Ինչպե՞ս չամուսնալուծվել կարանտինին... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչպե՞ս չամուսնալուծվել կարանտինին…

Վիճակագրությունը դաժան բան է, և այն վկայում է, որ Չինաստանում կտրուկ աճել է ամուսնալուծության դիմումների թիվը։ Սոցիոլոգները այս հանգամանքը կապում են կարանտինի հետ. չէ՞ որ մենք այլևս ֆիզիկապես չենք կարողանում հանգստանալ իրարից, կարոտել իրար։ Կարանտինը փակել է ամուսնական զույգերին մի հարկի տակ ու բազմատեսակ խնդիրներ ստեղծել նրանց համար։ Այսպիսով, ի՞նչ անել, որպեսզի Չինաստանի օրինակը շարունական չլինի։

Ինչպե՞ս չամուսնալուծվել

Հանգստի ձեր ժամանակը

Հոգեբանները պնդում են՝ լավ ինքնազգացողության համար հարկավոր է մի քիչ ժամանակ անցկացնել միայնակ և ձեր մտքերի հետ՝ բացառելով սիրելիի ներկայությունը ձեր կողքին։ Տարբեր մարդկանց մոտ այդ ժամանակահատվածը տարբեր է՝ մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ։ Այն թույլ է տալիս հոգեբանորեն վերլուծել օրվա իրադարձությունները։ Անգամ եթե դուք ապրում եք մեկ սենյականոց բնակարանում, առանձնանալ կարելի է խոհանոցում, կամ լոգարանում. տեղ միշտ էլ կգտնվի։ Ավելի լավ է այդ ժամանակ զերծ մնալ հեռախոսից ու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ 68% դեպքերում ընթերցանությունը օգնում է հաղթահարել սթրեսը, և շատ ավելի լավ է գլուխ հանում այդ գործից, քան տարատեսակ այլ զբաղմունքները, այդ թվում՝ ալկոհոլը։ 61% դեպքերում օգտակար է լավ երաժշտությունը, իսկ ահա սուրճն ու թեյը երրորդ հորիզոնականում են, դրանք օգնում են 54% դեպքերում։

Համատեղ տագնապ

Այս օրերին յուրաքանչյուրիս գլխում այնպիսի մտքեր են ծագում, ինչպիսիք են՝ «իսկ ի՞նչ կլինի հետո», «վերջիվերջո ե՞րբ կկարողանանք հանգիստ սրտով դուրս գալ տնից», «ինչպե՞ս է երեխան հարմարվում հեռահար ուսուցմանը». իհարկե, կարելի է ձևացնել, թե այս ամենը ձեզ չի անհանգաստացնում, սակայն դա լավ բանի չի հասցնի։ Հոգեբանները խորհուրդ են տալիս տագնապին օրվա մեջ հստակ ժամանակ տրամադրել։ Իսկ եթե դա անեք ձեր սիրելիի հետ, ապա կամրապնդեք վստահությունն ու կզգաք, որ դուք միայնակ չեք ձեր տագնապների մեջ։

Կարող է աբսուրդային հնչել, սակայն փորձեք հստակ ժամանակ գտնել, և ամեն օր նույն ժամին քսան րոպե տրամադրել տագնապներով ու անհանգստացնող բաներով փոխանակվելուն։

Անհանգստությունը վերածեք արդյունավետ գործընթացի

Եթե վախենում եք, անվստահություն ու տագնապ եք զգում, ապա պետք է գիտակցեք, որ այդ ամենը բնականոն է ստեղծված իրավիճակում։ Կարևոր է, այդուհանդերձ, չմոռանալ այն ամենի մասին, ինչը գտնվում է մեր վերահսկողության տակ. ոչ ոք մեզնից չի խլել հեռահար աշխատելու, ծնողներին զանգելու, ընկերների հետ հեռահար շփվելու իրավունքը։ Որպեսզի ճնշող ինքնազգացողություն չունենաք, սիրելիի հետ միասին մտածեք, թե այս պահին ի՞նչն է գտնվում ձեր վերահսկողության տակ, և ձեռնամուխ եղեք դրա իրագործմանը։ Կրկին վերաբաշխեք պարտականություններն ու գործերը։ Անելով այն, ինչը հենց ձեզնից է կախված, դուք կկարողանաք անհանգստությունը վերածել արդյունավետ գործընթացի։

