Ինչու՞ է Կիպրոսը մինչ օրս բաժանված երկու մասի - VNews

Ինչու՞ է Կիպրոսը մինչ օրս բաժանված երկու մասի

Ստորև ներկայացված է Կիպրոսի պատմությունը, որը որոշակի պատկերացում է տալիս այն ​​մասին, թե ինչու է կղզին մինչ օրս բաժանված երկու մասի: Հազարավոր տարիներ Կիպրոսը տարբեր ժողովուրդների տունն էր, որն, իր պատմության ընթացքում, նվաճվել էր տարբեր ազգերի ղեկավարների կողմից: Այսօր, չնայած այն փաստին, որ կղզին աշխարհագրորեն և էթնիկորեն բաժանված է թուրքական (Հյուսիսային Կիպրոս) և Հունական (Հարավային Կիպրոս) հատվածների, երկու կողմերում էլ կարելի է գտնել հնամենի մի խճանկար՝ բաղկացած անգլիական, ֆրանսիական, իտալիական, լիբիական ու պարսկական հետքերից, ինչն էլ արտացոլում է կղզու հարուստ, մշակութային անցյալը:

Օսմանյան կայսրությունը գրավեց կղզին 1571 թվականին:

Այդուհետ Կիպրոսի երկու հիմնական էթնիկ խմբերը՝ թուրքերը և հույները ապրում էին Օսմանյան կայսրության տիրապետության տակ: 1878 թվականին Օսմանյան կայսրության կառավարությունը Կիպրոսի կառավարումը հանձնեց Մեծ Բրիտանիային ՝ պահպանելով կղզու նկատմամբ իր իշխանությունը: Այս ժամանակահատվածում առաջին անգամ ուրվագծվում է բրիտանական մեծածավալ մասնակցությունը Կիպրոսի գործերին:
Օսմանյան կայսրության փլուզմամբ` 1914 թ.-ին Անգլիան բռնակցեց կղզին, այս շրջանը նշանավորվեց Կիպրոսցի հույների կողմից Էնոզիսի լանամասշտաբ ագիտացիայով. հույներն ուզում էին, որ Կիպրոսը միանա Հունաստանին: Հենց դրա արդյունքում էլ կիպրոսաբնակ հույների և թուրքերի միջև լարվածությունը մեծապես աճեց:

1955 թվականի ապրիլի 1-ին Կիպրոսի հույները պարտիզանական պատերազմ սկսեցին ընդդեմ բրիտանական գաղութատիրական կառավարման.

շարժումը գլխավորում էր «Կիպրոսի ազատագրման ազգային կազմակերպության» կողմից: Բրիտանիան պատասխանեց ՝ ստեղծելով  ռազմական ոստիկանական ուժեր, որոնք, հիմնականում բաղկացած էին թուրքերից: «Կիպրոսի ազատագրման ազգային կազմակերպությունը» երկիրը մղում էր Էնոզիսի: Կիպրոսցի հույների և թուրքերի դարավոր հարաբերությունները վերջնականապես խարխլվեցին, և թուրքական կողմը սկսեց պահանջել տարածքների բաժանում:

Ավելի քան 30,000 բրիտանական զորքեր ուղարկվեցին կռվելու «Կիպրոսի ազատագրման ազգային կազմակերպության» հետ: 1950-ականներին այդ բախումներ արդյունքում զոհվեց մինչև 1000 մարդ, շատերը՝ վիրավորվեցին:

Բրիտանական տիրապետությունը Կիպրոսում շարունակվեց մինչև 1960 թվականը:

1960 թվականին կղզին իրեն հռչակեց անկախ պետություն։

Կիպրոսի առաջին նախագահ արքեպիսկոպոս Մակարիոսը

Անկախությունից հետո կառավարությանը ներկայացվեց նոր սահմանադրության նախագիծը, սակայն այն հաստատվեց միայն երեք տարի անց՝ 1963 թվականին։ Սահմանադրության ընդունումը ևս չկարողացավ հանդարտեցնել Կիպրոսի ազգամիջյան խռովությունները։ Կիպրոսի մի մասը ուներ հունական, իսկ մյուս մասը թուրքական կողմնորոշումներ։ Կիպրոսը բաժանվել էր երկու տարբեր հասարակությունների միջև։ Այդ իսկ պատճառով Կիպրոսը բաժանվեց հունական և թուրքական շրջանների…

Այսուհանդերձ դժգոհությունները շարունակվում էին։ 1963 թվականի դեկտեմբերին Կիպրոսի նախագահ Մակարիոսը առաջարկեց տասներեք սահմանադրական փոփոխություններ: Հունական Կիպրոսի ղեկավարությունը հավատում էր, որ 1960 թվականի Սահմանադրությունը չափազանց մեծ իրավունքներ էր տալիս թուրքերին, իսկ Մակարիոսի նպատակը հօգուտ հույների բարեփախումներ կատարելն էր։ Նոր սահմանադրությունը պաշտպանում էր Կիպրոսի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Սակայն այս ծրագիրը ևս ծայրահեղ կերպով դատապարտվեց թուրք համայնքի կողմից: Հանրաքվեի արդյունքում 1960 թվականին ընդունված Սահմանադրությունը փոխարինվեց նորով։

