Ինչպիսի՞ն էր «Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչը․․․ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչպիսի՞ն էր «Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչը․․․

Երեկ՝ մայիսի 18-ին, Իսրայելի Թել Ավիվ քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ իր «Arcade» երգով հաղթող ճանաչվեց Նիդերլանդների ներկայացուցիչը՝ Դունկան Լոուրենսը։ Ժյուրիի անդամների գնահատականներով Լոուրենսը հայտնի մրցույթի 3-րդ տեղում էր, բայց հանդիսատեսի ցանկությունը երգչին հաղթողի տեղում տեսնելն էր։

Երկրորդ տեղում հայտնվեց Իտալիայի ներկայացուցիչը՝ Mahmood-ը, որը կատարում էր «Soldi» ստեղծագործությունը, իսկ երրորդ տեղում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն է՝ «Scream» երգով։

Հիշեցնենք, որ Մայիսի 14-ին և 16-ին անցկացվեցին «Եվրատեսիլ 2019»-ի կիսաեզրափակիչ փուլերը, որի արդյունքում մրցույթին մասնակցող 41 երկրներից եզրափակիչ փուլ անցան 26-ը:

Մրցույթի եզրափակչում հաղթանակի համար պայքարում էին Ավստրալիան, Բելառուսը, Կիպրոսը, Չեխիան, Էստոնիան, Հունաստանը, Իսլանդիան, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան, Իսրայելը, Ֆրանսիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան և Իտալիան:

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի ուղիղ եթերով։ Այն մեկնաբանեցին Ավետ Բարսեղյանն ու Արամ MP3-ն, որը Հայաստանը ներկայացրել էր «Եվրատեսիլ 2014»-ում:

Մրցույթի եզրափակչում ելույթ ունեցավ նաև Մադոննան։ Նա կատարեց իր «Like a Prayer» և «Future» երգերը:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի ներկայացուցիչն էր Սրբուհի Սարգսյանը, որը մրցույթին մասնակցում էր Գարիկ Պապոյանի հեղինակած «Walking Out» երգով․ նա չէր կարողացել հաղթահարել կիսաեզրափակիչը:

«Համարձակվիր երազել». այսպիսին էր երաժշտական մրցույթի այս տարվա կարգախոսը։

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝ 10 բան, որ գուցե չգիտես «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունկան Լոուրենսի մասին

 

 

 


5 ֆիլմ բաց տեսարաններով

10 փաստ Մադոննայի մասին

Netflix-ը «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգական ֆիլմ է նկարահանում

Դունկան Լոուրենսի «Arcade»-ը հայերեն թարգմանությամբ

10 բան, որ գուցե չգիտես «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունկան Լոուրենսի մասին

Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում. Կանխատեսումներ

Եվրատեսիլ 2019 եզրափակչի երգերի փլեյլիսթը

TOP 5. Եվրատեսիլ 2019-ի ամենաշատ դիտում ունեցող երգերը

Սրբուկի «Walking Out»-ը հայերեն թարգմանությամբ

Եվրատեսիլ 2019-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն ու մանրամասները

Մադոննան նոր երգ է թողարկել «Madame X» ալբոմի համար

Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ 2019-ում

Երիտասարդ Մադոննան Հերբ Րիթսի օբյեկտիվում

Մադոննա. լեգենդի ծնունդը

20 հայտնի աստղ շպարվելուց առաջ և հետո

Հայտնի մարդկանց բացառիկ լուսանկարները