fbpx

Ի՞նչ կարդալ փետրվարին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ձմեռը մոտենում է իր ավարտին, և էլ ինչպե՞ս կարող ես անցկացնել փետրվարը, եթե ոչ լավ գրքեր կարդալով: VNews-ը շարունակում է առաջարկել ամսվա իր գրքացանկը՝ խրախուսելով կարդալ, կարդալ ու կարդալ:

Ահա այն 5 ստեղծագործոթյունները, որոնք կարող եք կարդալ փետրվարին:

1. Բրեթ Իսթոն Էլլիս՝ «Ամերիկացի խելագարը»/«American Psycho»

Փաթրիք Բեյթմենը 26 տարեկան է: Նա գործարար է, գեղեցիկ, հմայիչ, խելացի ու կյանքի հարուստ փորձով: Սակայն նա բացասական կողմ էլ ունի՝ խելագար է: Գիրքը, որ գրված է առաջին դեմքով՝ Փաթրիքի անունից, պատմում է նրա առօրյա կյանքի և սպանությունների մասին: Նրա սպանությունները վերածվում են աներևակայելի աստիճանի դաժանության՝ նա բռնաբարում ու տանջամահ է անում իր զոհերին, զբաղվում նաև հանիբալիզմով ու դիակներն իր տանը պահելով: Փաթրիքը հալուցինացիաների մեջ է ընկնում ու տեսնում ահավոր, միևնույն ժամանակ ծիծաղել ու անվացատրելի բաներ: Բայց ամեն ինչ այսքանով չի ավատրվում: Փաթրիքը պետք է հասկանա, որտեղ է ավարտվում իրականությունն ու սկսում իր մտքի խաղը:

Այս գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվել, որը թողարկվել է 2000թ.-ին: Գլխավոր դերում է Քրիսթիան Բեյլը, որի խաղընկերներն այստեղ Ռիզ Ուիզերսփունը, Ջարեդ Լետոն ու Ուիլիամ Դեֆոն են:

2. Ջոջո Մոյես՝ «Ես մինչև քեզ»/ «Me Before You»

Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:

3. Օսկար Ուայլդ՝ «Երջանիկ արքայազնը»/ «The Happy Prince»

Մի քաղաքում, որը լի է աղքատներով ու տառապանքով, մի ծիծեռնակ հետ է մնում իր երամից: Այսպես նա հանդիպում է Երջանիկ արքայազնին, որն ապրելով ոսկե պալատում երբեք չի զգացել ցավ ու տխրություն: Տեսնելով՝ ինչպես են տառապում մարդիկ, արձանը խնդրում է ծիծեռնակին իր ոսկե մասերն ու թանկարժեք քարերը տալ աղքատ մարդկանց: Սակայն ձմեռը մոտենում է և ծիծեռնակը գնալով թուլանում է, իսկ Երջանիկ արքայազնի սիրտն աստիճանաբար կոտրվում է… սա մի պատմություն է հասարակ հերոսներով, բայց կարևոր ու փիլիսոփայական դասերով, որոնք հատուկ են Օսկար Ուայլդին:

4. Դավիթ Սամվելյան՝ «Արտագաղթած կարոտ»

Էսսեների ու պատմվածքների այս ժողովածուն հեղինակը նվիրել է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն: Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզանից են հեռու գնում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով…

Գիրքն այս ամիս թողարկվել է նոր կազմով ու խմբագրված տարբերակով, որտեղ կարող եք նաև նոր բանաստեղծություններ գտնել: Նշենք, որ փետրվարին վերաթողարկվելու է նաև հեղինակի մյուս գիրքը՝ «Ռոդենի ձմեռը»:

5. Անթընի Բըրջես՝ Լարովի նարինջ/ A Clockwork Orange

«Լարովի նարինջ» երգիծական հակաուտոպիան XX դարի աﬔնահռչակավոր գրական գործերից է: Անթընի Բըրջեսի պատկերած մղձավանջային ապագայում պատանի հերոսը՝ հանցախմբի պարագլուխ Ալեքսը, գրողի հորինած ժարգոնով իր արկածների և իրեն «շտկելու» իշխանությունների փորձի պատմությունն է անում: Սա ահազդու առականման պատում է բարու և չարի, բռնության, մարդու ազատության իմաստի մասին: Ավելի քան 50 տարի առաջգրված գիրքը պահպանել է ընթերցողին խռովքի մատնելու իր ուժը: Հայերեն թարգմանությունը հենվել է հեղինակային բնագրի վերականգնված տեքստի վրա:


«Հիսուսի կատվից» մինչև «…Կատուների քաղաք». Գրիգը պատմում է վերջին գրքի մասին

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

«Հաղթի՛ր կամ մահացիր. առաջնորդության կանոններ «Գահերի խաղից»

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Արթուր Միլլեր` «Պիեսներ». Մեջբերումներ

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ

Վաճառքում է «Թավշյա հեղափոխություն» կոմիքսների գիրքը

2019-ի 8 ռոմանտիկ ֆիլմերը

Հոգևորականներն այրել են «Հարի Փոթեր» և «Մթնշաղ» գրքերը

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով

Էրիխ Մարիա Ռեմարկ` «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը». Հատված

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»