Հաշվի նստեք սիրելիի ապրումների հետ

Սթրեսը մեզնից յուրաքանչյուրի վրա տարբեր կերպ է անդրադառնում։ Լինում է, որ մարդկանց էմոցիաները քարանում են ու թվում է, թե նրանք ոչինչ չենք զգում։ Մենք կարող ենք սթրեսային իրավիճակում մեզ պահել լրիվ այլ կերպ, քան մեր սիրելին։ Հոգեբանները վկայում են՝ դա նորմալ է։ Նորմալ է, եթե ձեր սիրելին ավելի շատ գրկախառնությունների կարիք ունի, քան սովորաբար։ Նորմալ է, եթե ձեր սիրելի ավելի դյուրազգաց է դարձել ու լաց է լինում ամեն փոքր բանից։ Նաև նորմալ է, եթե նա մի քիչ պարփակվել է իր մեջ ու նրա ամենամեծ ցանկությունը՝ քնել ու ոչինչի մասին չմտածելն է։ Մենք բոլորս փորձում ենք գտնել մեր մեթոդները, թե ինչպե՞ս հաղթահարել ստեղծված դրության հոգեբանական հետևանքները։

Այս օրերին բոլորից, առանց բացառության, հարկավոր է կայունության ու ապահովության զգացողություն։ Այնպես որ, եթե էմոցիոնալ մակարդակում ձեր սիրելիի ցանկությունները մի քիչ փոխվել են, հարկ է հաշվի նստել դրանց հետ։ Փորձեք հոգ տանել նրա մասին ոչ թե այնպես, ինչպես ինքներդ եք ուզում, այլ այնպես, ինչպես դրա կարիքն ունի նա։ Սա փոխադարձ գործընթաց է և արդյունքը նկատելի կլինի, եթե նույնն անի նաև ձեր սիրելին։

Օգտագործեք ժամանակը մտերմանալու համար

Իբրև հակակշիռ ստեղծված իրավիճակի բոլոր վատ հետևանքներին, կա մի բան, որը չենք կարող հերքել. մեր կյանքում ազատ ժամանակ է ստեղծվել, ինչն էլ կարելի է օգտագործել հարաբերություններին ի նպաստ։ «Մտերմանալ» բառը շատ լայն հասկացողություն է, եթե ավելի մասնավորեցնենք, դուք կարող եք նոր ընտանեկան սովորույթներ ստեղծել, պլաններ մշակել ապագայի մասին, խոսել երեխաների կամ նրանց բացակայության մասին։ Խոսեք հենց ձեր ՝ երկուսի մասին, այն ամենի, ինչը ուղիղ կապ ունի ձեր ու ձեր սիրելիի հետ։ Եվս մի հիանալի միջոց. ժամանդրեք իրար։ Հրավիրեք ձեր սիրելիին ռոմանտիկ ընթրիքի, կարող եք նամակ ուղարկել՝ «երեկոյան ութին, հյուրասենյակում, դրես կոդը՝ տոնական» բովանդակությամբ։ Սա կօգնի նոր շունչ հաղորդել ձեր շփմանն ու հասարակ սնվելու պրոցեսը դարձնել ինչ-որ կարևոր բան։

 

 


Ինչպե՞ս է առաջին սերն ազդում հետագա հարաբերությունների վրա

7 ճշմարտություն ՝հայտնի հոգեբանից

6 նախանշան, որ նա ձեզ դավաճանում է

Բարձր էմոցիոնալ ինտելեկտով մարդկանց 12 հատկանիշ

նրանք սիրուն են, կայացած են բայց… միայնակ [ինչու՞]

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․

7 պատճառ, թե ինչու են խելացի մարդիկ ավելի դժբախտ

Ի՞նչ է պատմում քո սիրելի գույնը քո մասին

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին

Մի երկու միտք կարանտինի մասին. Սամվել Թոփալյան

Ինչու՞ ենք մեր տրամադրությունը բարդում եղանակի վրա…

5 ալկոհոլային կոկտեյլ, ուրախ կարանտինի համար

Առցանց ներկայացումներ Սունդուկյանի պաշտոնական էջում

«Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության մասին…

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]