Ինչու՞ ենք մեր տրամադրությունը բարդում եղանակի վրա... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչու՞ ենք մեր տրամադրությունը բարդում եղանակի վրա…

Երբ անդադար անձրևում է, մեք ընկճվում ենք, մեզ սկսում է թվալ, թե կյանքներս շուռ է գալիս, և բավական է արև բացվի, որ մենք կրկին զգանք ապրելու հաճույքն ու ուրախությունը. սա մի՞ֆ է, թե՞ իրականությունը՝ փորձենք պարզել ստորև։

Մի անգամ չէ, որ հոգեբանները փորձել են հանգել այս հարցի գիտական լուծմանը։ Հետազոտողները դիմել են կամավորների, որոնք պետք է  տարբեր եղանակային պայմաններում ֆիքսեին իրենց տրամադրության անկումներն ու վերելքներ… և չենք գտել ոչ մի փոխկապակցվածություն։ Հոգեբանական գիտությունների պրոֆեսոր Դեվիդ Ուոթսոնը վերլուծել է 1980-ականներից ի վեր արված ավելի քան քսան հետազոտություն ու եկել է հետևյալ եզրահանգմանը. եղանակն ու մարդու տրամադրությունը ոչ մի կոնկրետ կապ չունեն, ուրեմն ի՞նչն է մեզ ստիպում հավատալ հակառակ տեսությանը։

Մշակութային կարծրատիպեր

Հավատն առ այն, որ մեր հոգեկան վիճակն ու եղանակը փոխկապակցված են, շատ հին արմատներ ունի. տիզերեքի մասին արխայիկ պատկերացումները նույնացրել են մարդու ներաշխարհն ու բնությունը, այդուհանդերձ բնության երևույթներին հատկացվել է նույն նշանակությունն, ինչ էմոցիաներին։ Անգամ այսօր մեր զգացողությունները մենք հաճախ բնութագրում ենք նույնտեսակ բառերով, որոնք օգտագործվում ենք եղանակին ու բնությանը բնորոշում տալու ժամանակ։ Օրինակ՝ «այսօր մթնած ես երևում» և այլն։

Հնագույն ժամանակներից մարդկանց կյանքը կանոնակարգել է բնությունը, մասնավորապես՝ արևը, այն կազմավորել է մարդու կյանքը ռիթմը, ջերմացրել է, հնարավորություն է տվել որսորդությամբ ու հավաքչությամբ զբաղվելու. այն եղել է կյանքի բարիքների աղբյուրը։ Վերոնշյալն է պատճառը, որ հնագույն ու մեծագույն ցիվիլիզացիաները խոնարհվել են արևի առաջ։

Տաք եղանակը մեզ թույլ է տալիս դուրս գալ տնից, ինչն էլ կարելի է դիտարկել որպես լավ տրամադրության պատճառներից մեկը.

չէ՞ որ դուրս գալով մենք շփվում ենք ընկերների ու, առհասարակ, աշխարհի հետ։ Նման սոցիալական փոխգործունեությունը միշտ էլ լավ է անդրադառնում մեր տրամադրության վրա։

Այսօր նույնպես մեր զգացողությունների վրա ազդեցություն են թողնում ավանդական կարծրատիպերը։ Եթե մենք երջանիկ ենք ու դրսում արևոտ է, մենք մեր բարձր տրամադրությունը կվերագրենք արևին, մինչդեռ եթե մեր երջանկության պահին դրսում անձրևում է, մենք, ամենայն հավանականությամբ, ուղղակի ուշադրություն չենք դարձնի եղանակի վրա։

Այդուհանդերձ, կարող ենք փաստել, որ մենք նկատում ենք միայն մեր տրամադրության ու եղանակի համընկնումները, և չենք նկատում, երբ վերջիններս հակասում են իրար։

Ադապտացիա

Շուրջ 60 հազար տարի առաջ Հարավային Աֆրիկայի մի շարք խմբեր արտագաղթել են ու բնակություն հաստատել աշխարհի տարբեր կետերում։ Մեր նախնիները ստիպված են եղել հարմարվել կյանքի նոր պայմաններին, նրանց օրգանիզմը սովորել է ընկալել բնության ցանկացած ազդանշանները, որոնք կարող էին հայտնվել նրանց կյանքում։ Օրինակ, ցածր մթնոլորտային ճնշումը ամպրոպ է կանխորոշել։

Այդպիսով, հաջորդող սերունդների գենետիկական հիշողության մեջ ճնշման կտրուկ անկումը, որը առաջացնում է անհանգստության զգացում, ֆիքսվեց, որպես  «ամպրոպի կանխազգացում»: Սա ևս մի պատճառ է, թե ինչու ենք մենք զգայուն եղանակային փոփոխությունների հանդեպ։ Բանն այն է, որ տրամադրությունը չի ձևավորվում հանգամանքների բերումով։ Երբ մենք լավ տրամադրություն ունենք ոչ թե ուրախանում ենք ինչ-որ կոնկրետ բանի համար, այլ ուղղակի զգում ենք ընդհանուր ուրախություն։

Մեր տրամադրությունը կարղ է փոխվել օրվա մեջ մի քանի անգամ, և դա առաջին հերթին կախված է մեր իսկ ինդիվիդուալ, բիոլոգիական ռիթմից։

Բիոռիթմեր

Առավել հաճախ տրամադրության անհիմն անկումները նկատվում են աշնանն ու ձմռանը, սակայն դրա պատճառը պետք է փնտրել ոչ թե եղանակի, այլ լույսի անբավարարության մեջ։ Մարդու օրագանիցմի, այդ թվում՝ նյարդային համակարգի աշխատանքը բնորոշվում է «ցերեկ-գիշեր» ցիկլի կայունությամբ. որքան շատ լույս, այնքան ավելի շատ է մեր օրգանիզմում արտադրվում սերոտանին՝ հորմոն, որը պատասխանատու է մեր տրամադրության համար։ Մինչդեռ, երբ լույսը չի հերքիում, իջնում է լիբիդոյի ու կենտրոնացման կարողության մակարդակը։

Եղանակային պայմանների ֆիզիոլոգիական հետևանքները

Երբեմն մարդկանց առողջական վիճակի վրա ազդեցություն են ունենում եղանակային պայմանները ` մթնոլորտային ճնշումը , մագնիսական դաշտը, խոնավությունը և այլն: Սա կոչվում է մետեոզգայունություն կամ մետեոպաթիա: Սակայն, հարկ է նշել, որ մետեոզգայունությունը բնական ֆիզիոլոգիական ֆենոմեն է, որի շնորհիվ օրգանիզմը կարողանում է ադեկվատ արձագանքել ատրաքին աշխարհի փոփոխություններին։ Իսկ բնության փոփոխությունների հանդեպ սուր արձագանքը բնորոշ է միջին տարիքի բնակչության ընդամնեը 3%-ին։

 

 

 

 

 


Ինչպե՞ս է առաջին սերն ազդում հետագա հարաբերությունների վրա

7 ճշմարտություն ՝հայտնի հոգեբանից

6 նախանշան, որ նա ձեզ դավաճանում է

Բարձր էմոցիոնալ ինտելեկտով մարդկանց 12 հատկանիշ

նրանք սիրուն են, կայացած են բայց… միայնակ [ինչու՞]

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․

7 պատճառ, թե ինչու են խելացի մարդիկ ավելի դժբախտ

Ի՞նչ է պատմում քո սիրելի գույնը քո մասին

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Ինչպե՞ս չամուսնալուծվել կարանտինին…

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Ինքանամեկուսացման փիլիսոփայություն

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես

Լռությամբ բռնանալու մասին…

Բանականության և սրտի մասին