Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու - VNews

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

buty blooog - Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Մեր օրերում ոճային հագնվելու համար պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել հագուստի վրա։ Թանկ հագուստը միշտ չէ, որ երաշխավորում է ձեր ոճային տեսքն ու ընդգծում ձեր առանձնահատկությունները։ Մենք առանձնացրել ենք մի քանի բյութի-խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ խնայել հագուստի վրա, բայց շքեղ տեսք ունենալ։

Մինիմալիզմ

Screen Shot 2020 07 09 at 11.52.42 AM - Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Հաճախ շքեղության ձգտումը մեզ դրդում է գնել թանկարժեք հագուստ, էլ ավելի էնտուզիաստները մեկ կերպարի մեջ հավաքագրում են ամեն հնարավոր բան՝ վառ աքսեսուարներ, շքեղ բարձրակրունկներ ու գռավիչ զգեստներ. սա, երևի թե, ամենամեծ սխալն է։ Շքեղությունը մինիմալիզմի մեջ է. հստակ երկրաչափական պատկեր, միատոն, բայց որակյալ կտոր, փայլերի ու պրինտների բացակայություն։ Կարճ ասած՝ սկանդինավյան սթրիթ-սթայլը ձեզ կօգնի ստանալ գրավիչ ու մինիմալիստական կերպար։

Բեժ/ բաց դարչնագույն

Screen Shot 2020 07 09 at 11.58.55 AM - Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Բեժը, բաց պաստելային երանգները, սպիտակը ամենաշահեկան ընտրությունն են։ Այս երանգները բացարձակապես պրակտիկ չեն, համաձայն ենք, սակայն հենց դա է, որ թույլ է տալիս վերոնշյալ երանգներին այսքան շքեզ ու հարուստ տեսք ունենալ։ Բեժն ու սպիտակը արիստոկրատական մոտեցում է։ Եթե  ձեր զգեստապահարում դեռևս բացակայում են պասլտելային հագուստները, ապա շտապեք ձեռք բերել դրանք։ Բաց, նուրբ երանգների ևս մի առավելությունն այն է, որ դրանք կարելի է համադրել շատ վառ կոշիկների, աքսեսուարների կամ պայուսակների հետ։

Կաշի

Screen Shot 2020 07 09 at 12.03.42 PM - Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Կաշվե հագուստը հավերժական թրենդ է, նրանք, ովքեր կարծում են, որ կաշին մնացել է հեռավոր 90-ականներում, չարաչար սխալվում են։ Վերջին մի քանի սեզոններին կաշին ավելի վստահ քայլերով մտավ մեր զգեստապահարաններ։ Կաշվե հագուստը կարելի է համադրել ամենաանսպասելի կտորների հետ. օրինակ կաշին ու շիֆոնը հիասքանչ ու համարձակ համադրություն է։

Վառ կոստյում

Screen Shot 2020 07 09 at 12.07.19 PM - Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Կոստյումները ոչ միայն թրենդային են, այլև հարմար են բոլոր առիթների համար. կոստյումը վաղուց դուրս է եկել գործնական հանդիպումների սահմաններից ու հիանալի կիրառություն է գտնում երեկոյան ժամադրությունների, անգամ խնջույքների ժամանակ։ 2020-ի ամռանը նորաձև տեսք ունենալու համար կարևոր է կոստյումի ընտրությունը՝ ձևը, գույնը, աքսեսուարները։ Առավել նորաձև են «օվըրսայզ» կոստյումները, որոնք կարելի է կրել թե’ սպորտային կոշիկների, թե’ բարձրակրունկների հետ ու վստահ, ազատ քայլերով գնալ հաջողություններին ընդառաջ։

Երկար զգեստներ

Screen Shot 2020 07 09 at 12.12.31 PM - Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Եթե առանց մեր խորհուրդների էլ դուք նախընտրում եք երկար զգեստներ կրել, ապա, կարելի է համարել, որ ձեր երակներով գրեթե կապույտ արյուն է հոսում։ Դուք ինտուիտիվ, կամ մտածված ընտրել եք ամենանորաձև, պարզ ու շքեղ ոճը։ Քաղաքային կյանքի պայմաններում, եթերային երկար զգեստներ կրելը սոսկ արիստոկրատական մոտեցում է, որը կօգնի շքեղ ու հարուստ կերպար ստեղծել։ Միակ նախապայմանն է՝ պարզ կոշիկնը. հարկ չկա երկար զգոստի պարագայում ընտրել շքեղ բարձրակրունկներ։

 

 

 

 


10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

7 խնամքի միջոց, որոնց վրա չարժե գումար վատնել

5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել…

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Նազիկ Բաղդասարյան

2021-ի ամենանորաձև դեկոլտեները

Մի քանի բան, որ պետք է անել առավոտյան, որպեսզի այն բարի լինի

5 ոճային լուք աշնան համար

10 բյութի լայֆհաք` իմ լոգարանից ձեր լոգարան

Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան