Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Կառլ Լագերֆելդ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Կառլ Լագերֆելդ

Հայտնիների կենցաղը մշտապես հետաքրքրում է հանրությանը. Ինչպիսի՞ պայմաններում են նրանք արթնանում, ստեղծագործում, սնվում և անցկացնում իրենց առօրյան: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գերմանական արմատներով նորաձևության մոդելյոր, կրեատիվ տնօրեն, լուսանկարիչ Կարլ Լագերֆելդի առանձնատունը:

Լագերֆելդը ծնվել է Համբուրգում: Դիզայները Քրիստիան և Էլիզաբետ Լագերֆելդների միակ որդին է: 1952 թվականից Լագերֆելդը տեղափոխվել է Փարիզ՝ ուսումը համատեղելով բարձր նորաձևությանը: 1989 թվականից ի վեր մոդելյորը բնակվում է Համբուրգի իր վիլլայում, որն անվանել է «Ժակո»:

Նրանք, ովքեր տեղյակ են Լագերֆելդի կենսագրությանը, հավանաբար կռահեցին, որ միասեր Կառլն իր ընդարձակ բնակարանը կոչել իր կյանքի միակ սիրո՝ Ժակ դե Բաշերի անունով: Դիզայների 2 հարկանի վիլան կառուցվել է 1920 թվականին: Վիլայի ամբողջ ինտերիերը հռոմեական ոճով է:

Վիլայի ներսում կա 3 ննջարան, մեծ հյուրասենյակ, հսկայական գրադարան 30.000 գրքի պահոցով: Նշենք, որ Լագերֆելդը հայտնի ընթերցասեր է, նա անգամ ստեղծել է գրքի հոտով բուրմունք, անվանելով այն՝ «Paper Passion»: Ինչ վերաբերում է Վիլային, նշենք, որ դրա ընդհանուր մակերեսը 12 հազար քմ է:

Դիզայների բնակարանն ուշադիր զննելու դեպքում կնկատեք առանձնացված կանաչապատ ճանապարհ, որը ձգվում է դեպի Էլբա գետը: Լագերֆելդն ամուսնացած չէ, 1989-ից հետո, երբ ՁԻԱՀ-ից մահացել է նրա զուգընկերը, նա այս տանը բնակվում է միայնակ, իր տնային աշխատողի, խոհարարի և վարորդի հետ: Հավելենք նաև, որ բնակարանն այս պահին հանված է աճուրդի և արժե 10 միլիոն եվրո:


10 ֆիլմ նորաձևության ու նորաձևների մասին/համար

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում

70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

Chanel № 5. 10 լեգենդար գովազդային արշավ

Հոակին Ֆինիքսի ելույթին արձագանքեցին…

Հոակին Ֆենիքս…

Օսկարի լավագույն լուքերը

Մահացել է Քըրք Դուգլասը

90-ականեր. ինչպես դառնալ 90-ականների գեղեցկուհի

VERSACE. 10 փաստ

10 փաստ Վարդան Պետրոսյանի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ Սոս Ջանիբեկյանի մասին…

10 փաստ Բաբկեն Չոբանյանի մասին…

Հանճարեղ կինոռեժիսորները ֆոտոխցիկով

2019թ.ի աշնան 5 ամենաթրենդային գույները

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]