Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․ - VNews

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․

Ինչո՞ւ է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․

Դուք սիրահարված եք, ողջ օրն ապրում եք իրարով, նամակներ եք գրում իրար, զանգում, նկարվում, սրճարաններ, զբոսանքներ․․․ Վերջ, դուք իրար հետ եք ուզում անցկացնել ողջ կյանքը։

Ամուսնություն․․․

․․․տուն տեղ, հարազատներ ու ընկերներ ձեր ու նրա, որ պետք է դառնան համատեղ, մեկ ընտանիք, կենցաղային հարցեր, անվերջ կեղտոտվող հագուստ, տուն, հատակ, ճաշեր ու նախաճաշեր, պարտականություններ, ապա նաև երեխաներ, որոնք ձեզանից խլում են ձեր ողջ ժամանակն ու ուժերը․․․Դուք արդեն մոռացել եք ով է նա, ով եք դուք, մոռացել եք, որ նրա համար պետք է գեղեցիկ լինել, բարի, ժպտերես, սիրող ու օգնող։ Մոռացել եք, որ այդ ամենից զատ դուք առանձին մարդ եք, որն ունի նախասիրություններ, ինքն իրենով զբաղվելու իրավունք, ինքնաբավ ու սիրուն լինելու ազատություն։ Մոռացել եք, կորցրեք եք ձեզ ու նրան ձեր իսկ հարաբերություններում։

Նա այլևս չի նկատում ձեր սեքսուալ ներքնազգեստը, դուք էլ նրա հոգատարությունն եք սովորական մի բան ընկալում։ Երկուսդ սիրում եք ձեր երեխային, ապրում նրանով։

Ո՞ւր է սերը։ Ինչպե՞ս արթուն պահել․․․

  • Նախ մի պարզ ճշմարտություն․ կինը միշտ պետք է  ինքն իրեն գեղեցիկ զգա, որ երջանիկ լինի։ Համաձս՞յն չեք։ Դե եթե համաձայն եք, ապա հենց այսօրվանից, տանն եք, թե ոչ, առօրյայում շատ գործեր ունեք, թե քիչ, մեկ է՝ սկսեք խնամել ինքներդ ձեզ այնպես, ինչպես խնամում եք տունն ու երեխային։ Դա էլ առօրյա գործ համարեք և համարեք հաճույք։ Դրա համար ոչ շատ գումար է պետք, ոչ էլ շատ ժամանակ։

 

  • Երբեք մի զլացեք թեթև շպարվել, մազերը խնամքով հարդարել ամեն առավոտ։ Երբեք։ Երբ դուք աշխատում եք, տանից ամեն օր դուրս եք գալիս, չե՞ք զլանում, չէ՞, սիրունանալ ուրիշների աչքի համար։ Այդ դեպքում ինչո՞ւ եք ալարում անել դա հենց ինքներդ ձեր ու կողակցի աչքի համար։ Սիրունացեք և կտեսնեք՝ ինչքան բան կփոխվի։

 

  • Փորձեք գոնե շաբաթը մեկ անգամ առանձնանալ ամուսնու հետ։ Նրան տեղ հրավիրեք, կանչեք ժամադրության։ Երեխաներին թողեք տատիկի, դայակի, քույրիկի, ինչ-որ վստահելի մեկի հետ և մի քանի ժամով մենակ մնացեք ամուսնու հետ, հիշեք՝ ինչպիսին էր կյանքն առաջ՝ նախքան այդ ամուսնական ու ծնողական թոհուբոհը։

 

  • Հաճախ լավ բառեր ասեք ձեր ամուսնուն, ասեք, դա միայն նրան չի, որ կուրախացնի, այլ նաև ձեզ։ Կհիշեք, որքան լավն է նա, ու որքան եք սիրում նրան։ Կհիշեք, թե ինչու ամուսնացաք հենց նրա հետ․․․

 

  • Երեխայի ու տան հոգսը հնարավորինս կիսեք ամուսնու հետ, փորձեք նրան էլ հաղորդակից դարձնել ձեր կյանքին։ Անգամ ամենաչօգնող ամուսնուն հնարավոր է աշխատեցնել, եթե գտնեք ձևը, մոտեցումը։

 

