հուսահատ են, որ փորձում են:

Այս գրքի հիման վրա ևս պատրաստում են նկարահանել ֆիլմ, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

5. Նիկոլա Յուն՝ «Արևը նույնպես աստղ է»/ «The Sun is Also a Star»

Նատաշան միայն գիտությանն ու փաստերին է հավատում, և ոչ թե ճակատագրին կամ երազանքներին, որոնք երբեք չեն իրականանա: Նա հաստատ այն աղջիկներից ՉԷ, որոնք մի տղայի են հանդիպում Նյու Յորքի զբաղված փողոցներում ու սիրահարվում նրան, երբ իր ընտանիքն ու ինքը 12 ժամից պետք է տեղահանվեն ԱՄՆ-ից ու ետ գնան Ջամայկա: Բայց այո՛, նա հաստատ այդ աղջիկներից Է:

Դենիելը միշտ լավ որդի, ուսանող է եղել և արդարացրել է իր ծնողների սպասելիքները: Նա երբեք պոետ կամ երազկոտ չի եղել: Բայց երբ նա հանդիպում է Նատաշային, հասկանում է, որ գուցե ճակատագիրն այլ բան է պատրաստել իր ու Նատաշայի համար:

Այս պատմության հիման վրա նկարահանվել է ֆիլմ, որը ԱՄՆ-ում թողարկվել է մայիսի 17-ին:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագրի մասին [Կարին Գրիգորյանն է պատմում]

ԱՆՏԱՐԵՍԸ կորոնավիրուսի օրերին [Զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ]

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

«Քյուրքչյան» հրատարակչություն

Մարտակումբ [հայերեն թարգմանությամբ] հատվածներ

Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

արգելված գրքեր հայերենով [5 գիրք]

Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը