Ինչպե՞ս աշխատել տնից ու չկորցնել մոտիվացիան. ըստ Չերչիլի, Էյնշտեյնի ու Հյուգոյի - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչպե՞ս աշխատել տնից ու չկորցնել մոտիվացիան. ըստ Չերչիլի, Էյնշտեյնի ու Հյուգոյի

Ընդամենը շաբաթներ առաջ սովորական աշխատանքային օրը պարտադրում էր շտապել, արթնանալ երրորդ զարթուցիչից՝ կիսաքուն անջատելով առաջին երկուսը, ճեմել դեպի խոհանոց՝ դիմելու մարդկության մեծագույն ձեռքբերում սուրճի օգնությանը։ Պատրաստվել՝ ով որքան կարող էր ու վազել աշխատանքի՝ փորձելով խուսափել խցանումներից ու, ճակատագրի հեգնանքով, հայտնվել խցանումների կիզակետում։ Այս ամենն ուղեկցվում էր ուշանալու ու ոչինչ չհասցնելու հավերժական զգացողությամբ։

Մենք երազում էինք անշտապ ապրելու մասին, ուզում էինք կարգին վայելել առավոտյան սուրճն ու մի բան էլ նախաճաշել՝ ամերիկյան սերիալների ու ձիթապտղի յուղի գովազդների պես՝ ընտանիքով, ժպտերես ու անհոգ։ Երազում էինք, որ աշխատանքային օրը չուղեկցվի կոլեգաների դժգոհ հայացքներով, որ օֆիսային չոր աթոռներին փոխարինեն փափուկ ու տաք մահճակալները։ Դե ի՞նչ, այժմ վստահաբար կարելի է ասել՝ հարկավոր է ցանկությունների հարցում զգույշ լինել. չէ՞ որ դրանք իրականանալու սովորություն ունեն։

Մեր երբեմնի երազանքների աշխատանքային օրն այժմ իրականություն է, և եկեք խոստովանենք, որ այս իրականությունն այդքան էլ մեր ստով չէ։ Այնուամենայնիվ, օֆիսային միջավայրը, աղմկող կոլեգաներն ու չոր աթոռները, փաստորեն, ավելի էին մոտիվացնում, քան տունն՝ իր բոլոր կոմունալ հարմարություններով։

Ինչպե՞ս գտնել տնից աշխատելու մոտիվացիա, ինչպե՞ս է դա հաջողվել Էյնշտեյնին, Չերչիլին ու Հյուգոյին, ի՞նչ կարելի է սովորել նրանցից և առավել արդյունավետ օգտագործել տնից աշխատելու հնարավորությունը՝ ստորև։

Մարդկությանը հայտնի է Վիկտոր Հյուգոյի փորձը։ Վերջինս «Փարիզի Աստվածամոր տաճարը» գրելու համար խիստ վերջնաժամկետներ ուներ, ամեն շաբաթ գրողը տունգանվում էր ձեռագրերը ուշացնելու համար։ Գործն ավարտին հասցնելու նպատակով Հյուգոն որոշում է ինքն իրեն տնային կալանքի ենթարկել, և որպեսզի չտրվի տնից դուրս գալու գայթակղությանը, Հյուգոն հրամայում է աղախինին թաքցնել իր բոլոր հագուստները։ Այդպիսով, չունենալով պատշաճ հագնվելու հնարավորություն, Հյուգոն #մնումէտանը և ավարտին հասցնում իր վեպը։

Ինքնակամ և ի նպաստ աշխատանքի, տնային կալանքի ենթարկվելու մեկ այլ օրինակ է Դեմոկրիտը, վերջինս սափրել էր գլխի մի կեսն ու, այդպիսով, ինքն իրեն պարտադրել տանը մնալ և աշխատել։ Իսկ երբ Դեմոկրիտը ֆիզիկական ակտիվության կարիք էր ունենում ուղղակի սկսում էր թռչել տան կահույքի վրայով։

Սակայն անգամ տանը մնալով կարելի է մի շարք գայթակղությունների տրվել ու ծուլանալ

Եկեք հիշենք մեր դպրոցական տարիները. մենք պատրաստ էինք օրը հարյուր անգամ թեյ պատրաստել ու խմել, միայն թե հետաձգեինք աշխարհագրության դասը սովորելու գործընթացը։ Այստեղ հստակ գրաֆիկ է անհրաժեշտ, որը կարելի է կազմել սեփական նախապատվություններին համաձայն։ Օրինակ Բալզակը արթնանում էր կեսգիշերին և աշխատում մինչև լուսաբաց, ինչից հետո սիրում էր մեկ ժամ պառկել լոգարանում, թեև այս սովորությունը նա «գողացել» էր Նապոլեոնից։

Անգլիացի նշանավոր սնուկերիստ Սթիվ Դևիսը մոտիվացիա էր գտնում պանրով սենդվիչների մեջ. վերջինս չէր սնվում, մինչև բավարար քանակությամբ գնդակներ չէր ուղղում գնդապարկը։ Սակայն պատմությունը մեզ ցույց է տալիս նաև հակառակ օրինակը. Իսահակ Նյուտոնն այնքան էր տարվում աշխատանքով, որ մոռանում էր սնվել և ընթրիքը բաժին էր հասնում իր կատվին։

Մի չարաշահեք կոֆեինը

Եկեք խոստովանենք, դեռահասության սովորությունը չի լքել մեզ, և հիմա էլ մենք հաճախ գնում ենք սուրճի հետևից, ոչ թե որովհետև սուրճ ենք ուզում, այլ քանի որ դա հարմար առիթ է աշխատանքից շեղվելու։ Սուրճի հարցում պետք է զգույշ լինել, երբե’ք մի անցեք սահմանն ու մի փոխարինեք սուրճի փոքրիկ  բաժակը՝ մեծով։ Հարկ է հիշել բրիտանացի քաղաքագետ Թոնի Բեննի օրինակը, վերջինս սուրճ էր խմում  թեյի, մեծ բաժակով, ամեն ժամը՝ մեկ։ Արդյունքում Թոնին հայտնվեց հիվանդանոցում և նրա մոր պոլինեվրիտ հայտնաբերեցին։ 

Ոգեշնչում ու մոտիվացիա

Առաջին հայացքից տնից աշխատելը մի մեծ առավելություն ունի. մենք չենք տեսնում նյարդայնացնող կոլեգաների դեմքերը։ Սակայն, արի ու տես, որ երբեմն այդ դեմքեը մեզ ուղղակի անհրաժեշտ են մոտիվացվելու համար։ Այս խնդրի լուծումը կարելի է փնտրել Հենրիկ Իբսենի կենսագրության մեջ։ 19-րդ դարի նորվեգացի խոշոր դրամատուրգը պատից կախել էր շվեդ գրող Ավգուստ Ստրինդբերգի լուսանկարը։ Իբսենն ասում էր՝ «Ես չեմ կարող թեկուզ մեկ տող գրել, առանց այս խելագարի»։ 

Հանճարներից յուրաքանչյուրը գտնում էր մոտիվացվելու իր ձևը։

Բրիտանացի գրող Հիլարի Մենթելը, ով  դարձել Է առաջին կինը, որը երկու անգամ ստացել Է «The Man Booker Prize»-ը, իր ոգեշնչումը գտնում էր լոգարանում՝ միաժամանակ և գրելով և թուլացնելով նյարդերը։

Իսկ ժամանակակից ֆիզիկայի հայր Ալբերտ Էյնշտեյնը բարդ խնդիրները լուծելու համար դիմում էր ջութակի օգնությանը. նավագելով նա գտնում էր ամենաբարդ հարցերի պատասխանները։

Ուինսթոն Չերչիլը սիրում էր մի քիչ «աչք կպցնել» ընթրիքից հետո, վերջինիս վկայությամբ այդ սովորությունը նրան թույլ էր տալիս մեկ օրվա ընթացքում կարատել 36 ժամվա աշխատանք։ 

 

 

 

 


ինչպե՞ս են առաջացել ակնաջօղերը. Մահմեդական առասպել

Ինչու՞ են Բարսելոնայի տաքսիները սուգ ու ամոթ խորհրդանշում

Տղամարդիկ կյանքի 1 տարին վատնում են կանանց նայելով

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Հանճարները նաև հանճարեղ կատակում են…

Ինչու՞ է փետրվարը տևում 28 օր. [փորփրե՞նք]

3 սեքս-սկանդալ. գեղանկարչություն

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն

Սեքսի դերը համաշխարհային պատմության մեջ

Լուսանկարների 6 տեսակ, որ վկայում են ցածր ինքնագնահատականի մասին

Չապլինի ճառը. սու՞տ, թե՞ իրականություն

Նոստրադամուս. 6 գուշակություն, որ իրականացավ