  • Երբեք ոչ ձեզ, ոչ ձեր ամուսնուն մի համեմատեք այլոց հետ։ Նախ դուք չգիտեք ուրիշների կյանքն իրականում ինչպիսինն է, հետո էլ համեմատվելը միշտ վտանգներ ունի, որ դուք ձեզ նվազաբերելու եք։ Ամեն մեկն ունի իր կյանքը, որը սոցցանցերում չի երևում, իսկ այն ինչ երևում է սոցցանցերում, միայն արտաքին գեղեցիկ շղարշն է։ Հիշեք, որ կան մարդիկ, որոնք էլ ձեզ են օրինակ բերում՝ որպես երջանիկ ու լավ ընտանիքի․․․․

 

  • Հիշեք, սերը ունի տարբեր փուլեր ու դրսորումներ, նախաամուսնական ռոմանտիկան հնարավոր չէ ողջ կյանքում արթուն պահել, սակայն հետոյի հասուն ու խաղաղ սերը ամենագեղեցիկն է, մանրուքներում է, ընկերության ու հոգատարության մեջ է։

 

  • Իսկ ահա ռոմանտիկան միշտ պետք չէ ակնկալել ամուսնուց։ Կարող եք ինքներդ այն արթնացնել  ստեղծել ու ոգեշնչել։ Եթե դժգոհում եք, որ նա ձեզ ռոմանտիկ ու սիրուն երեկո չի նվիրում, ապա մի պահ մտածեք՝ արդյո՞ք դուք դա անում եք․․․ Հը՞․․․ 

 

  • Նստելն ու դժգոհելը մի դարձրեք սովորություն, դա հոգնեցնում ու վանում է բոլորին։ Եղեք թեթև ու լավատես, նախաձեռնող ու ուրախ։

 

  • Փորձեք ունենալ ձեր սեփական կյանքը, որը կախված չէ ամուսնուց, այլ միայն ձերն է՝ առաձին մի բան։ Լցրեք ձեր օրն ու ազատ րոպեները ձեզանով, կտեսնեք՝ որքան բան կփոխվի ձեր հոգում ու երկուսի հարաբերություններում։ Նա կսկսի ձեզ այլ աչքով նայել՝ կողքից, գնահատողի, ինչպես ամուսնությունից առաջ էր, երբ դուք առանձին կյանքեր ունեիք։

 

  • Հիշեք, գեղեցիկ, խնամված, հանգիստ ու լավատես կնոջը չսիրել հնարավոր չէ։ 

 

  • Եղեք ինքնաբավ։ Դա ամենակարևորն է։ Մի պահանջեք անդադար գովեստներ, սեր, շնորհակալություններ, նվերներ, ինքներդ ձեզ երես տվեք հաճախ, նվերներ արեք, գովեք ձեզ, նայեք հայելու մեջ ու հիացեք ձեզանով։ Դա կերջանկացնի ձեզ, ձեր ամուսնուն, երեխաներին ու բոլոր-բոլորին։

 

Հիշեք, կինը տան հոգին է, ուստի միշտ ձեզ ուրախ պահեք, թեթև ու սիրուն հոգով, իսկ դե դեպրեսիաների, հուսալքումների իրավունք ունենք բոլորս, կարևորը չթողնենք մեզ այդ վիճակում մնալ երկար։

 

 

 


Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները

Մարմնի լեզու. ինչ է մատնում մեր պահվածքը մեր մասին

Ինչպե՞ս խուսափել աշնանային դեպրեսիայից

Սերն ըստ… գիտնականների, հոգեբանների, փիլիսոփաների ու գրողների

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

15 միֆ ամուսնական կյանքի ու հարաբերությունների մասին

6 ոսկե կանոն՝ առողջ հարաբերությունների համար

Ինչպե՞ս են խելացի մարդիկ հարաբերվում «չսիրելիների» հետ

Հիմնական ճգնաժամերը սիրային հարաբերությունների ընթացքում…

Սե՞ր, թե՞ կապվածություն. [զգացմունքների վերլուծություն]

Ինչպե՞ս է առաջին սերն ազդում հետագա հարաբերությունների վրա

7 ճշմարտություն ՝հայտնի հոգեբանից

6 նախանշան, որ նա ձեզ դավաճանում է

Բարձր էմոցիոնալ ինտելեկտով մարդկանց 12 հատկանիշ

նրանք սիրուն են, կայացած են բայց… միայնակ [ինչու՞]

7 պատճառ, թե ինչու են խելացի մարդիկ ավելի դժբախտ