Ինչպես հայերը վաստակեցին կոնյակ բառը գործածելու իրավունքը... - VNews

Ինչպես հայերը վաստակեցին կոնյակ բառը գործածելու իրավունքը…

konichok - Ինչպես հայերը վաստակեցին կոնյակ բառը գործածելու իրավունքը...

Առաջին հայկական դասական կոնյակը ստեղծվել  1887 թվականին: Դրա համար հայկական կոնյակի սիրահարները պարտական եմ Ներսես Թահիրյանցին։ Վերջինս  իր գործարանում սկսեց կիրառել սպիրտի թորման դասական ֆրանսիական տեխնոլոգիաները, որոնց ականատեսն էր եղել հենց Ֆրանսիայում: Թահիրյանցը կոնյակի սպիրտի հնեցման համար հատուկ սենյակ սարքավորեց:

Հենց այս պահն է համարվում Հայկական կոնյակի արտադրության սկիզբը:

19-րդ դարի վերջում ռուսական կայսրության մեջ մտնող Էրիվանի նահանգում գործում էին բազմաթիվ գինու և օղու ձեռնարկություն, այդ թվում՝ կոնյակի գործարաններ: Թահիրյանցի օրինակին հետևեցին շատերը՝ հիմնելով կոնյակի սեփական գործարանները, սակայն Թահիրյանցի ձեռնարկությունն ամենախոշորն էր, իսկ արտադրանքը՝ ամենաորակյալը: Տարիներն անցնում էին, իսկ Թահիրյանցը գնալով ծերանում էր՝ հետզհետե չկարողանալով կառավել հայակական կոնյակի արտադրությունը։ Այդպիսով, 1899 թվականին Թահիրյանցը խելամիտ որոշում է կայացնում. նա  վաճառում է ձեռնարկությունը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին։

 «Շուստով և որդիներ» ընկերությունը վերակառուցում է գործարանը, համալրում այն լավագույն սարքավորումներով։

mda 2 - Ինչպես հայերը վաստակեցին կոնյակ բառը գործածելու իրավունքը...

Նիկոլայ Լեոնտևիչ

Շուտով «Շուստով և որդիներ» ընկերության հիմնադիր Նիկոլայ Լեոնտևիչն վախճանվում է, ձեռնարկությունը սկսում են ամբողջովին ղեկավարել նրա որդիները՝ Նիկոլայն ու Լեոնտին: Նիկոլայը կազմակերպչական մեծ ձիրք ուներ, Լեոնտին օժտված էր տեխնիկական տաղանդով: Վերջինս ինքնուրույն կատարելագործեց հին  սարքավորումները՝ բարձրացնելով կոնյակի որակային հատկանիշները: Այցելեց Ֆրանսիայի Կոնյակ քաղաքի գործարաններից մեկը, շատ բան տեսավ և սովորեց, և, որ ամենակարևորն է՝ ձեռք բերած գիտելիքները սկսեց վարպետորեն կիռարել՝ ի նպաստ հայկական կոնյակի արտադրության զարգացմանը: Այդպիսով, Շուստովները սկսեցին նորագույն տեխնոլոգիաներ կիրառել ու արտադրել բարձրակարգ բրենդի:

Ինչ վերաբերվում է Նիկոլային, ապա նա իսկական «կոնյակի արքա» դարձավ. հենց այդպես էին վկայում ժամանակակիցները։

Նիկոլայի շնորհիվ է, որ Հայաստանում արտադրվող բրենդին, հակառակ բոլոր կանոնների, կոչվում է ոչ թե բրենդի, այլ` կոնյակ: Օրենքով՝ կոնյակ կարող էր կոչվել միայն Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Շարանտ դեպարտամենտի բրենդին: Նիկոլայը միակն էր, որին հաջողվեց շրջանցել այդ օրենքը, ահա թե ինչպես…

1900 թվականին Նիկոլայն  իր խմիչքի նմուշներն ուղարկեց Փարիզի ցուցահանդես, սակայն խորամանկ բիզնեսմենը դա արեց անանուն: Կույր համտեսման ժամանակ պրոֆեսիոնալ ժյուրին հիացած էր այդ անանուն արտադրողի ներկայացրած կոնյակով, կասկած չկար, որ կոնյակը ֆրանսիական է։ Այդպիսով, գրան պրիին արժանացավ հենց այդ անոնիմ կոնյակը…

Երբ ժյուրին իմացավ, որ հաղթողը ֆրանսիական արտադրող չէ, բոլորը ապշած էին: Ֆրանսիացիներն էլ ևս մեկ անգամ ապացուցեցին, թե որքան արժանապատիվ ու ազնիվ են.

շուտով Շուստովին թույլ տվեցին իր շշերի վրա «բրենդիի» փոխարեն գրել «կոնյակ»:

Նիկոլայի հետագա «փիառ հնարքների» մասին կպատմենք մեր հաջորդ անդրադարձում։ Սպասու՞մ եք։ 

 

 

 

 

 

 

 

 

 


DVD սկառավակների վարձույթից՝ Netflix

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

20-րդ դարի 5 հայտնագործություն, որ փոխեցին մեր կյանքը

Ինչպե՞ս ծնվեց և ընդունվեց ՀՀ օրհներգը

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Արցախյան հիմնախնդիր. ժամանակագրություն

Լուսավորչի աջը. [ըստ ավանդության և ըստ պատմիչների]

Լենի Րիֆենշտալ. Կերտելով արվեստ նացիստական պրոպագանդայի կայսրությունում

Պատմության ամենադաժան տիկնայք… 3 պատմություն

Ինչպե՞ս է առաջացել «Արցախ» անունը… (ավանդազրույց)

Կուբաթլուի ազատագրումը… 1993 թվական

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

5 միֆ, որոնց հավատացել ենք

Ժողովրդի սիրելին… Արտաշես արքան ավդանդազրույցներում