Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
2020-ը սաստիկ տարի էր. այս հարցում կասկած չկա: Այսօր առանձնացրել ենք 2020-ի այն բոլոր իրադարձությունները, որոնք քննարկումների առիթ են դարձել…
Tesla ընկերության գլխավոր տնօրեն և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը և նրա կինը՝ Գրայմսը իրենց որդուն կոչեցին X Æ A-12 Մասկ: Մինչդեռ սոցցանցերում օգտատերերի մի մասը փորձում էր գուշակել երեխայի անվան ճիշտ արտաբերումը, մի մասն էլ՝ նշանակությունը, պարզ դարձավ, որ Մասկն ու Գրեյմսը տիպված են եղել փոխել իրենց նորածին որդու անունը` Կալիֆոռնիայի նահանգի օրենքի պահանջների պատճառով։ Կոլիֆոռնիայի օրենքներով երեխային գրացնելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր, ապաթարց և տրոհագիծ։ Սակայն Մասկն ու Գրեյմսը երեխային սովորական անունով չկնքեցին, նրանք պարզապես վերջին տառերը փոխարինեցին «Xii»–ով։ Տղայի նոր անունը X Æ A-Xii է։
Արքայական ընտանիքի անհաշտությունների մասին խոսվում է դեռևս 2018 թվականից, սակայն վերջին իրադարձությունները հիմնովին շոկի ենթարկեցին ոչ միայն թագավորական պալատը, այլև համայն մարդկությանը: Թեև Բուքենհեմյան պալատը ոչ մի մեկնաբանություն չէր տալիս կատարվող դեպքերին սակայն մի շարք աղբյուրներ հայտնում են, որ իսկզբանե թագավորական ողջ ընտանիքը Մեգանի հանդեպ հակակրանք է ունեցել: Ամեն ինչ հանգեցրեց նրան, որ Մեգանն ու Հարրին հրաժարվեցին արքայական արտոնություններից. զույգը որոշեց դառնալ «ֆինանսապես անկախ» և ապրել երկու մայրցամաքներում: Մեգանն ու Հարրին հայտնել են, որ լիովին աջակցում են թագուհուն, սակայն մտադիր են «նոր, պրոգրեսիվ դեր ստանձնել» միապետական համակարգում:
Ավելի մանրամասն՝ այստեղ:
Հեղինակավոր «Նյու Յորք Թայմս»-ը հայտնեց, որ ԱՄՆ-ում բացվել է ժենգյալով հացի խանութ: Խանութն իր գործունեությունը սկսել է 2019 թվականի նոյեմբերին, իսկ հեղինակավոր լրատվականի էջերում է հայտնվել արդեն 2020 թվականի հունվարի 1-ին: Այս հացատունը չունի սննդային մենյու և միակ բանն, ինչ այստեղ հարցնելու են այցելուին՝ «քանի՞ հատ»-ն է:
Ավելի մանրամասն՝ այստեղ:
Թուրքիայի Պետական խորհուրդը չեղյալ հայտարարեց 1934 թվականին ընդունված որոշումը՝ Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ եւ գրանցեց այն որպես մզկիթ:
Մանրամասները՝ այստեղ:
Մայամիում ընթացող Ֆուտբոլի ազգային լիգայի 54-րդ Սուպեր գավաթի խաղակեսի ընթացքում Շակիրան և Ջեյ Լոն իրենց շոուով ցնցեցին հանդիսատեսին: Սուպեր գավաթի խաղը տեղի ունեցավ Մայամիի Hard Rock մարզադաշտում: Շակիրայի և Ջեյ Լոյի շոուի ընթացքում որպես հյուր կատարող հանդես եկավ նաև Լոպեսի դուստրը՝ Էմմա Մունյիզը:
Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն ընտրվեց Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ընտրության «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմի նկարահանումների մեծ մասն արվել են Հայաստանում ու Արցախում։
Ավելի մանրամասն՝ այստեղ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը: Այդ թվում ներկայացվեց նաև 7 -12 դասարաններում «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագիրը։ Առաջինն, ինչն աչքի զարնեց. «Հայ գրականություն» առարկան փոխարինված էր «Գրականություն» առարկայով, ինչը պայմանավորված է օտար հեղինակների ներառմամբ։ Մի շարք օգտատերերի մոտ հարցեր առաջացան հանրային քննարկման ներկայացված ծրագրում բացակայող մի շարք հեղինակների կամ ստեղծագործությունների մասին, ինչպիսիք են, օրինակ, Մովսես Խորենացին, Եղիշեն, Կորյունը, հայ առակագիրներ Մխիթար Գոշն ու Վարդան Այգեկցին, բնաստեղծներ Ֆրիկն ու Սիամանթոն, և շատ ուրիշներ։
Մեր զրույցը, առարկայական չափորոշիչների «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի» առարկաների փորձագիտական խմբի ղեկավար, Թամար Ալեքսանյանի հետ՝ այստեղ:
Ռեփերի Քանյե Ուեսթը վերջին պահին դիմեց ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար և ընտրություններում հավաքեց 57 հազար ձայնից մի փոքր ավել: Նրա օգտին քվեարկել են 12 նահանգներում ՝ Արկանզաս, Կոլորադո, Այդահո, Այովա, Կենտուկի, Լուիզիանա, Մինեսոտա, Միսիսիպի, Օկլահոմա, Թենեսի, Յուտա և Վերմոնտ: Ուեսթի լավագույն արդյունքը եղել է Թենեսիում ՝ 10188 ձայն: Իր Twitter-ում ռեփերը ակնարկեց, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա՝ 2024 թվականի ընտրություններին:
Մանրամասները՝ այստեղ և այստեղ:
Հայտնի մեգաաստղ Լեդի Գագան հանրությանը ներկայացրեց նոր տեսահոլովակ, որը նկարահանված է հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով։ Տեսահոլովակը նկարահանվել է «911» երգի հիման վրա։Տեսահոլովակի շուրջ քննարկումները չդադարեցին շատ երկար. շատերը տեսահոլովակն ընդունեցին, որպես նախազգուշացում՝ Արցախ-Ադրբեջանական պատերազմի, շատերը միայն քմծիծաղեցին այս տեսության վրա, ոմանք էլ հիշեցին այն բոլոր պնդումները, ըստ որոնց Գագան սերտորեն կապված է մասոնականության հետ:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սեքսն ու սեքսուալությունը «Աստծո պարգև» անվանեց։ Այս մասին նա ասաց Ֆրանսիայի հետ երիտասարդության հետ հանդիպման ժամանակ։ «Սեքսուալությունը և սեքսն Աստծո պարգև է, ոչ թե տաբու։ Դրա նպատակը երկուսն է` սեր և կյանքի ստեղծում։ Իրական սերը կրքոտ է։ Եվ կրքոտ սերը տղամարդու և կնոջ միջև տանում է դեպի հավիտենական կյանք։ Միշտ։ Եվ այն (սերը) տալիս են և հոգով, և մարմնով»,– ասաց Հռոմի Պապը։
18-ամյա երգչուհի Բիլլի Այլիշը հինգ «Գրեմմի» ստացավ, այդ թվում՝ այսպես կոչված «մեծ քառյակը»՝ տարվա երգի և տարվա ձայնագրության, տարվա ալբոմի և տարվա լավագույն փոփ-ալբոմի համար, ինչպես նաև, որպես տարվա լավագույն սկսնակ արտիստ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո