Ինչու՞ են Բարսելոնայի տաքսիները սուգ ու ամոթ խորհրդանշում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչու՞ են Բարսելոնայի տաքսիները սուգ ու ամոթ խորհրդանշում

Գիտե՞ք, որ Բարսելոնայում բոլոր տաքսիները սև ու դեղին գույնի են. այդպես է 1926 թվականից ի վեր՝ քաղաքապետարանի որոշմամբ։ Ի դեպ, կատալոնիական խորհրդանշաբանության համաձայն, սևը սգի գույնն է, իսկ դեղինը՝ ամոթի։ Այսպիսով Բարսելոնայի երթուղային տաքսիները խորհրդանշում են սուգն ու ամոթը։

Ինչպես ամեն բան Բարսելոնայում, դա նույնպես հիշողություն է Գաուդիի մասին։

Անտոնիո Գաուդին

Անտոնիո Գաուդին ծնվել է 1852 թվականին Կատալոնիայում, հայրը դարբին էր։ Անտոնիոն ընտանիքի հինգ երեխաներից կրտսերն էր: Դեռ մանկուց Գաուդիի առողջական վիճակը հուսադրող չէր, հոդացավերի պատճառով նա չէր կարողանում մնացած երեխաների պես խաղալ բակում, փոխարենը՝ նա միայնակ զբոսնում էր: Հենց այդ զբոսանքներն օգնեցին նրան մտերմանալ բնության հետ, ինչն էլ հետագա ողջ կյանքում ոգեշնչում էր ճարտարապետին։

Քոլեջում սովորելու տարիներին Անտոնիոն ամենաշատը հետաքրքրված էր երկրաչափությամբ ու կերպարվեստով: Հենց այդ ընթացքում էլ ուսուցիչները հիանում էին պատանի նկարիչ Գաուդիի գործերով, իսկ նա վստահաբար ասում էր, որ այդ տաղանդն իրեն ի վերուստ է տրված: Առհասարակ բնությունն ու Աստված նրա ստեղծագործական կյանքի առանցքային թեմաներն են։ Հայտնի է, որ Գուդին չէր սիրում ուղիղ գծերը՝ կոչելով դրանք մարդու կողմից ստեղծված, փոխարենը  պաշտում էր շրջանները և վստահ էր, որ դրանք աստվածային սկիզբ ունեն: Այս սկզբունքներն արտացոլվում են ճարտարապետի բոլոր տասնութ ճարտարապետական ստեղծագործություններում, որոնք այսօր Բարսելոնայի հպարտությունն են համարվում:

Բանն այն է, որ․․․

Գաուդին մահացել է այն նույն քաղաքում, որը հենց ինքն է կառուցել.․․․ 1926 թվականի հունիսի 7-ին Գաուդին զբոսնում էր, սովորականի պես՝ նայելով երկնքին, ինչը համարում էր նկարչի ոգեշնչման լավագույն աղբյուրը։

Հենց այդ նույն օրը Բարսելոնայի փողոցներից մեկում տրամվայի տակ է ընկնում մի խեղճ մարդ: Ոչ ոք չցանկացավ նրան օգնել, ոչ մի երթուղայինի վարորդ վստահ չէր, որ նրանից ուղեվարձ կստանա. չէ՞ որ նա ընդամենը 73-ամյա ծերունի էր՝ մաշված հագուկապով։ Արդյունքում Բարսելոնայի ներքին կարգուկանոնի պահակախումբը նրան հասցրեց աղքատների համար նախատեսված հիվանդանոց, որտեղ էլ մահացավ Բարսելոնայի լեգենդը՝ Գաուդին։ Նրա աճյունը թաղված է Սագրադա Ֆամիլիայի մատուռներից մեկում:

Գաուդիի հուղարկավորության ժամանակ, որին մասնակցում էր քաղաքի գրեթե կեսը, մի առեղծվածային բան էր կատարվում: Քաղաքացիներից շատերը, որոնց թվում կային նաև բավականին հարգված անձինք, պնդում էին, որ այդ ամբոխի մեջ նրանք ուրվականներ են տեսել, որոնք եկել էին հանճարին հրաժեշտ տալու: Այդ մասին պատմում էր նաև Սալվադոր Դալին:

Հանճարեղ ճարտարապետի մահից հետո Բարսելոնայի քաղաքապետարանը հրաման արձակեց, որ այդուհետ բոլոր երթուղային տաքսիները պիտի միայն սև ու դեղին գույների լինեն՝ կրելով Գաուդիի մահվան սուգն ու մարդկության անխղճության ամոթը։


ինչպե՞ս են առաջացել ակնաջօղերը. Մահմեդական առասպել

Մեր Կուկուրուզնիկը. [ինչպե՞ ս կառուցեցին, ինչպե՞ս քանդեցին]

Ինչպե՞ս աշխատել տնից ու չկորցնել մոտիվացիան. ըստ Չերչիլի, Էյնշտեյնի ու Հյուգոյի

Տղամարդիկ կյանքի 1 տարին վատնում են կանանց նայելով

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Զուգարանի թղթի պատմությունը

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Հանճարները նաև հանճարեղ կատակում են…

Ո՞րն էր 40-ամյա Էդգար Պոյի մահվան պատճառը…

Ինչու՞ է փետրվարը տևում 28 օր. [փորփրե՞նք]

3 սեքս-սկանդալ. գեղանկարչություն

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն

Սեքսի դերը համաշխարհային պատմության մեջ