Նոր սահմանադրությունը ընդունվեց 1963 թվականին։

Ի պատասխան սրան, թուրքերը ցույց բարձրացրեցին Նիկոսիայում: Այս միջադեպի ընթացքում դեկտեմբերի 21-ին հունական Կիպրոսի ոստականության կողմից սպանվել են երկու թուրք ցուցարարներ։ Ծագած տարաձայնությունները լուծելու նպատակով Թուրքիան դիմեց Հյուսիս-Ատլանտյան դաշինքին, իսկ վերջինս առաջարկեց խաղաղապահ զորքեր մտցնել կղզի՝ Պիտեր Յանգի գլխավորությամբ։ Կիպրոսի ղեկավարները՝ Կիպրոսի նախագահ Մակարիոսը և Ֆազիլ Քյուչյուքը բացառապես խաղաղության կողմնակից էին։ Նրանք խաղաղության հաստատման մասին հայտարարություններ էին կատարում, որոնք անտեսվել են հասարակ ժողովրդի կողմից։ Թուրքիան որոշեց միջամտել հակամարտությանը։ Թուրքերը փորձում էին զենքի միջոցով փոխել պաշտոնական Նիկոսիայի դիրքորոշումը և հենց դա էլ հանգեցրեց կղզում քաղաքացիական պատերազմի բռնկման։

Թուրք զինյալները գրավեցին Կիրենիա ծովափնյա քաղաքը, Կիպրոսի հույները ևս պատասխանեցին հարձակմանը։

Ավելի ուշ Թուրքիան սկսում է պնդել, որ անհրաժեշտ է Կիպրոսը բաժանել երկու մասի։ Թուրք կիպրոսցիները շարունակում էին անկարգությունները Լիմասոլի, Լառնակայի, Այիա Նապայի և Նիկոսիայի փողոցներով։ Այս պայմաններում Թուրքիան պատրաստվում էր ռազմական ներխուժման։

1964 և 1967 թվականների իրադարձությունները հանգեցրին կիպրոսցի թուրքերի դեմ կատարված վայրագություններին. շատ մեկնաբաններ Կիպրոսում հունական իշխանությունների գործողությունները որակեցին որպես ցեղասպանության փորձ: Հենվելով հույների գաղտնի ռազմական ներկայության վրա ՝ կիպրահույները 103 գյուղերում սկսեցին կիպրական թուրքերի էթնիկական զտումները: Եթե ​​1960-ին կիպրոսցի թուրքերը տիրում էին հողերի 33% -ին, ապա 1974-ի առաջին կեսին կիպրոսցի թուրքերը փախստական ​​դարձան և դատապարտված էին ապրել անկլավներում` ընդգրկելով Կիպրոսի ողջ տարածքի միայն 3% -ը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին և թաղվեցին զանգվածային գերեզմաններում:

Կիպրոսի ազատագրման ազգային կազմակերպության առաջնորդ Գեորգիոս Գրիվասը

1974-ի հուլիսի 15-ին Հունաստանի կառավարությունը Մակարիուսի գլխավորությամբ տապալվեց ՝ Կիպրոսի ազատագրման ազգային կազմակերպության և հունական բանակի կողմից, վերջիններս հայտարարեցին էնոզիսի մասին: Այս ժամանակահատվածում կիպրոսցի թուրքերի հանդեպ հարձակումները և սպանությունները նոր թափ առան, մինչդեռ հույների արշավանքը հանգեցրեց նաև հարյուրավոր կիպրոսցի հույների մահվան, որոնք դեմ էին պետական ​​հեղաշրջմանը: Մակարիուսին գահընկեց արեցին:

Բրիտանիան հրաժարվեց օգնություն ցույց տալ կիպրոսցի թուրքերին, փոխարենը Թուրքիան որոշեց միջամտել:

Մակարիուսին փոխարինեց իշխանամետ ղեկավար Էնոսիս Նիկոս Սամպոսը: 1974 թվականի հուլիսին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և գրավեցին կղզու 3 %-ը։ 1974 թվականի օգոստոսին Թուրքիայի ուժերը հերթական անգամ ներխուժեցին Կիպրոս և գրավեցին կղզու մոտ 40 %-ը։ 1974 թվականից Կիպրոսի թուրքական և հունական գոտիների բաժանման գիծը ՄԱԿ-ի կողմից որակվեց որպես բուֆերային գոտի։ Այն հաճախ անվանվում է նաև «Կանաչ գիծ»: Կիպրոսի՝ ավելի քան մեկ քառորդ բնակչությունը տեղահանվեց։ Արդյունքում Հյուսիսային Կիպրոսի բնակչության մոտ 80 %-ը կազմող հույները տեղահանվեցին թուրքերի կողմից զավթված հողերից։

Կիպրոսի թուրքական ներխուժումը ավարտվեց Կիպրոսի քաղաքական քարտեզի վերափոխմամբ։ Փաստացիորեն Կիպրոս կղզին բաժանվեց երկու անկախ պետությունների միջև։ Միևնույն ժամանակ Թուրքիան ստորագրեց դե ֆակտո  անկախ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության անկախությունը, որը ստեղծվել էր Թուրքիայի կողմից Կիպրոսի գրավված տարածքների վրա: Միևնույն ժամանակ մինչ օրս Թուրքիան միակ երկիրն է, որը ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը։

 

Աղբյուրը՝ alliance-cyprusproperty.ru, wikipedia.org