Ի՞նչն է ոգեշնչում հանճարներին. 5 տարօրինակ մուսա - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ի՞նչն է ոգեշնչում հանճարներին. 5 տարօրինակ մուսա

Նրանք հանճարեղ են, նրանց բնորոշ են մի շարք տարօրինակություններ ու անսովոր մուսաներ. ինչից ասես, որ չեն ոգեշնչվում հանճարները՝ էլ նեխած խնձոր, էլ դիահերձարաններ… Այսօր կքննարկենք Դիքենսի, Ագաթա Քրիսթիի, Մարկ Տվենի, Շիլլերի և Պուշկինի մուսաները։

Միայն սերը չէ, որ ոգեշնչում է

Չարլզ Դիքենսին ոգեշնչում էին դիահերձարանները

Համաշխարհային գրականության դասականներից մեկի՝ 19-րդ դարի նշանավոր արձակագիր Դիքենսի ոգեշնչումը կապված է մահացածների հետ: Բանն այն է, որ նրան հաճախ կարելի էր գտնել դիահերձարաններում: Նա սիրում էր ժամերով «հիանալ» մահացածների անշնչացած մարմիններով, նայել նրանց վնասվածքներին ու անգամ հետևել, թե ինչպես են նրանց հերձում: Ինքը՝ գրողը ոչ մի կերպ չէր բացատրում իր այդ հակումը: Իսկ ինչ վերաբերում է Դիքենսի գործերի սյուժետային զարգացումներին. կենսագիրները նաև պատմում են, որ գրողը հաճախ «շփվում» էր իր ստեղծագործությունների հերոսների հետ և եթե նրանք ձանձրացնում էին Դիքենսին, վերջինս ուղղակի սպառնում էր, որ էլ ոչ մի տող չի գրի նրանց մասին:

Ագաթա Քրիսթիի երևակայությունը կախված էր կեղտոտ ափսեների քանակից

Դետեկտիվ ժանրի ամենահայտնի գրողներից մեկը Ագաթա Քրիսթին է։ Նա հրատարակել է ավելի քան 60 դետեկտիվ վեպ, 6 սիրային վեպ, պատմվածքների 19 ժողովածու, պիեսներ։ Պարզվում է՝ «դետեկտիվների թագուհուն» ոգեշնչում էր այնպիսի անմեղ զբաղմունք, ինչպիսին է ափսեներ լվանալը։ Ագաթան վստահ էր, որ այդ պրոցեսը խթանում է երևակայության թռիչքին։ Ափսեները մի լավ լվանալուց հետո Ագաթան սկսում էր խնձորներ ուտել ու գրել. նրա կարծիքով այս մրգերը նպաստում էին ուղեղի աշխատանքին։

Ի դեպ, Ագաթա Քրիսթին իր առանձնատան լոգարանի համար հատուկ պահանջ է դնում ճարտարապետի արաջ. «Ես մեծ լոգարան եմ ուզում, և այն պետք է հարմար եզր ունենա, քանի որ ես սիրում եմ խնձորներ ուտել»: Սա զուտ շքեղություն չէր.  լոգարանը Ագաթա Քրիսթիի համար աշխատանքի հիմնական վայրն էր:

Ֆրիդրիխ Շիլլերն ու նեխած խնձորները

Շարունակելով խնձորների թեման. բանաստեղծ և դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերը գրելու ընթացքում միշտ իր գրապահարանին էր դնում  նեխած խնձորների մի զամբյուղ: Այս մրգից գարշահոտություն էր տարածվում, ինչը Շիլլերի ընկեր Վոլֆգանգ Գյոթեի մոտ զզվանք էր առաջացնում: Ինչևէ, ինչպես Շիլլերի կինն է արձանագրել, գրողը «չէր կարողանում ապրել և գրել առանց այդ տհաճ հոտի»: Առհասարակ, Շիլլերի ոգեշնչումը նրա առաջ մեծ պահանջներ էր դնում. նա մեծամասամբ գիշերն էր աշխատում, իսկ աշխատասենյակում կարմիր վարագույրներ էր կախել, և արևի լույսը երբեք չէր ընկնում սենյակ: Երբ գրողը հոգնած էր լինում, ոտքերը դնում էր սառը ջրի մեջ, դա նրան օգնում էր արթուն մնալ և գրել:

Անուղղելի ծխող Մարկ Տվենը

Մարկ Տվենը սիրում էր աշխատել ծխախոտով ու ծխի մեջ։ Հենց ամերիկյան գրականության ամենանշանավոր գործիչներից մեկին՝ Մարկ Տվենին է պատկանում հետևյալ արտահայտությունը՝ «Չկա ավելի հեշտ բան, քան ծխելը թողնելն է, ով՝ ով, բայց ես լավ գիտեմ. ես դա արել եմ հազար անգամ»:  Մարկ Տվենը օրական ծխում էր միջինում 40 սիգար, ժամանակակիցները պատմում էին, որ նրա աշխատասենյակում ուղղակի անհնար էր երկար մնալ:

Լիմոնադի ու դուելների սիրահար Պուշկինը

Ռուս հանճար Ալեքսանդր Պուշկինին ոգեշնչումն այցելում էր, որպես կանոն, գիշերով, երբ պոետը լիմոնադ էր խմում։ Պուշկինի ամենապտղաբեր մուսան մասնավորապես  լավանդայի լիմոնադն էր։ Ի դեպ, երբ Պուշկինը գնում էր իր ճակատագրական դուելին, ճանապարհին մտնում է տեղի հրուշակարան ու մի բաժակ իր սիրելի լիմոնադից խմում, որը, փաստորեն վերջինն էր իր կյանքում։

 

 

 


Տաղանդի մութ կողմերը. Անդերսեն,Դիքենս, Տվեն

Կենսագրություններ, որ ոգեշնչում են

Մարկ Տվենի նամակը կնոջը՝ Լիվիին

Լավագույն խմողները ռուս գրականությունում…

Stranger Things 3-ը ռեկորդ է սահմանել Netflix-ում

Պուշկինն ասում է…

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Մարկ Տվենը և նրա սիրելի կատուները (լուսանկարներ)

Հետաքրքիր դեպքեր Մարկ Տվենի կյանքից

10 անհայտ փաստ հայտնի գրքերի մասին

Հայտնի մարդկանց արխիվային լուսանկարները

Նկարիչը վերականգնում է հայտնի հին լուսանկարների գույները (լուսանկարներ)

7 կարճ գիրք, որ կարող եք կարդալ 1 օրում (մաս 3)

Մարկ Տվենն ասում է…

Մարկ Տվեն. Ադամի օրագիրը. մաս 4

Մարկ Տվեն. Ադամի օրագիրը. մաս 3