Ի՞նչ կարդալ նոյեմբերին. Խորհուրդ է տալիս Գրքամոլը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ի՞նչ կարդալ նոյեմբերին. Խորհուրդ է տալիս Գրքամոլը

Կարդացեք նաև՝ Ի՞նչ կարդալ հոկտեմբերին. Խորհուրդ է տալիս VNews-ը 

Աշնան վերջին ամիսը՝ նոյեմբերը, գրքերի հետ անցկացնելն ամենալավ զբաղմունքներից մեկն է: VNews-ը և Գրքամոլ ակումբը նույնպես գիտեն սա և շարունակում են ներկայացնել 5 գիրք, որ կարող եք կարդալ լավագույն եղանակներից մեկի լավագույն ամսին՝ նոյեմբերին:

Շեքսպիր՝ «Սոնետներ»

Շեքսպիրի սոնետների հավաքածուն կարող եք կարդալ ցանկացած եղանակի, հատկապես՝ աշնանը: Յուրաքանչյուր սոնետ ունի իր գեղեցկությունն ու յուրահատուկ նշանակությունը: Շեքսպիրի լեզուն ու յուրահատուկ ոճն ավելի աշնանային են դարձնում ստեղծագործությունները:

Վիլյամ Սարոյան՝ «Մարդկային կատակերգություն»

Սարոյանի այս վիպակում խոսվում է կյանքի գրեթե բոլոր մութ կողմերը՝ մահ, պատերազմ, այրի մնացած կանայք, չքավորություն, ալկոհոլիզմ, հուսահատություն, մենություն, բայց նաև հավատ բարու նկատմամբ: Այն պատմում է 14-ամյա Հոմեր Մաքոլիի մասին, որը մեծանում է անհայր ընտանիքում: Երբ նրա ավագ եղբայրը՝ Մարկուսը, գնում է պատերազմում կռվելու, նա զգում է, որ պետք է հասունանա ու տան տղամարդու դերն ստանձնի: Գումար վաստակելու նպատակով տղան աշխատանքի է անցնում, որտեղ չափից շուտ բախվում է իրական կյանքի բարդություններին:

Նար-Դոս՝ «Սպանված աղավնի»

Նար-Դոսի գլուխգործներից մեկը համարվող այս վեպը ստեղծելու միտքը Նար-Դոսը երկար տարիներ է փայփայել, բայց գրել է վերջապես 1889 թվականին։ Վիպակը պատմում է Սառայի, Գարեգին Սիսակյանի և Ռուբեն Թուսյանի մասին, որոնք ճակատագրի բերումով հայտնվում են սիրային այնպիսի եռանկյունում, որից դուրս գալը կարող է կյանքեր խլել: Սերն այստեղ վերածվում է ատելության, իսկ ատելությունը վրեժի:  Նար Դոսի այս գեղեցիկ ստեղծագործությունն անտարբեր չի թողնի ընկերցասերներին և կստիպի վերապրել ամեն պահը գրքի հերոսների հետ միասին:

Էռնեստ Հեմինգուեյ՝ «Եվ ծագում է արևը» կամ «Ֆիեստա»

Հեմինգուեյի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն առաջին անգամ հրատարակվել է 1926 թվականին ԱՄՆ-ում «Եվ ծագում է արևը» վերնագրով, իսկ մեկ տարի անց Լոնդոնի հրատարակչական տունն այն հրատարակեց «Ֆիեստա» վերնագրով: Ստեղծագործությունը պատմում է  կորուսյալ սերնդի մասին, որն ավիրվել ու գրեթե ոչնչացացել է Առաջին աշխարհամարտից հետո: Գլխավոր հերոսն է ամերիկացի լրագրող Ջեյք Բարնսը, որը սիրահարված է սեռական ազատ կյանքով ապրող մի աղջկա՝ Բրետ Էշլիին: Վերջինս նույնպես սիրում է Ջեյքին, սակայն պատերազմում վիրավրոված Ջեյքը, նրան բացի հոգևոր կապից ոչինչ առաջարկել չի կարող: Տեղի ունեցող տարբեր իրադարձությունները ստիպում են այս երկուսին մտածել՝ ինչպե՞ս կդասավորվեր ամեն ինչ, եթե ամեն ինչ այլ լիներ…

Էնթոնի Բյորջես՝ «Լարովի նարինջ»

Էնթոնի Բյորջեսի այս հայտնի գործը բաղկացած է 3 գլխից և պատմում է Ալեքսի մասին, որը դեռ 15 տարեկանից դաժան արարքներ է իրագործում իր ընկերների հետ՝ նա դաժանաբար ծեծում է տղամարդկանց ու բռնաբարում կանանց ու աղջիկների: Նա խելացի է և սիրում է դասական երաժշտություն, սակայն իր արարքների համար պատասխան տալու արդյունքում սկսում է ատել իր սիրելի երաժիշտ Վան Բեթհովենի երաժշտությունը: Կկարողանա՞ կյանքի տարբեր փուլեր անցնելուց հետո Ալեքսը թողնել բռնության հանդեպ ունեցած իր խելագար հակումը:


Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

ԱՊԱՆՎԱԾ ԱՂԱՎՆԻՆ [Պատմվածք Ռուբեն Թուսյանի]

10 փաստ Նար-Դոսի մասին, որ արժե իմանալ…

Հայկական վեպերի ժամանակակից էկրանավորումներ

«Քյուրքչյան» հրատարակչություն

Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Վիլյամ Սարոյան․ Մարդկային կատակերգություն [հատված]

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

QUIZ. Գուշակի՛ր գիրքը կարճ նկարագրությունից

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]