Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. Խորհուրդ է տալիս Գրքամոլը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. Խորհուրդ է տալիս Գրքամոլը

Աշնան առաջին ամիսն արդեն սկսվել է: Դասեր, նոր զբաղվածություն ու հոբիներ, բայց այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ ընթերցանության մասին. չէ՞ որ գրքերն են մարդու լավագույն ու ամենախելացի ընկերները: Եվ այսպես՝ եթե շարունակում եք աշնանը ձեր գրապահարանը լցնել ընթերցված գրքերով, ապա մենք կրկին այստեղ ենք ձեզ օգնելու համար:

VNews-ը շարունակում է իր համագործակցությունը Գրքամոլ հայտնի ակումբի հետ և այս անգամ ներկայացնում է 5 գիրք, որ կարող եք վայելել սեպտեմբերին՝ ինչ եղանակ կամ զբաղվածություն էլ, որ լինի:

Գաբրիել Գարսիա Մարկես՝ «Նահապետի աշունը»

Մարկեսի այս վեպը պատմում է Լատինական Ամերիկայի բռնապետ նախագահի մասին, որը բոլոր ժամանակների իրական բռնակալների ընդհանրացված կերպարն է։ Նախագահի կենսագրության իրական փաստերը շատ քիչ են. միայն հասկանում ենք, որ նա ծնվել է 19-րդ դարի առաջին կեսերին, անունը Սակարիաս է, նրա մայրը Բենդիսոն Ալվարադոնն է, իսկ նախագահ նա դարձել է անգլիացի նավաստիների շնորհիվ:

Նահապետին շարունակ ուղեկցում են բազմաթիվ բամբասանքներից, պատմություններ ու լեգենդներ, որոնք իբրև տեղի են ունեցել նրա հետ: Հեղինակը հաճախ հակադրում է այս տեղեկությունները միմյանց, և թվում է՝ նա ինքն էլ չգիտի, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ ուղղակի միֆ:

Գուստավ Յանոուխ՝ «Զրույցներ Կաֆկայի հետ»

Գիրքը ներկայացնում է 20–րդ դարի եվրոպական գրականության ամենամեծ գրողներից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի հետ Յանոուխի զրույցներն ու հիշողությունները: Գուստավ Յանոուխը (1903–1968), որ հայրենի Չեխիայում հայտնի էր իբրև երաժշտագետ, գրական աշխարհում բացառիկ հեղինակություն սկսեց վայելել՝ հրատարակելով Կաֆկայի մասին հիշողությունների այս գիրքը (1951, 1968): Այն դիմացավ ժամանակների քննությանը և այսօր համարվում է Կաֆկայի կյանքի և ստեղծագործության մասին պատմող տասնյակ լավագույն գրքերից մեկը:

Էրիխ Մարիա Ռեմարկ «Արևմտյան ճակատում նորություն չկա»/ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»

Գրքի ամենասկզբում Էրիխ Մարիա Ռեմարկն ասում է. «Այս գիրքը ո’չ մեղադրանք է, ո’չ էլ ապաշխարանք, առավել ևս՝ այն արկածախնդրություն չէ, քանի որ մահն արկած չէ նրանց համար, ովքեր կանգնել են դրա դիմաց: Սա պարզապես մի փորձ է՝ պատմելու մի սերնդի մասին, ովքեր եթե անգամ խուսափել են, միևնույնն է, ջախջախվել են պատերազմից»:

Վեպը պատմում է գերմանացի զինվոր Փոլ Բաումերի մասին, որն Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ իր ուսուցչի դրդրմամբ միանում է գերմանական բանակին։ Բաումերն այստեղ հանդիպում է մի զինվորի` Ստանիսլաուս Կատզինսկուն՝ Կատին, որն էլ դառնում է Փոլի ուսուցիչն ու խրատներ տվողը։ Գիրքը չի կենտրոնանում հերոսական պատմությունների վրա, այլ ներկայացնում է այն դաժան պայմանները, որում հայտնվում են զինվորները։

Արթուր Մեսրոպյան՝ «Թռչող տունը»

Ժողովածուն ներկայացնում է Արթուր Մեսրոպյանի վերջին տարիների գործերը: Բանաստեղծություններն արտացոլում են անձի ու երևակայական ես-ի սթափ առերեսման փորձը, սառնասիրտ գնահատողական հայացքն ընտրությանը, ազատ կամ զսպված ինքնության դրսևորումներին, որոնք տեղաբաշխված են չհարմարվողականության տարածքներում: Ընթերցողը մասնակիցը կդառնա յուրօրինակ ճամփորդության առ էության ներսում գտնվող փակը, մութը և պահվածը, կառնչվի մարդու` միֆական հիմքի հետ միաձուլման ընթացքին, կտեսնի մետամորֆոզների մի շղթա` արտաքին պայմանականությունների քայքայման փորձով, չտեսնվածի հետ հանդիպմամբ ու նոր-անհայտի բացահայտմամբ:

Սոմերսեթ Մոըմ «Թատրոն»

Հեղինակի այս վեպը մի աղջկա՝ Ջուլիայի մասին է, որը հայտնի դերասանուհի է: Նա գեղեցիկ է, բարեկազմ ու ցանկալի: Ջուլիան ամուսնանում է մի տղամարդու՝ Մայքլի հետ, որը նույնպես հիասքանչ տեսք ուներ: Ամուսնության սկզբում ամեն ինչ լավ էր, սակայն շուտով Ջուլիային վանում է այն փաստը, որ ամուսինը նույնպես տարված չէ թատրոնով. վերջինս Ջուլիայի կյանքն էր:

 


17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Հեռուստաթատրոնի նոր ձևաչափ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնից

Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին. [վիպակն ասում է]

Պրահայի հրաշքը. Կլեմենտինում գրադարանը

ինքնամեկուսացման մեջ գրված գիրք |100 ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ| լավագույն հատվածները

Գաբրիել Գարսիա Մարկես. 100 տարվա միության և սիրո պատմություն

3 վեպ համաճարակների մասին, որ արժե կարդալ

Մարկեսի հրաժեշտի նամակի պատմությունը

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

3 գիրք անձրևոտ երեկոների համար

Գրողների «ճակատագրական կանայք»…

10 փաստ Հրաչյա Ներսիսյանի մասին, որ գուցե չգիտեք

«Քյուրքչյան» հրատարակչություն

10 փաստ, որ գուցե չգիտեք. Խորեն Աբրահամյան

10 փաստ, որ գուցե չգիտեք… Նարինե Գրիգորյան

Ջիգարխանյան…