Ինչու՞ է փետրվարը տևում 28 օր. [փորփրե՞նք] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչու՞ է փետրվարը տևում 28 օր. [փորփրե՞նք]

Փետրվարը տարվա երկրորդ ամիսն է, սակայն ինչ-ինչ պատճառներով այն ամենակարճատևն է, իսկ այն տարին, երբ փետրվարին գումարվում է ևս 1 օր համարվում է նահանջ տարի: Ինչու՞ է այդպես ստացվել. եկեք փորփրենք ու հասկանանք:

Ինչու՞ է փետրվարը տևում 28 օր

Հին հռոմեական օրացույց

Նախ և առաջ հարկ է փաստել, որ ժամանակագրության համար աշխարհում կիրառվում է Գրիգորյան օրացույցը, որի ակունքներում է հին հռոմեական օրացույցը, հենց այդ է պատճառը, որ ժամանակակից օրացույցում կիրառվող բոլոր տերմինները ծնունդով հռոմից են: Այսպիսով, Հին Հռոմում տարին սկսվում էր մարտից, բաժանվում էր 10 ամիսների և տևում էր 304 օր: Փետրվարն ու հունվարն այդ շրջանում դեռևս գոյություն չունեին: Օրացույցի բարեփոխման ծրագիրը պիտի կապեր այն արեգակնային լուսնային ցիկլին, հենց այդ շրջանում էլ ի հայտ եկան հունվարն ու փետրվարը: Փետրվարին, իբրև տարվա վերջին ամիս, բաժին էր հասնում 29 օր՝ սովորական տարիներին և 30՝ նահանջ տարիներին:

Ի դեպ, փետրվարի անվանումը կապված է լատինական «februum» բառի հետ, ինչը թարգմանվում է, իբրև «մաքրում»:

Հուլիոս Կեսար

Գալիս են Հուլիոս Կեսարի գահակալման տարիներն ու վրա է հասնում օրացույցի նոր բարեփոխումների ծրագիրը: Ներմուծվում է քառատարի ցիկլը, որն իրենից ենթադրում է 3 տարի՝ բաղկացած 365 օրից և մեկ՝ 366 օրյա տարի: Հետագայում ամիսներից մեկը ի պատիվ Հուլիոս Կեսարի կոչվեց Հուլիս, իսկ դրան հաջորդող օգոստոս ամիսն էլ՝ Օգոստոս կայսեր պատվին։ Բայց օգոստոսն ուներ միայն 30 օր, իսկ հուլիսը՝ 31։ Այս փաստը ընդգծում էր Կեսարի գերազանցությունը Օգոստոս կայսեր նկատմամբ։ Արդյունքում որոշվեց օգոստոս ամսվա օրերի թվին ավելացնել ևս մեկ օր և այդ օրը վերցնել խեղճ փետրվարից։ Այսպիսով փետրվար ամսին մնաց ընդամենը 28 օր։ Միայն նահանջ տարին է մեկ օրով ավելացնում  ձմռան վերջին ամսվա տևողությունը և այն դարձնում 29 օր։

Հին Հռոմում այս ամիսը ոչինչով չէր նշանավորվում, արգելված էր նոր նախաձեռնություններ սկսել, ամուսնանալ, կամ պատերազմի սկիզբ դնել:

Օգոստոս Օկտավիանոս

Իսկ մերօրյա իրականության մեջ փետրվարը լի է տոներով ու լավ իրադարձություններով: Օրինակ փետրվարի 14-ին երիտասարդներն ու հոգով երիտասարդ մեծահասակները նշում են Սուրբ Վալենտինի՝ բոլոր սիրահարների տոնը: Փետրվարին են նշվում մի շարք երկրների ազգային ու անկախության տոները, այդպիսիք են Շրի Լանկան, Սերբիան, Էստոնիան, Քուվեյթը, Դոմինիկյան Հանրապետությունը: Իսկ Հայաստանում փետրվարը նշանավորվում է Տյառնընդառաջով, իսկ  ամսի 21-ին նշվում է Մայրենի լեզվի տոնը:

  • Սովորական տարիներին ունենալով ընդամենը 28 օր՝ փետրվարը միակ ամիսն է, որի ժամանակ հնարավոր է, որ չլինի լիալուսին։ Նախավերջին անգամ այդպիսի բան եղել է 1999 թվականին, իսկ վերջին անգամ 2018-ին։
  • Մի շարք ժողովուրդների մոտ փետրվարն ունի լատինական ծագումից տարբերվող անուն։ Այսպես, ֆիններն ասում են «helmikuu»՝ մարգարտի ամիս, ուկրաիներեն՝ «лютий», խորվաթերեն «veljača»՝ մեծ։ Լիտվաներեն ասում են «vasaris», որը ծագում է «vasara»՝ «ամառ» բառից։ Թուրքերեն «Șubat» անունը սիրիական «շաբաթ»-ից է։

 

 


Մեծ մարդկանց փոքր պատմությունները … [Գանդի, Սարոյան,Միքելանջելո]

Սիամական երկվորյակներ [հյուրախաղեր, սեր, մայրություն]

Տիտանիկի հաջողակը. նավերը կործանվում են, նա ողջ է մնում

Պագանինի. այն ամենն, ինչ չեն պատմում երաժշտական դպրոցներում

Ձեզ կապշեցնի, թե ինչպես են ստանում ամենաթանկ սուրճը

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

Հակիրճ փաստեր աշխարհից ՝ նկարներով

ինչպե՞ս են առաջացել ակնաջօղերը. Մահմեդական առասպել

Մեր Կուկուրուզնիկը. [ինչպե՞ ս կառուցեցին, ինչպե՞ս քանդեցին]

Ինչու՞ են Բարսելոնայի տաքսիները սուգ ու ամոթ խորհրդանշում

Ինչպե՞ս աշխատել տնից ու չկորցնել մոտիվացիան. ըստ Չերչիլի, Էյնշտեյնի ու Հյուգոյի

Տղամարդիկ կյանքի 1 տարին վատնում են կանանց նայելով

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Զուգարանի թղթի պատմությունը

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին