Ինչպե՞ս արձագանքեցին «Գահերի խաղի» աստղերը սերիալի առաջին սեզոնի կադրերը նայելիս - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչպե՞ս արձագանքեցին «Գահերի խաղի» աստղերը սերիալի առաջին սեզոնի կադրերը նայելիս

Ամերիկացի հեռուստահաղորդավար Կոնան Օ’Բրայենը հավաքել է «Գահերի խաղը» հայտնի սերիալի դերասաններին և ցույց տվել նրանց մի հոլովակ որտեղ արխիվային կադրեր են սերիալի առաջին եթերաշրջանից:

Սերիալի ստեղծագործական կազմը «Գահերի խաղի» յութուբյան պաշտոնական էջում երկու րոպե տևողությամբ հոլովակ է տեղադրել որտեղ կարելի է տեսնել Մեյսի Ուիլյամսի, Քիթ Հարինգթոնի,  Այզեք Հեմփսթեդ Րայթի և Սոֆի Թըրների արձագանքները: Հոլովակի ամբողջական տարբերակը կընդգրկվի «Game of Thrones: The Complete Collection»-ում, որը կթողարկվի դեկտեմբերի 3-ին:

Թիզերը նայելիս պարզ է դառնում, որ սերիալի դերասանների համար իսկապես անսպասելի էր տեսնել իրենց «ես»-երին՝ 8 տարեկան հոլովակում:

«Ամաչում եմ… Ի՞նչ ես անում մեզ հետ…»:- ասում է Մեյսի Ուիլյամսը, երբ էկրանին են հայտնվում կադրեր, որոնցում Մեյսիի և Սոֆի Թըրների ամուր ընկերությունը դեռ նոր-նոր էր ծնվում:

Նշենք նաև, որ «Game of Thrones: The Complete Collection»-ում տեղ կգտնեն «Գահերի խաղի» բոլոր 8 եթերաշրջանները, սերիալի մասին նկարահանված դոկումենտալ ֆիլմը, սերիալում տեղ չգտած էպիզոդները և 30 րոպե տևողությամբ րոհոլովակ, որտեղ կծանոթանանք սերիալի ստեղծման պատմությանը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 


GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը ամուսնացել են երկրորդ անգամ

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը

Ջորջ Մարտինը խոսել է «Չեռնոբիլ» մինի-սերիալի մասին

«Գահերի խաղի» աստղ Սոֆը Թըրները կարող է մարմնավորել Բոյ Ջորջին