«Ինչպե՞ս նիհարել». խորհուրդ է տալիս հոգեթերապևտ Կուրպատովը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Ինչպե՞ս նիհարել». խորհուրդ է տալիս հոգեթերապևտ Կուրպատովը

Հոգեթերապևտ Անդրեյ Կուրպատովն, իր «С неврозом по жизни» գրքի շրջանակներում հերքում է նիհարելու հետ կապված մի շարք միֆեր և ներկայացնում իր խորհուրդները։

Բուսակերությունը չի օգնում նիհարել

Բուսակերությունը, որպես դիրքորոշում, իհարկե, ունի բոլոր իրավունքները գոյություն ունենալու։ Եթե մարդը պատրաստ չէ օգտագործել կենդանական ծագման սնունդ՝ այս կամ այն պատճառներով. դա միայն իր իրավունքն ու որոշումն է։ Սակայն Բուսակերությունը չի կարելի կիրառել, որպես դիետա. այն համոզմունքը, թե «սպիտակուցը սպիտակուց է՝ անկախ նրա ծագման» մոլորություն է։ Սոյան երբևէ չի կարող փոխարինել մսին։ Մարդու օրգանիզմի համար կենդանական սպիտակուցները անհամեմատ ավելի կարևոր են, քան բուսական սպիտակուցները։ Իբրև օրինակ՝ բուսական աշխարհում ամենաշատ սպիտակուցները պարունակում են սնկերը, սակայան դրանք չեն մարսվում մարդու օրգանիզմի կողմից։

Սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի առանձնացված ընդունումը հանգեցնում է նրան, որ օրգանիզմը սկսում է« ուտել ինքն իրեն» ներսից

Կարելի է դիետա համարել սննդի առանձնացված ընդունումը, որն իրենից ներկայացնում է սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի առանձին ընդունում։ Կոպիտ ասած՝ առավոտյան կարելի է հաց ուտել, ցերեկը՝ կարագ, երեկոյան՝ ձուկ։ Սակայն մեր օրգանիզմը կառուցված է այնպես, որ ցանկացած սննդի ընդունման պարագայում արտադրում է ֆերմենտներ, որոնք օգնում են մարսել այդ սնունդը. այս ֆերմենտները ունիվերսալ են, պատրաստ են աշխատել թե’ սպիտակուցների, թե’ ածխաջրերի, թե’ ճարպերի հետ։ Այսպիսով, եթե անգամ դուք միայն ածխաջրեր օգտագործեք, ապա այն ֆերմենտները, որոնք առաջացել են սպիտակուցներն ու ճարպերը մարսելու համար, սկսում են քայքայել աղեստամոքսային համակարգը, որը կազմված է հենց սպիտակուցներից ու ճարպերից։ Այս տեսակի վերաբերմունը սննդի հանդեպ հանգեցնում է նրան, որ օրգանիզմը սկսում է« ուտել ինքն իրեն» ներսից։

Օրգանիզմը մաքրվում է անգամ առանց մեր օգնության

Շատերը կարծում են, թե հոգնան, լուծողականները ու մրգերի և բանջարեղենների որոշակի փունջը օգնում է մաքրել օգրանիզմը. այդ գործընթացը կոչվում է աղիների մաքրում։ Սակայն, իրականում, այս պրոցեսը անիմաստ է. Աղիքների պատերը կազմված են բջիջներից, որոնք երկար չեն ապրում։ Մեռնելուց հետո բջիջները հեռանում են աղեստամոքսային համակարգից ու տեղ են ազատում նորերի համար։ Այս գործընթացը տեղի է ունենում անդադար, այդ իսկ պատճառով կարելի է վստահ լինել, որ մեր օրգանիզմը մտածել է իր ինքնամաքրման մասին՝ առանց մեր ազդեցության։

Նիհարելու համար հարկավոր է հասկանալ շատակերության պատճառները

Շատ հաճախ շատակերության պատճառը թաքնված է հենց մեր հոգեբանության մեջ։ Հենց հոգեկան անկայուն վիճակն է մարդուն ստիպում ուտել շատ ավելին, քան դրա կարիքն իրականում կա։ Հաճախ դա ներքին կոնֆլիկտ է, որը բարդ է լուծել։ Դա մարդու մեջ առաջացնում է կյանքից չբավարարված լինելու զգացողություն, ինչն էլ, իր հերթին, հրահրում է շատակերության. այդպիսով նա փորձում է լցնել այդ բացը։

Սովորեք նեյտրալ վերաբերվել սննդին

Պետք է հստակ գիտակցել, որ սննդի ընդունումը ոչ թե հաճույք է, այլ ֆիզիոլոգիական անհրաժեշտություն։ Բանն այն է, որ ֆիզիոլոգիական անհրաժեշտությունից ինքդ քեզ զրկելը շատ ավելի հեշտ է, քան՝ հաճույքից։ Նաև չի կարլեի անվերջ տանջվել դիետաներով, որոնք ձեզ դարձնում են «միշտ սոված» մարդ։ Օրգանիզմը սովորում է նրան, որ դուք միշտ ուզում եք ուտել։ Այս տեսակ դիետանեը մարզում են սովի զգացողությունը, ինչի համար էլ արդունքի հասնելը գրեթե անհնար է։