Ինչպե՞ս է առաջացել «Արցախ» անունը... (ավանդազրույց) - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչպե՞ս է առաջացել «Արցախ» անունը… (ավանդազրույց)

Ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ, առաջին հիշատակությունները Վանի թագավորության (ուրարտական) շրջանից են։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից ճյուղավորված Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազյանք»…

Մեկ այլ ավանդազրույց վկայում է, որ…

Հայկ Նահապետը լուր է ստանում, թե` հողն այս կողմերում չի դիմանում ցանքերին, ամենաթեթև անձրևից անգամ հողի վերին շերտերը պոկվում են ու հասուն արտերը ցեխակոլոլ անում: Հայկ Նահապետն իր որդի Արամանյակին ուղարկում է այս երկրամաս և հանձնարարում, որ ծառ ու թուփ տնկի. միայն այդ դեպքում հողը դիմացկուն կդառնա ու չի սահի:
Արամանյակը, Հայոց աշխարհի այս ու այն կողմերից «ցախ»-եր կտրելով, տանում տնկում է այդ հոսող հողերի վրա: Այստեղից էլ առաջացանում է «Արամանյակի ցախ» անունը, որը ժամանակի ընթացքում կրճատվեց, դարձավ «Արցախ», իսկ երկրամասը կոչվեց Արցախ աշխարհ:

Տես նաև՝


Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

20-րդ դարի 5 հայտնագործություն, որ փոխեցին մեր կյանքը

Ինչպե՞ս ծնվեց և ընդունվեց ՀՀ օրհներգը

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Մոնթեի ազատագրած Քարվաճառը